Добавить объявление
;;
;;
Все рубрики » Куплю / Продам
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՋԻՈՒ- ՋԻՏՍԻՆ

  Հայտնի դերասան Էշտոն Կատչերը բավականին ջանք է գործադրել Լոս Անջելեսի մարզական ակումբներից մեկում: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է Էշտոնը “շրջափակել” մարդուն կիմանոյի սև փորձարկումով և լավ դիրքորոշմամբ ապահովել անկյունային հակահարված: Դերասանը, Ջիու-Ջիտսուին  սպիտակ գոտուց դատելով, Կատչերը երկար ժամանակ չէ, որ զբաղվում է մարտարվեստով: Իսկ մի քանի օր առաջ, Էշտոն Կատչերը և Միլա Կունիսը ապաստան են տվել մի շան: Սիրահարները արդեն հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում, նրանք առավոտյան զբոսանքի էին դուրս եկել շան հետ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել միստր Բինի կերպարից

    Բրիտանացի երգիծական հայտնի կերպարը` միստր Բինը կվերանա, այդ դերը մարմնավորող հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշում է կայացրել այդ կերպարից հրաժարվելու և դրամատիկ պերսոնաժների վրա աշխատելու մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Daily Telegraphն տված դերասանի հարցազրույցին: Միստր Բինը, անհրապույր ու սակավախոս բրիտանական էքսցենտրիկ տղամարդը հեռուստատեսությունում հայտնվեց 1990թ.: Երգիծական սերիալը ավարտվեց 5 տարի անց, սակայն մինչ այժմ այն Աթկինսոնի ամենահայտնի կերպարն է, որով իր 57 տարեկան հասակում նա շարունակում է հանդես գալ: Նշենք, որ Բինը մասնակցել է նույնիսկ Լոնդոնի Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե դու նույնիսկ այդ տարիքում ես շարունակում «երեխայական» դերեր խաղալ, ապա դա «բավական տխուր» տեսք է ստանում: «Ամբողջ այդ պատմությունը ինձ հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց, սակայն այն երեխայական է և հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ ես ավելի ու ավելի քիչ Բին կխաղաղմ», - ասել է Աթկինսոնը: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ դրամատիկական դերերի վրա լոնդոնյան Վեսթ էնդում` շրջանում, որտեղ բազմաթիվ հայտնի դրամատիկական և երաժշտական թատրոններ են գործում:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱՐԴՅՈՔ ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

  Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս մամալում շարունակվում են լուրեր պտտվել, որ արմատներով կոլումբիացի սիրված երգչուհի Շակիրան որդի է ունենալու: Երեխայի հայրը հայտնի ֆուտբոլիստ Պիկեն է: Հղիության վերաբերյալ լուրը բարձրաձայնել է երգչուհու հայրը: Այս նորությունը մամուլում բառացիորեն բումի է վերածվել: Կարծում ենք 35-ամյա Շակիրան ցանկանում էր գաղտնի պահել հղիությունը, սակայն նրա հայրը երևում է շտապում է պապիկ դառնալ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է իր անհամբերությամբ և շտապողականությամբ: Ի դեպ օրերս մամուլում տարածվել են լուրեր, որ Շակիրան և Ժերայր Պիկեն արդեն իսկ գիտեն` երեխայի սեռը տղա է: Ինչպես նաև զույգը որոշել է իրենց առաջնեկին Ուիլչիտո անվանել: Այս ամենին զուգահեռ աստղային զույգի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանցից և ոչ մեկը` տվյալ ինֆորմացիան չի մեկնաբանելու:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերկ Քեյթ Մոսը. ֆոտո

Հայտնի մոդել Քեյթ Մոսը մերկացել է Vogue ամսագրի իսպանական տարբերակի համար։ Լուսանկարիչ Մարիո Տեստինան որոշել է դիմել իսպանական մշակույթի ամենահայտնի կերպարին՝ կորիդային։ Արդյունքում նկարահմանը մասնակցել է նաեւ հայտնի մատադոր Խոսե Մարիա Մանզանարեսը, հայտնում է The Sun - ը։ Լուսանկարներում երիտասարդ ցլիկի փոխարեն մատադորը սանձահարում է Քեյթ Մոսին։ Ճշգրիտ դիրքերն ու լույսի հետ վիրտուոզ աշխատանքը համատեղվում են ավանադական իսպանական հանդերձանքի ճոխության հետ։ Լուսանկարների մեծ մասը բավականին ողջամիտ են։ Սակայն դրանցից մեկն ապշեցնում է իր էրոտիզմով. սանձահարված Քեյթ Մոսը կիսամերկ պառկած է թախտին, եւ, կարծես՝ լսում է Խոսե Մարիա Մանզանարեսի կրքոտ խոսքերը, ով արդեն դեն է շպրտել սպիտակաթույր վերնաշապիկը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կայծակը՝ 5 հայ օդաչուների մահվան պատճառ.

  «Այսօր վաղ առավոտյան Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը: Կոնգոյի Service Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: 7 –ն էլ զոհվել են»:   Նախնական տեղեկությունների համաձայն՝պատճառը կայծակն է եղել, որն ականատեսների վկայությամբ, հարվածել է ինքնաթիռի ձախ թևին, թևը պոկվել է, որի հետևանքով էլ առաջացել է վթարը:   Հայ օդաչուների անունները դեռևս ճշտվում են և վերջնական տեղեկատվությունը կլինի հավանաբար երկուշաբթի օրը: Հայ օդաչուները պայմանագրային հիմքունքներով են աշխատել: Ինքնաթիռները բեռնափոխադրող օդանավեր են եղել: Այս պահին հայտնի է օդաչուների հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան: Մանրամասները ճշտվում են:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

  Տղամարդուն առավելապես գրավում է իրեն դիմագծերով նման կինը, որն ունի աչքերի նույն գույնը, կամ ասենք՝ ծնոտին նույնպիսի փոսիկ: Այս մասին գրում է Le Figaro-ն:   «Հնարավոր է՝ դուք զուգընկերոջը գրավեք հումորի զգացումով, սպորտի կամ առասպելաբանության հանդեպ ընդհանուր կրքով: Սակայն կարո՞ղ էիք ենթադրել, որ նա ձեր մեջ սեփական դեմքն է փնտրում»,- հարցադրում է անում հոդվածագիր Փոլին Ֆրեուրը՝ ներկայացնելով ֆրանսիացի գիտնականների հետազոտության զարմանալի արդյունքները:   Մոնպելյեի Էվոլյուցիոն գիտության ինստիտուտի հետազոտողները 100 մասնակիցներին խնդրել են ընտրել համակարգչով ստեղծված դիմապատկերներ, որոնք նրանք գրավիչ են համարում: Յուրաքանչյուր 5 տղամարդուց երկուսը ընտրել է իր մազերի, աչքերի գույնի, շուրթերի հաստության, ծնոտի փոսիկի առկայության կամ բացակայութան նմանությամբ կանանց:   Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 իսկական զույգերի: Այդ դեպքում նույնպես կապ է հայտնաբերվել: Միմյանց նման զույգերը մեծամասնություն են կազմել:    Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առավելապես ուշադրություն են դարձնում անձի որակական հատկանիշներին և սոցիալական վիճակին:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կասիլյասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

  «Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է հեռանալ ակումբից՝ Մոուրինիուի հետ ունեցած խնդիրների պատճառով. տեղեկացնում է sport.es–ը։  «Ռեալի» ավագը մտադիր է ակումբը լքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։  Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը ցանկանում էր Կասիլյասին զրկել ավագի թևկապից, հայտարարելով, որ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին ավելի հարմար է մոտենալ մրցավարին և խոսել նրա հետ, քան դարպասապահին։  Կասիլյասի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017ն։   ՝ Lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝