Добавить объявление
;;
precio levitra españa;;
Все рубрики » Недвижимость
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
Լեդի Գագան վախենում է բիկինի կրել

  Լեդի Գագան կորցնում է ինքնավստահությունը, երբ հագին բիկինի է։ Ժամանակակից ամենախենթ երգչուհին իր կազմվածքը գովելու առիթը երբեք բաց չի թողնում։ Սակայն ծովափնյա հագուստը նրան անհարմարություն է պարգեւում։ Վերջերս Լեդի Գագան Թվիթերում հրապարակել է իր նոր լուսանկարները, որտեղ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացնում ծովափին։ «Ես՝ այսօր, ծովափին։ Անհարմար եմ զգում ծովափնյա հագուստով, բայց գարեջրի հետ խնդիր չկա», - հենց այդպես է նա գրել լուսանկարների տակ։ Ինչպես նշում է Huffingtonpost-ը, նույնիսկ այս դեպքում, երբ Լեդի Գագան ատում է լողազգեստը, նա 2 լուսանկար է ավելացրել Instagr-ում։ Դրանցում փոփ-դիվան Miller Lite –ի սպորտային լողազգեստով է։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆՆ ԻՐ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ Է ԾԱԽՍԵԼ

  Վաղը՝ հոկտեմբորի 28ն, կայանալու է շատ հայ աղջիկների կուռք դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանեկան արարողությունը: Պսակադրությունը կատարվելու է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո զույգն իրենց հարազատների և մտերիմ ընկերների հետ ամուսնությունը կնշի “ԼԱԹԱՐ” ռեսորանային համալիրում: Haytniner. հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ հյուրերի քանակը կգերազանցի 400-ը: Հրավրիվել են հարազատները և ընկերներ, իսկ շոու-բիզնեսից ներկա են լինելու “Արմենիա” հեռուստաընկերության ռեժիսորները, Հանրային հեռուստաընկերության մի քանի դերասաններ-“Աստղերից շատ շատերի հետ եմ շփվում գործնականում, սակայն դա չի նշանակում, որ նրանք ներկա կգտնվեն իմ հարսանեկան արարողությանը, լինելու է միայն ընկերական շրջապատս: 2-3 սենյականոց բնակարանի արժեքի չափով գումար եմ ծախսել, ում էլ հրավիրեյի մեծ հաճույքով կցանկանար ներկա գտնվել, սակայն դա իմ հարսանիքն է և հրավիրել եմ նրանց ում հետ բացի գործնականից շփվում եմ նաև առօրիայում”: Դերասանը տեղեկացրեց, որ կայանալու է մեծ շոու, անակնկալներ-“ Ամբողջ ռեստորանի և եկեղեցու շուի հետ կապված աշխատանքները կատարել է քաղաքի լավագույն դիզայները: Հայկական ավանդական ավանդույթները իհարկե պահպանվելու են, սակայն դրա հետ մեկտեղ լինելու է բարձր մակարդակի Եվրոպական մոտեցումներով շքեղ հարսանիք: Ես գրեթե ամեն շաբաթ մասնակցում եմ հարսանիքների, սակայն նմանատիպը դեռ չեմ տեսել Երևանում, հաստատ”: Հարսնացուի հարսանեկան զգեստը պատվիրված է Իտալիայից-“Ամբողջ աշխարհում միակն է լինելու այդ զգեստը, որովհետև փաստաթղթերով և անձնագրով զգեստ է”-նշեց դերասանը: Զույգը մեղրամիսը վայելելու է կամ Բոռա-Բոռա կղզում և կամ էլ Դոմինիկներում, դեռ ընտրության առաջ են կանգնած: Դերասանն անկեղծանալով պատմեց, որ շատ դժվար էր գտնել իր նման ժամանակակից հայացքներ ունեցող զուգընկերուհի,-“ Իրականում շատ դժվար էր գտնել այն միակին, ով կունենա նույն հայացքները կյանքի հանդեպ, այդ պատճառով էլ 30 տարեկան եմ, նոր եմ ամուսնանում: Լիլիթն ինձ նման բարձրաճաշակ, կրթված, գրագետ աղջիկ է”-եզրափակեց դերասանը:  Նշենք նաև, որ -ը ևս ստացել է հրավեր ներկա գտնվեու հարսանյաց հանդեսին: Նախապես շնորհավորում ենք զույգին և ցանկանում ենք երջանկություն:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ժամանակակից Հոլիվուդի ամենապահանջված աստղերը. թոփ-10

  Հոլիվուդի դերասանները շատ-շատ են, բայց միայն «ընտրյալները» կարող են կրել «լավագույնի» կոչումը: Այդ հայտնիները իրենց վարպետության բարձր աստիճանը ապացուցում են յուրաքանչյուր գործով, և որ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով: Նրանք բազմաթիվ երկրպագուհիներ ունեն և ավելի շատ` նախանձողներ:   1. Թոմ Խեիկս 2. Շոն Պենն 3. Դենզել Վաշինգտոն 4. Նիկոլաս Քեյջ 5. Ուլլ Սմիթ 6. Ջորջ Կլուին 7. Կրիստան Բեյլ 8. Ջոննի Դեպ 9. Թոմ Քրուզ 10. Բրեդ Փիթ   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Սոնա Շահգելդյանի նվերը սիրելիին

  Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր երգը` Ձեռքդ մեկնիր: Երգչուհին նշել է, որ այս երգը հատուկ գրվել է իր կեսի համար: Նշենք, որ այդ «կեսին» երգչուհին այդպես էլ չի բացահայտում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ասեկոսեներ էին տարածվել, թե Սոնա Շահգելդյանը մինչև տարեվերջ ամուսնանալու է և որ Սոնայի սրտի տիրակալը հենց այն երիտասարդն է, ում մասին երգչուհին մի քանի անգամ խոսել է` առանց փակագծերը բացելու: «Իրականությանը չի համապատասխանում: Որ ամուսնանամ` բոլորը կիմանան, թաքցնելու ոչինչ չունեմ: Ամեն մեկը թող զբաղվի իր գործով: Պարապ եք, պարապ», -Ֆեյսբուքի իր էջում ամիսներ առաջ այսպես էր արձագանքել Սոնա Շահգելդյանը:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ծաղրում են «The Voice» նախագիծը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայտնի հեռուստահաղորդավարուհուն բռնաբարել են

  Հայտնի հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան բացահայտել է իր անցյալի գաղտնիքները: 31-ամյա աստղն իր երկրպագուներին խոստովանել է, որ տարիներ առաջ իրեն բռնաբարել են: Դեպքը տեղի է ունեցել, երբ Մալինովսկայան 17 տարեկան էր ու ապրում էր Սմոլենսկում: «Ընկերուհուս հետ քայլում էինք փողոցում, երբ մեզ մոտեցան երկու երիտասարդներ և փորձեցին ծանոթանալ: Նրանք մեզ հրավիրեցին ձմերուկ ուտելու: Երբ հրաժարվեցինք, մեզ բռնի ուժով մտցրեցին իրենց ավտոմեքենան ու տարան անտառ, որտեղ ինձ և ընկերուհուս բռնաբարեցին, այնուհետև բերեցին քաղաք և թողեցի ինչ որ փողոցում»,- նշել է Մալինովսկայան: Դեպքից հետո նա տևական ժամանակ ընկճախտի մեջ է եղել: Կատարվածը մինչ օրս սպի է թողել Մալիմովսկայայի կյանքում: Ի դեպ, դա հաղորդավարուհու առաջին սեռական հարաբերությունն է եղել:   `Zh.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ողբերգություն մոտոսպորտի Գրան-պրիում

  Ողբերգություն է տեղի ունեցել Պորտուգալիայի Մակաո քաղաքում ընթացող մոտոսպորտի Գրան-պրիի խաղարկությունում: Benimoto Suzuki Cetelem թիմի անդամ 35-ամյա պորտուգալացի մոտոցիկլավար Լուիս Ֆելիպե դա Սոուզա Կարեյրան շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և գլորվել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն մոտոցիկլավարը մահացել է:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝