Добавить объявление
;;
;;
Все рубрики » Работа
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԴԵԼԸ ԴԵՆԻԵԼ ԿՐԵՅԳԻՆ ԼԱՑԻ Է ՀԱՍՑՐԵԼ. ՎԻԴԵՈ

  Հանրահայտ դերասանուհի Դենիել Կրեյգը խոստովանել է, որ լաց է եղել, երբ առաջին անգամ լսել է Ադելի "Skyfall"-ը: Ջեյմս Բոնդի դերերի հեղինակը ասել է, որ սաունթրեկը շատ լավ սինխրոն է արված 23-րդ ֆիմի` Ագենտ 007 գործողությունների հետ: “Ես լաց էի լինում: Առաջին հատվածներից ես հասկացա, որ սա հենց այն ձայնն է, որը ես հենց սկզբից էլ ուզում էի: Ինչպես պարզվեց, Ադելի երգերը գրված են անթերի”,- ասել է Կրեյգը: Ասենք նաև, չնայած իր հասցեին արված հաճոյախոսություններին, Ադելը, ով վերջերս մայրիկ է դարձել, Մեծ Բրիտանիայում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա չէր գտնվել: Հարկ է նշել նա, "Skyfall"  երաժտական սաունթրեկը, հեկտեմբերի 4ց "YouTube"-ում հավաքել է 37 միլլիոնից ավելի լսող:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը L’Wren Scottց.

    Բոլորը սպասում են Հոլիվուդի ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի այդքան սպասված հարսանիքին: Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլիի զգեստը կարվելու է L’Wren Scott բրենդի կողմից: Ջոլլին տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացել է այս բրենդի զգեստներով: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են 2006 թվականից եւ ունեն 6 երեխա. որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:   ՝ Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Քթի վիրահատությունից հետո 19-ամյա Սաթենիկը 150 օր կոմայի մեջ է եղել

  Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավելի կոմայի մեջ հայտնված Սաթենիկ Միրզոյանն դեռեւս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:    Հիվանդանոցում նա ստանում է վերականգնողական բուժում, մարզասրահ է գնում, կամաց-կամաց վերականգնվում է: «Աղջիկը լավ է, գիտակցությունը տեղն է, խոսում է»,- հայտնեցին նրանք:   Դեռ հայտնի չէ, թե երբ Սաթենիկը դուրս կգրվի հիվանդանոցից եւ քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավել կոմայի մեջ մնալը ինչպես կազդի նրա առողջության վրա:   Նշենք, որ հոկտեմբերի 7ն Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:   Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողացել որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կոսմետիկան վնասում է կանանց աչքերը

    Կանայք սովորաաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա  գրված զգուշացումներին, որտեղ գրված է` շրջանցել աչքերի շրջանի մաշկը: Դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները , դիմափոշին  ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը: Կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետեւանք են: Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև պետրուշկայի լուծույթ, որոնք շատ օգտակար են աչքերի համար: Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս , որ դեմքի եւ,  հատկապես, աչքերի մակիաժը մաքրելու համար` վերցնեն հատուկ նախատեսված նյութեր,  որպեսզի զերծ մնա աչքի բորբոքումից: Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով: Կոսմետոլոգները կարծում են, որ աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե: Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները: Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում:     ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԱՅԱՄԻԻ ԱՐևԻ ՆԵՐՔՈ

  Էքստրավագանտ Ջենիֆեր Լոպեսին այս անգամ նկատել են Մայամիում: Երգչուհուն պապարացիները լուսանկարել են Կասպեր Սմարտի ընկերակցությամբ: Նրանք հանգստանում էին ''Մայամի'' հյուրանոցային համալիրի համար նախատեսված լողափում: Լոպեսը վայելում էր իր հանգիստը, իսկ ահա Կասպեր Սմարտը շատ ակտիվ էր: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամիսների ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ զույգը շուտով վերջնականպես կբաժանվի, բայց դրանք ուղղակի լուրեր էին: Ճիշտ է` զույգը վերջերս անընդհատ վիճաբանություններ էր ունենում, որոնք հասարակական բնույթ էին կրում, բայց ոչինչ հենց այնպես չի լինում: Ի դեպ նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը թողարկելու է իր մասին պատմող ֆիլմ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝