Добавить объявление
;;
;;
Пожалуйста, заполните все обязательные поля формы
Профиль
E-mail*
Пароль*
Пароль (еще раз)*
 
Персональные данные
Имя*
Сайт
Город
ICQ
Скайп
Twitter
LiveJournal
О себе
Введите код подтверждения с картинки*
 
 
* — обязательные поля.
;|
Бесплатная торговая площадка Армении
Մայքլ Ջեքսոնի տունն արդեն նոր տեր ունի

  Առանձնատունը, որտեղ ապրել և մահացել է Մայքլ Ջեքսոնը, գնել է բանկիր Սթիվեն Մայերը: 1.6 հազար քառակուսի մետր տարածքով առանձնատունն աճուրդի էր դրվել 2012 մարտին մոտավորպես 24 մլն դոլլար գնով: Մինչդեռ TMZ պորտալի տվյալներով վաճառքն իրականացել է 17-20 մլն դոլլարով: Գործարքը դեռ ավարտված չէ, այն վավերական կլինի մի քանի շաբաթից, սակայն բանկիրն արդեն առանձնատում է տեղափոխում իր իրերը` ըստ երկկողմանի համաձայնության: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի ամենահայտնի վայրերից մեկում` Հոլմբի-Հիլզում` 100 North Carolwood Drive հասցեում: Այն կառուցվել է 2002 թվականին, բացի առանձնատնից ունի նաև տնակ հյուրերի համար և լողավազան: Նշենք, որ կենդանության օրոք Մայքլ Ջեքսոնն այս տունը վարձակլում էր ամսական 100 հազար դոլլարով:    ՝ Artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ներկայացվել են Էլիզաբեթ Թեյլորի նմանակ Barbie-ները . Ֆոտո

  Իհարկե, մենք երբեք չենք իմանա, թե ինչ կարծիք ունի Էլիզաբեթ Թեյլորն այն հարցի շուրջ, որ հոլիվուդյան ֆիլմում իր կերպարը մարմնավորել է Լինդսի Լոհանը, սակայն վստահ կարելի է ասել, որ նրան շատ են դուր եկել իր իսկ տեսքով պատրաստված Barbie տիկնիկները, գրում է Daily Mail-ը։ Հոլիվուդյան գեղեցկուհուն պատկերող 2 տեսակի տիկնիկներն ունեն Թեյլորի հանրահայտ մանուշակագույն աչքերը։ Իրականում տիկնիկների նախագծերն արվել են դերասանուհու մահից դեռ 10 տարի առաջ և հավանության են արժանացել նրա կողմից։ Սպիտակ զգեստ կրող տիկնիկի արժեքը 125 դոլար է, իսկ սև երեկոյան զգեստով տիկնիկինը՝ 150 դոլար։  Տիկնիկների թողարկումն իրականացվել է Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բըրթոնի սիրավեպի մասին պատմող ֆիլմի՝ Liz&p;Dick պրեմիերային ընդառաջ։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փաստորեն արտասահմանյան շոու ծրագրերում էլ կան արտառոց դեպքեր.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քրիստեն Սթյուարտը հղի է Ռոբերտ Պաթիսոնից

  Քրիստեն Սթյուարտը և Ռոբեր Պաթիսոնն արդեն ծնող են դարձել `էկրաններից այն կողմ: Թերևս նրանք այժմ նոր դերի հետ են բախվել, բայց արդեն իրական կյանքում:   Բոլորովին վերջերս էր, որ Քրիստեն Սթյուարտը հայտարարել էր, որ չի ցանկանում մայրանալ՝ համենայն դեպս մոտ ապագայում: Բայց նրա հայացքներն արագորեն փոխվում են, և զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Քրիստենն արդեն հղի է, և հաջորդ տարի Հոլիվուդի ամենաանկայուն զույգը զավակ է ունենալու:   Հնարավոր է, որ Քրիստենը այս քայլին է գնացել, որ Ռոբեր Պաթիսոնին ապացուցի իր զգացմունքների մասին: Չէ որ նրա դավաճանությունից հետո, շատերը կասկածում էին նրա անկեղծությանը:    Հաղորդվում է, որ ծնողները բավականին լուրջ են վերաբերվում երեխայի ծննդին և արդեն մանկական սենյակի դիզայնով են զբաղված: Երեխայի ծնունդից հետո Քրիստեն Սթյուրատը և Ռոբեր Պաթիսոնը նախատեսում են մեկնել Մեծ Բրիտանիա: Ամերիկուհի Սթյուարտն արդեն տվել է իր համաձայնությունը մառախլապատ Ալբիոն տեղափոխվելու համար:   Քրիստենը շատ է ցանկանում, որ երեխան ծնվի օրինական ամուսնացած ընտանիքում, ուստի նրանց հարսանիքը սարերի հետևում չէ:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՎԱՐՏՎԵՑ “ԿԻՆՈԱՇՈՒՆ 2012” ԾՐԱԳԻՐԸ

  Երեկ, հոկտեմբերի 30ն, “Նաիրի” կինոթատրոնում տեղի ունեցավ “Կինոաշուն 2012” ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում մոտ 1 ամիս հայկական կինո սիրող հանդիսատեսը ապրում էր ազգային կինոյով: “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում և արդեն 3-րդ տարին անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքերի՝ “Կինոաշուն” մեկամսյա ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն անգամ փորձում են ավելի լայն ընդգրկումով անցկացնել այն. “Ֆիլմերը ցուցադրվել են նաև ՀՀ մարզերում, սակայն էականն այն է, որ ցուցադրություններ են կազմակերպվել նաև զորամասերում: Մեր նպատակն է հաղթահարել այն անդունդը, որ առաջացել է կինո սիրող հանրության և հայ կինոյի միջ”,- ասել է Գևորգ Գևորգյանը: Տեղեկացնենք նաև, որ “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նազենի Հովհաննիսյանի կարծիքը Սիրուշոյի մասին

  Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook իր էջում գրառում է կատարել Սիրուշոյի նոր՝ «Պռեգոմեշ» երգի վերաբերյալ: «Սիրուշո, բրավո: Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս: Ես «մեծ արվեստագետ չեմ» եւ չեմ կարող ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի, բայց որպես հայ եւ քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր, ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը:Շատ-շատ ապրես: Եվ այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել: Սիրուշո եւ Ավետ Բարսեղյան` սիրում եմ ձեր ստեղծագործական տանդեմը: Միասին նոր բանաձեւերի ստեղծարար եք»,- նշել է նա: ՀԳ. Անշուշտ, աղվեսն իր պոչին է վկայության բերում: Ուստի, ոչ զայրանալ, ոչ զարմանալ, ոչ էլ զզվել է պետք շոուբիզի այս “ջանուլային” տանդեմից ու համերաշխությունից: Սրան մարտնչող “ջանուլներ” կասեն՝ պինդ ու ամուր կանգնած մեջք մեջքի: Այնպես որ, առա՛ջ ապահով Հայաստան:   ՊՌԵԳՈՄԵՇ   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Apple-ն աշխատանքի է ընդունել Սամ Սունգ անունով մարդուն

  Ամերիկյան Apple ընկերությունը նոր աշխատակից է ընդունել, որի անունն է Սամ Սունգ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայաններից մեկին: Ընդ որում, հետաքրքիր է, որ Apple գլխավոր մրցակիցը սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների շուկայում Ssung-ն է: Սամ Սունգն աշխատանքի է անցել Կանադայի Վանկուվեր քաղաքի Apple վաճառասրահում: Որպես ապացույց՝ ռադիոկայանը տարածել է աշխատացի այցեքարտի լուսանկարը: Այն շատ արագ տարածվել է ողջ համացանցով և բազմաթիվ վեճերի թեմա դարձել: Որոշ մարդիկ կարծում են, որ լուսանկարը Apple կողմից փիառ քայլ է: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, ստուգել են Սամ Սունգի տվյալները և հաստատել դրանց հավաստիությունը:   ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կիրկորովները մոռացել են Անդրանիկ Ալեքսանյանի մասին.

    Կիրկորովի խոստումները միայն խոսքեր են: Ինչպես հաղորդում է ուկրաինական հեռուստատեսությունը, Անդրանիկ Ալեքսանյանը ողջ տարվա ընթացքում այդպես էլ օգնություն չի ստացել փոփ երգչի ընտանիքից: Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը դեռեւս նախորդ տարի խոստացել էր 100 հազար եվրո հատկացնել ուկրաինական Ռոբերտինո Լորետտիի վիրահատության համար: Անդրանիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, նա չի աճում եւ 14 տարեկանում նրա հասակը մեկ մետրից մի փոքր ավելի է: Ինչո՞ւ են նրա մասին մոռացել Կիրկորովները, եւ ով պետք է հիմա փրկի տաղանդավոր պատանուն: Մանրամասները ռեպորտաժում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝