Добавить объявление
;;
;;
Все рубрики » Услуги
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐԱՆՈՑ ՀԱՐՍԱՆԻՔ

  Այս տարի, երեք տարվա սիրավեպից հետո, Մաիլի Սաիրուսը և Լայման Հեմսվորտը հայտարարել են իրենց նշանադրության մասին: Իսկ այժմ, հանրահայտ երգչուհին, ամբողջությամբ զբաղված է հարսանեկան արարողության պատրաստություններով, որին նա սպասում է մեծ ակնկալիքներով: Ասում են, թե հարսանեկան արարողությունը անցկացնելու է երեք վայրում, առաջինը` Լոս Անջելեսում, որտեղ նա որոշ ժամանակ ապրել է, երկրորդը ինչ-որ մի տեղ` Տեննեսիում, որտեղ ծնվել է Մաիլը, իսկ վերջինը` Մայամիում: Մաիրուսը պլանավորել է պատվիրել երեք հարսանեկան զգեստ: Զույգը, հարսանիքի համար նախատեսել է ծախսել 1մլն դոլլար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԴԵԼԸ ԴԵՆԻԵԼ ԿՐԵՅԳԻՆ ԼԱՑԻ Է ՀԱՍՑՐԵԼ. ՎԻԴԵՈ

  Հանրահայտ դերասանուհի Դենիել Կրեյգը խոստովանել է, որ լաց է եղել, երբ առաջին անգամ լսել է Ադելի "Skyfall"-ը: Ջեյմս Բոնդի դերերի հեղինակը ասել է, որ սաունթրեկը շատ լավ սինխրոն է արված 23-րդ ֆիմի` Ագենտ 007 գործողությունների հետ: “Ես լաց էի լինում: Առաջին հատվածներից ես հասկացա, որ սա հենց այն ձայնն է, որը ես հենց սկզբից էլ ուզում էի: Ինչպես պարզվեց, Ադելի երգերը գրված են անթերի”,- ասել է Կրեյգը: Ասենք նաև, չնայած իր հասցեին արված հաճոյախոսություններին, Ադելը, ով վերջերս մայրիկ է դարձել, Մեծ Բրիտանիայում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա չէր գտնվել: Հարկ է նշել նա, "Skyfall"  երաժտական սաունթրեկը, հեկտեմբերի 4ց "YouTube"-ում հավաքել է 37 միլլիոնից ավելի լսող:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀԵԼԼՈՈՒՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՐԱՀԱՐՍԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ

  Քիմ Քարդաշյանը և նրա ընկերը` Քանեյ Ուեստը Նյու Յորքում մասնակցել են Հելլոինյան շքերթին: Սիրահարները ընտրել էին ծովի շունչ ունեցող հագուստներ: Քիմ Քարդաշյանը հագել էր ջրահարսի շքեղ հագուստ, իսկ նրա ընկերը` Քանեյը, առանց կաշկանդվելու հայտնվեց կոստյումով, ծիծաղելի կարմիր սանդալներով, սպիտակ, կիսածալված տաբատով: Քիմի հագուստի վրա կային հազարավոր խխունջների պատյաններ: Հետաքրքիր է, որտեղից էին գտել այդքան խխունջներ Քիմի զգեստի համար: Հիշեցնենք նաև, որ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ամուսնանալ Քանեյ Ուեստի հետ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Նարինե Դովլաթյանի անկեղծ պատասխանները. Ֆոտո

    Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը  «Beautiful sunday» երգով  մուտք գործեց  հայկական շոու-բիզնես և շահեց շատերի սերն ու համակրանքը: Վերջերս Նարինեն և Գարիկը ներկայացրին  «Opposite things» երգը:  Փորձենք պարզել`  հետևու՞մ է Նարինեն նորաձությանը, թե ոչ: Նարինե՛,  հետևու՞մ ես նորաձևությանը: -Եթե ինչ-որ բան հավանում եմ, որը պարզվում է նաև նորաձև է, ապա անպայման կրում եմ: Սակայն երբեք չեմ կրում հագուստ կամ իրեր միայն այն պատճառով, որ դրանք նորաձև են: Ի՞նչ ոճի հագուստ ես հիմնականում  կրում: -Կրում եմ ամենօրյա, ազատ  հագուստ: Երբեմն սիրում եմ նաև մի քանի ոճերի համադրությունը: Ունե՞ս սիրելի դիզայներներ կամ ապրանքանիշեր: -Բրենդներին ուշադրություն չեմ դարձնում, կարևորը հագուստը լինի որակյալ ու ինձ դուր գա: Բեմական կերպարիս համար հիմնականում համագործակցում եմ Քրիստինա Անանյանի հետ, կրում եմ նրա հեղինակած հագուստները: Ո՞ր աքսեսուարներին ես նախապատվություն տալիս: -Շարֆերի մեծ սիրահար եմ: Սիրում եմ հատկապես  ձմեռային մեծ ու գունավոր շարֆեր: Մայրս, քույրս և ես մեծ սեր ունենք գործելու հանդեպ: Շատ շարֆեր ինքս եմ գործել ինձ համար: Ի՞նչ օծանելիք ես օգտագործում: -Թող ներեն ինձ բոլորը, բայց օծանելիքներ չեմ սիրում : Ինձ համար օծանելիքը ոչ մի օգուտ չի տալիս, այն պարզապես բուրում է: Համաձա՞յն ես այն մտքին, որ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: -Համաձայն եմ, որ առօրյա հագուստը կարող է գուցե ոչ ամեն ինչ, բայց շատ բան ասել մարդու խառնվածքի մասին, ինչը չեմ ասի բեմական հագուստի մասին, որը հաճախ լինում է ուղղակի կերպարային:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ներկայացվել է «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» ֆիլմի թրեյլերը.

  Համացանցում է հայտնվել Թիմուր Բեկմամբետովի ատուդիայի նոր ֆիլմի՝ «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» («Джентльмены, удачи!») ամանորյա արկածային կատակերգության թրեյլերը՝ սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովի գլխավոր դերակատարմամբ, հայտնում է filmpro-ն։ Այս ֆիլմը 1971թ. նկարահանված խորհրդային «Հաջողության ջենթլմենները» («Джентльмены удачи») ֆիլմի ժամանակակից տարբերակն է։  Ըստ սյուժեի՝ մանկական կենտրոնի երիտասարդ անիմատոր Ալեքսեյ Տրյոշկինը, պարզվում է, Սմայլիկ անունով վտանգավոր գողի և մարդասպանի նմանակն է, ով թանգարանից գողանում է Ղազախստանի ազգային խորհրդանիշն ու անհետանում։ Երբ ոստիկանությունում իմանում են Տրյոշկինի գոյության մասին, անիմատորին ուղարկում են արևային Եգիպտոս, որտեղ ձերբակալված են Սմայլիկի երկու հանցակիցները։ Սակայն հանկարծակի վերադառնում է իրական Սմայլիկը։ Ֆիլմի պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը «Ֆիլմ պրո»ն տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» ֆիլմն ավելի ամանորյա է, քան 1971թ. նկարահանված բնօրինակը։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կնոջ հետ պետք է հաճելի լինի ոչ միայն անկողնում. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆ

    Շնորհավորում եմ  ամուսնության կապակցությամբ:  Ամուսնությունից հետո շա՞տ բան է փոխվել Ձեր կյանքում:   Ամուսնությունից հետո կտրուկ շրջադարձն այն էր, որ զգացի` ինչքան երջանիկ եմ:   «Ի՜նչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինն ու գինին». կխնդրեի  Ձեր մեկնաբանությունը. համաձա՞յն եք, որ կանայք այդպիսի մեծ ուժով են օժտված:   Իրականում համաձայն եմ`կանայք այդպիսի մեծ ուժով են օժտված, սակայն մեր իրականության մեջ մի քիչ դժվար կլինի, եթե տղամարդը կայացած է: Կինը կարող է հաղթել, եթե տղամարդն է այդ հնարավորությունը տալիս, իսկ առհասարակ ինչքան էլ կինն ուժեղ լինի, միեւնույնն է, տղամարդու ունակությունները, գաղափարը մի քայլ առաջ են կնոջից: Ես շատ եմ հարգում կանանց, բայց կարծում եմ`կանայք իշխելու, հրամայելու ու հաղթելու համար չեն ստեղծված, նրանք ավելի շուտ իրենց երջանիկ պետք է զգան պարտվողի կարգավիճակում` սիրելի տղամարդու կողքին. կինը միշտ էլ կարիք ունի սիրված ու պաշտպանված զգալու:       Ձեր  կինը շոու- բիզնեսից չէ, ճի՞շտ եմ:   Այո՛:    Իսկ եթե լիներ, դա կարո՞ղ էր Ձեզ համար խանգարող հանգամանք հանդիսանալ նրա հետ ընտանիք կազմելու հարցում:   Դե շոու-բիզնեսից չէ, դրա համար էլ իմ կինն է:   Փաստորեն, եթե լիներ, դա Ձեզ կխանգարեր:   Այո՛. ես երբեք չեմ պատկերացրել`իմ կինը կարող է լինել շոու-բիզնեսից. բացառվում էր, դա իմ սուբյեկտիվ  կարծիքն է, իմ տեսանկյունը:   Մասնագիտությամբ  պատմաիրավաբան, տնտեսագետ, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք դերասանական աշխարհում:   Սկզբնական շրջանում արտաքին տեսքս ինձ օգնեց, նաեւ ռեժիսոր ընկերներ ունեմ, ովքեր ինձ աջակցեցին:        Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ճիշտ է՝ չունեք թատերական կրթություն, բայց  ունեք ի վերուստ տրված դերասանական տաղանդ:  Եթե առաջարկութուն ստանայիք խաղալու նաև թատրոնում, կհամաձայնե՞իք. միայն տաղանդը բավարար կհամարեի՞ք:   Թատրոնում խաղալու համար շատ ժամանակ է պետք, ինչպես նաև թատերական կրթություն, չնայած կրթությունն առանց պրակտիկայի զրո է… Հիմա ես ունեմ այդ պրակտիկան, գուցե թատրոնի համար դա դեռ բավարար չէ, բայց եթե հետագայում կարիք լինի, ապա այդ բացը կլրացնեմ: Եթե անկեղծ լինեմ, առաջարկ հիմա էլ կա, պարզապես իմ անձնական բիզնեսն ունեմ ու ժամանակի առումով չեմ հասցնի, իսկ թատրոնում խաղալու համար  շատ ժամանակ ու էներգիա է պետք:    Ի՞նչ եք կարծում, ամենօրյա աշխատանքը պրոֆեսիոնալ դերասանների հետ կնպաստի՞ նրան, որ ժամանակի ընթացքում ինքներդ Ձեզ համարեք ոչ միայն տաղանդավոր, այլ նաև պրոֆեսիոնալ դերասան:   Այո՛. աշխատում եմ իսկապես պրոֆեսիոնալների հետ, ես մի անուն կնշեմ միայն` Արմեն Էլբակյան. նրա հետ խաղալը  ու կադրից դուրս մի կես ժամ շփումը հավասար է մի ամբողջ ամսվա դասընթացի: Առհասարակ, Արթուր Կարապետյանի, Արմեն Էլբակյանի հետ խաղալը մի  քայլ առաջ է այն կրթությունից, որ կարելի է ստանալ թատերականում:       Հնարավո՞ր է` ինչ-որ ժամանակ հետո հրաժարվեք սերիալներում նկարահանվելուց:   Երեւի  թե, ո՛չ: Նկարահանվում եմ նաեւ գեղարվեստական ֆիլմում:   Առաջին փո՞րձն է գեղարվեստական ֆիլմում:   Այո՛:   Փիլիսոփաներից մեկն ասել է`«երբ տղամարդն ասում է կնոջն իր մեղքեիր մասին, ապա սովորաբար այն պատճառով, որ դրանց ավելացնի ևս մեկը». կարծում եք, դա հատո՞ւկ է տղամարդկանց:   Լավ է ասել (ծիծաղում է): Կարծում եմ` եթե տղամարդը ինչ-որ մեղք է գործում ու պատմում իր սիրելի կնոջը, ապա դա չի խոսում մեծ սիրո մասին, իսկ ընդհանրապես կարծում եմ`հնարավոր է, որ տղամարդը իր մեղքերը խոստովանի կնոջը` դրանց եւս մեկը ավելացնելու նպատակով:   Ո՞րն  է կնոջ ամենամեծ ակնկալիքը սիրելի  տղամարդուց, ըստ Ձեզ:   Զգալ կանացի երջանկություն, վերջինս մեջ ամեն ինչ է մտնում:    Ձեր կնոջ հանդեպ սերն առաջին հայացքից է եղե՞լ:   Ո՛չ. դա մի քիչ ավելի դեռահաս տարիքում է լինում, սիրում են, որովհետև դեռ պատանի են, դեռ գաղափարապես հասուն չեն, իսկ հասուն տարիքում այդպես չի լինում. դու մարդուն պետք է սիրես իր բնավորությամբ, իր ներաշխարհով, իր հավատարմությամբ ու իր ամեն ինչով, իսկ դա առաջին հայացքից չի կարող լինել:   Ամենաառաջինը  ի՞նչը Ձեզ գրավեց նրա մեջ :   Ամեն ինչն է գրավել, բայց ուզում եմ հիշել` առաջինն ինչն էր (մտածում է), երևի թե ընդհանուր կերպարը` նիստուկացը, խոսքը, կարգուկանոնը, որ կա իր մեջ, այս ամենն առաջին հանդիպումից տպավորվեց, որը հետագայում վերածվեց շատ մեծ սիրո:   Եթե չեմ սխալվում, մոտ մեկ ամիս է, ինչ ամուսնացած եք. համատեղ ապրելը, կենցաղը հասցրե՞լ են փոխել ինչ-որ բան ձեր հարաբերություններում:   Այդքան էլ շատ բան չի փոխվել, ուղղակի ամեն ինչը դարձել է համատեղ, որն էլ ավելի ամրացնում ու ջերմացնում է հարաբերությունները:   Հայ կանանց ու աղջիկների մեջ կա՞ մի բան, որ Ձեզ հունից հանում է, նյարդայնացնում:   «Նաիրյան բուրմունքը» չկա: Ինչքան էլ դեպի Եվրոպա գնանք, այդ բուրմունքը պետք է մնա, ցանկացած իրավիճակում աղջիկները պետք է մի քիչ հեզ ու հնազանդ լինեն , ամեն դեպքում դա է գնահատվում:   Կանանց հավերժական  բողոքները տղամարդկանցից արդարացվա՞ծ են:   Կանանց բողոքները, կարծում եմ, կապված են ավելի լուրջ գործոնների հետ, օրինակ` տղամարդու կյանքում ուրիշ կնոջ լիենլու փաստի… Ընդհանուր առմամբ այդ բողոքներն արդարացված են.  տղամարդիկ որպես կանոն դավաճանում են:     Իսկ որպես տղամարդ ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, նման դեպքերում ինչպե՞ս վարվել:   Ինքս բնույթով հավատարիմ ու կայուն մարդ եմ. եթե սիրում եմ, նշանակում է`հավատարիմ եմ ու դիմացինից էլ եմ ակնկալում հավատարմություն: Ամեն դեպքում, եթե ընտանիքում քայքայված մթնոլորտ է, անգամ երեխաների գործոնը չպետք է խանգարի հեռանալ. ինչքան էլ երեխաների երջանկությունը կարեւոր լինի, մարդն ինքն իր կյանքը չպետք է կործանի: Պարզապես  պետք է ամեն ինչ անել`հարցը դրան չհասնի, ու ընտանիքում մաքսիմալ ջերմություն ստեղծել:    Կանանց պետք է սիրե՞լ, թե՞ հասկանալ, հետո սիրել:   Կանանց ամբողջ կյանքի ընթացքում էլ կարելի է նորովի բացահայտել, պետք է պարզապես շատ չփորփրել… Գալիս է մի պահ, որ պետք է կանգ առնել: Փիլիսոփաներից մեկն էլ ասել է.«Այն, ինչը փակ է, կարող է լինել անսահման»: Եթե կանայք ինչ-որ փակ կետեր ունեն, դրանք կարող են լինել անսահման, իսկ անսահմանության ձգտող մարդը իրականում կորցնում է ամեն ինչ, դրա համար պետք է հասկանալ`երբ կանգ առնել:    Ի՞նչ է պահանջվում զույգերից ներդաշնակ ու կայուն ընտանիք ունենալու համար:   Գիտակցություն: Մարդիկ շատ դեպքերում առաջնորդվում են բնազդներով, օրինակ  հնարավոր է` շատ կանայք անկողնում լավն են, բայց արդյոք որպես կին լավը կլինե՞ն, նման բաները պետք է հաշվի առնել ու անգամ այն նախաճաշը, որ կինը դնում է, պետք է հաճույքով ուտել, ոչ թե ուտել նրա համար, որ սոված ես: Ամեն փոքրիկ թվացող դետալ պետք  է հաշվի առնել` միասին ճաշելը, զբոսնելը, ներկայացում գնալը. այս ամենի մեջ պետք  է կողքիդ տեսնես միայն կնոջդ, իսկ եթե այդպես չէ ու մարդկանց միմյանց կապում են միայն մարմնական հաճույքները, ապա դա որոշ ժամանակ հետո կվերանա:  Դրա համար եմ ասում` մարդուն պետք է ամենակարեւորը` գիտակցություն`ճիշտ ընտրություն կատարելու:     Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների

  Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն այն եզրակացության են եկել, որ վիտամին C-ն օգնում է հղի կանանց լույս աշխարհ բերել հանճարների: Նրանց նոր հայտագործությունը ցույց է տվել, որ վիտամին C պակասից առաջացած վնասը հնարավոր չէ շտկել անգամ այն պարագայում, երբ երեխան ծնվելուց հետո ստանում է այդ վիտամինի անհրաժեշտ չափաբաժինը:  Գիտական հետազոտության հեղինակները նաև վստահեցրել են, որ վիտամին C պակաս ունենալու ռիսկային խմբում են հայտնվում այն կանայք, ովքեր վատ են սնվում կամ ծխում են: Նրանց երեխաներն ունենում են իրական վտանգ հիշողության հետ խնդիրներ ունենալու:   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՇՏԱՊԻՐ ԴԻՏԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Եթե դու մինչ այս չես ծանոթացել Եգոր Սեսարևայի ստեղծագործական աշխատանքներին, ապա խորհուրդ է տրվում լրացնել այդ բացթողումը: Սանկտ-Պետերբուրգում ծնված այս երգիչը շատ տաղանդավոր և հմայիչ է, և եթե դու արդեն ծանոթ ես նրա "With You" երգին, ու նույնիս դիտել ես հոլովակը, ապա արդեն ժամանակն է դիտել նրա նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է "Громчемузыка" երգի հիման վրա:Դե հաճելի դիտում ձեզ:  ՏԵՍԱԲՅՈՒԹ "With You"  ՏԵՍԱԲՅՈՒԹ "Громчемузыка"   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը