Добавить объявление
;;
;;
Пожалуйста, укажите ваш e-mail, чтобы начать процедуру восстановления пароля. Дальнейшие инструкции будут высланы по электронной почте.
E-mail:
Введите код подтверждения с картинки*
 
;|
Бесплатная торговая площадка Армении
ՆՐԱ ՆՈՐ ԱՄՈՒՍԻՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻՆ ՀԱՍՆԵԼ

  Սեպտեմբերի 19ն Խաիդի Կլումը իր նոր տղամարդու և երեխաների հետ մեկտեղ այցելել է Ստարբուգս: Խաիդը որոշել է երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել հենց դասերից հետո: Կլումի երեխաները հագել էին դպրոցական համազգեստ, իսկ Խաիդը հագել էր շատ հասարակ հագուստ, հասարակ ոճով: Ահա  ամուսինն էլ կարծես երեխաներից շատ ավելի է շտապում հասնել քաղցրավենիքին: Նշենք, որ Խաիդը ինքն է լրագրողներին պատմել իր անձնական կյանքը և ներկայացրել  իր նոր տղամարդու մասին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Հայ երիտասարդը՝ ՀԻԱՑՆՈՒՄ Է ռուսական «X Ֆակտոր» ԺՅՈՒՐԻԻՆ.

  Ռուսական «X Ֆակտոր»  նախագծում այս օրերին փայլում է  Լիոնիդ Ագուտինի ղեկավարծ խմբի հայաստանյան ներկայացուցիչ Արտյոմ Քոչարյանը, ով արդեն իսկ հասցրել է իր տաղանդով շահել այնպիսի բծախնդիր ժյուրիի համակրանքը, որի անդամներն են  ռուս  հայտնի  արտիստ Ալլա Պուգաչովան,  Լոլիտա Միլյավսկայան և այլն: «Արտյոմի օգտին պետք է քվեարկի ամբողջ Կովկասը, ինչպես էլ, որ նա երգի, իսկ վատ երգել նա չգիտի»,- երիտասարդ հայ տաղանդավոր տղայի մասին այսպես է  արտահայտվում Լոլիտա Միլյավսկայան: Իսկ, ահա, Ալլա Պուգաչովան նշում է, որ «Արտյոմկան» ունի համապատասխան տվյալներ՝ անգլերենով բարդ երգերը պատշաճ ներկայացնելու : «Հոսուվ եմ՝ համարից համար կկարողանամ զարմացնել ողջ հանդիսատեսին»,- հույս է հայտնել Արտյոմը: «X Ֆակտոր»-ում նրա ամենահաջող կատարումներից երեքը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` մաղթելով նրան հաղթանակ այս և առաջաիկա այլ նախագծերում ու մրցույթներում.         ՝ asekose.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԳԼԽԻՆ ԴԱԺԱՆ “ԲԼԵՖ” ԵՆ ՍԱՐՔԵԼ

  Ասում են`“Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանում քեզ հետ վարվեն”: Եվ ահա, այս խոսքին չհետևելով, Էշտոն Կատչերը ստացել է փոխադարձ հարվածներ: Եթե դերասանը նախկինում խաղ էր խաղում իր գործընկերների գլխին ««Подстава» շոուի միջոցով, ապա այս անգամ այդ խաղը խաղում են դերասանի` Էշտոնի գլխին: Այնինչ, կատակը այդքան էլ բարի և հաջող չստացվեց: Նախաձեռնողը մի բարի կին է եղել: Չորեքշաբթի օրը, այդ կինը զանգահարել է ոստիկանություն և վախվորած, ոստիկաններին  շշուկով տեղեկացրել է, որ նա գտնվում է Էշտոնի տանը: Նրանք թաքնվել են սանհանգույցում` պաշտպանվելու համար  “զինված ռուս մարդկանցից”, ովքեր շրջափակել են տունը և լսել են ինչ-որ կրակոց, ըստ որի կարծում են, թե մեկը սպանվել է: Հեռախոսազրույցից անմիջապես վայրկյաններ անց ոստիկանությունը հասնում է Էշտոնի բնակարան, սակայն  ի անակնկալ ոստիկանների, այնտեղ, բացի տան վերանորոգման աշխատողներից, ոչ ոք չկար: Էշտոնը լսելով այդ լուրը, անմիջապես թողնում է նկարահանումները և հասնում տուն` ոստիկանության հետ պառզելու այդ խառնաշփոթը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ՌԻՓՓԻ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ

  «Կարգին սերիալ» 4-րդ եթերաշրջանում հեռուստադիտողը ականատես եղավ մեր շոու բիզնեսի ամենահամարձակ և տարբերվող երգչուհիներից մեկի` Ռիփփիի դերասանական խաղին: Մոնիկայի կերպարը, կարծես թե, սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այդ իսկ պատճառով  Haytniner. կայքը կապ հաստատեց երգչուհու հետ`փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս նկարահանվելու է հեռուստասերիալի նոր եթերաշրջանում: Երգչուհին նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ իր պայմանագիրը 4-րդ եթերաշրջանի հետ էր կապված: Խոսելով սերիալներից` Ռիփփին նշեց, որ նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ստացել, որոնց մասին կլսենք առաջիկայում: Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին, երգչուհին ասաց, որ աշնանը սպասվում է նոր տեսահոլովակ, որը սակայն Հայաստանում չի ցուցադրվելու:    Նյութը պատրաստեց` Սյունե Առաքելյանը
ԱՄՈՒՍԻՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԻՐ ԿՆՈՋ ՈՃԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՀԵԼԵՆԱ ԲՈՆԵՄ ԿԱՐՏԵՐԻՆ ՏԻՄ ԲԱՐՏՈՆԻՑ

  Սեպտեմբերի 18ն Հելենա Բոնեմ Կարտերը և Տիմ Բարտոնը  դուրս են եկել Լոնդոն`երեկոյան զբոսանքի: Հայտնի Հոլիվուդյան զույգը քայլում էր առանց շտապելու` շատ դանդաղ: Բոնեմ Կարտերը տարբերվում է իր ոճով և հագուստների ընտրության մեջ ունի հատուկ ճաշակ: Ինչպես տեսնում ենք լուսանկարում` Տիմը վերցրել է նմանատիպ  ոճ և կարծես փորձել է նմանվել Հելենային: Եվ իսկապես, նայելով լուսանկարին, մի պահ կարծես շփոթվում ես` ով է ամուսինը, և ով` կինը: Նույնիսկ մազերը փորձել է նմանեցնել Հելենի խճճված մազերին, սակայն կարող ենք գտնել մի տարբերություն` Հելենի ակնոցը աչքերին չի դրված:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
Մայք Թայսոնի հանցագործ մանկությունը

    Մեծ մարդկանց ճակատագիրն ու մեծ փառքը հաճախ գալիս են դաժան ու դժվար սկզբից: Միայնություն, աղքատություն, հանցագործ անցյալ, դաժան մանկություն: Այդպիսին է նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, քանիցս բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնի ճակատագիրը: Մանկություն առանց հոր: Հայրը լքեց ընտանիքը, երբ նա նույնիսկ չէր էլ ծնվել… Մայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին, Նյու Յորքում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում էր Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասում, որտեղ հանցագործություններն ու մշտական գողությունները սովորական երեւույթ էին, որից անմասն չմնաց նաեւ պատանի Մայքը: Ավելի մեծահասակ գողերը սովորեցնում էին Մայքին մարդկանց ու խանութներ թալանել: 13 տարեկանում նրան ուղարկում են մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց: Այնտեղ է լինում նաեւ մի նախկին բռնցքամարտիկ, որին Մայքը խնդրում է մարզել իրեն: Բռնցքամարտիկը պայման է դնում Մայքի առջեւ, որ նա պետք է վերանայի իր կյանքն ու փոխվի: Արդեն մի քանի ամսից Մայքը զգալի առաջընթաց ապրեց: Ահա այսպես է սկսվել Մայք Թայսոնի մեծ ճանապարհը դեպի բռնցքամարտ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մադոննա. «Ես բութ, դատարկախոս ապո՞ւշ եմ»

  Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննայի` Չիլլիում համերգային շրջագայությունը ընթացել է երգչուհու և ծխող երկրպագուների միջև տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակում: Սանտյագոյում շոու ծրագրից առաջ քամու հոսանքը դահլիճում կուտակված ծխախոտի ծխի ամպը փչել է երգչուհու վրա: Դա խիստ զայրացրել է երգչուհուն և նա ասել է. «Հիմա ոմանք ծխում են այստեղ: Մի´ ծխեք,- պահանջել է Մադոննան,- եթե շարունակեք ծխել, ես ելույթ չեմ ունենա»: Տեղացի մաչոները շարունակել են անվրդով ծխել, իսկ փոփ աստղը ձեռքով ցրել է իր շուրջը կուտակված ծխի ամպը և ցասումով լի բղավել. «Դուք թքա՞ծ ունեք ինձ վրա, այդ դեպքում ես էլ թքած ունեմ ձեր վրա: Դե ինչ՞, ուզում եք խաղա՞լ այս խաղը: Լավ: Ես չեմ կատակում: Ես չեմ կարող երգել, քանի դեռ դուք ծխում եք: Entiendes? (իսպ.` հասկանո՞ւմ եք)»: Ապա պատասխան չստանալով` շարունակել է. «Դուք նայում եք ուղիղ դեմքիս եւ շարունակում եք ծխել, կարծես ես բութ, դատարկախոս ապուշ եմ»: Բավական երկար ժամանակ վրդովված էր փոփ աստղը: Բարեբախտաբար շուտով երկրպագուները ծխախոտները հանգցրեցին, եւ շոուն բարեհաջող մեկնարկեց:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
45 ԱՄՅԱ ԹԱԳՈՒՀԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐԵՎԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՔՍՈՒԿՆԵՐ

  Համանցում են հայտնվել  "Грэйс из Монако" ֆիլմի լուսանկարները: Հիշեցնենք, որ Նիկոլ Քիդմանը մարմնավորում է  թագուհի Գրեյս Քելլիին, իսկ Թիմ Ռոտը Նիկոլի ամուսնու` Մոնակոյի իշխանին: Հոլովակը 2014 թվականին դուրս կգա ցուցադրման:  Հիշեցնենք, որ հանրաճանաչ դերասանուհին, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է հետևյալը,- “Անկեղծ ասած,այն  ամենը  ինչ կապված է  մարմնիս և առավելապես դեմքիս հետ բնական է, դեմքիս վրա ոչինչ անբնական չէ, ես օգտագործում եմ միմիայն արևից պաշտպանող դեմքի քսուկ և չեմ ծխում: Ես  հոգ եմ տանում իմ մասին և շատ հպարտ եմ, որ հիմա ասում եմ այս ամենը”: Նշենք նաև որ դերասանուհին 45 տարեկան է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝