Добавить объявление
;;
;;
Все рубрики » Транспорт
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
ՌԱՍՍԵԼ ՔՐՈՈՒՆ ԿԿՈՐՑՆԻ 20 ՄԻԼԻՈՆ ԲԱԺԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  Փաստորեն 9 տարվա ամուսնական կյանքից հետո, բաժանումը ոչ միայն ծանր, այլև նյութական մեծ հետևանքներ է թողնում: Ռասսել Քրոուն բաժանման դեպքում կկորցնի 20մլն ԱՄՆ դոլլար: Հենց այդպիսի գումարի ակնկալիքներ ունի դերասանի կինը` Դենիել Սփենսերը: Զույգի ամուսնական պայմանագիրը  բավականին  արագ կնոջն իրավունք տվեց հենց այդ գումարը պահանջել: Շատերը նրանց կապը համարում էին իդեալական, չնայած այն փաստին, որ մամուլ էին հայտնվել Սփենսերի և նրա զուգընկերոջ նկարները «Танцы со звездами» շոուից: Քրոուն այդ ժամանակ սկսեց կնոջ դավաճանության մասին լուրեր տարածել, բայց իզուր: Քանի դեռ դերասանը իրեն ամբողջությամբ նվիրել էր Լոս-Անջելեսի նկարահանման հրապարակում տեղի ունեցող ֆիլմի աշխատանքներին, նրա կեսը, երեխաների հետ գտել էր զվաճանալու ալտերնատիվ տարբերակ Սիդնեյում: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Ո՞ր ծխախոտերն են առավել վտանգավոր

  Ինչպես գրում է «Здоровье.ру» ամսագիրը, «FDA» փորձագետները պնդում են, որ անանուխով ծխախոտերն առավել վտանգավոր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անանուխով ծխախոտ ավելի հաճախ նախընտրում են սկսնակ ծխողները, որովհետև այն ավելի փափուկ համ ունի, և որն էլ տարբերում է դրանք սովորական ծխախոտից։ Անանուխը ծխախոտին ավելի գայթակղիչ է դարձնում երեխաների և երիտասարդների համար և դրդում է նրանց ավելի վաղ սկսել ծխելը։ 2009թ.ն այդ նույն պատճառով արդեն արգելվում էր ծխախոտերի մեջ շոկոլադի, մեխակի և մրգային համային հավելումներ ավելացնել։    ՝ yerevaklur.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մելաձեին 8 տարվա ազատազրկում է սպառնում

  Կիև-Օբուխով մայրուղում 30-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկած հանրահայտ երգահան Կոնստանտին Մելաձեի դեմ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 286 հոդվածի համաձայն` Մելաձեին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։   ՝ zh. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Սելենա Գոմեսը Նյու Յորքում «Տարվա կին» է ճանաչվել. Ֆոտո

    Նյու Յորքում տեղի է ունեցել «Տարվա կին» արարողությունը` կազմված Glour ամսագրի կողմից: Մրցանակը ստացել է հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը, ով վերջերս բաժանվել էր իր ընկերոջից` Ջասթին Բիբերից: Նա հայտնվել է` կրելով Gibattista Valliց շքեղ և շլացուցիչ սպիտակ զգեստ` ցուցադրելով, որ չի ընկճվում իր և Ջասթինի բաժանումից: Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն, Ջասթինը լքել է Սելնային Victoria's Secret 20-ամյա հրեշտակներից մեկի պատճառով:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Չինուհի մոդելը ազատազրկվել է սեքսուալ ոստիկանի կերպարի համար

    Չին մոդելը ձերբակալվել է ոստիկանի համազգեստ հագնելու, սեքսուալ կեցվածքներ ընդունելու և լուսանկարները սոցկայքերում տարածելու համար, հայտնում է The Sun-ը:   23-ամյա Ուան Սիոմենը կեցվածքներ է ընդունել դետեկտիվ վեպի պատկերազարդման համար: Չինական Sina Weibo սոցկայքում նրա լուսանկարները 500ց ավելի share էին արվել: Իսկ որոշ չինացիներ բողոքել էին նրա դեմ:   Մոդելը դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման, սակայն նրան չեն ձերբակալել. նրա դատավճռի իրականացումը հետաձգվել է 1 տարով:     ` tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Գինեսի գրքում գրանցված սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԱՐ ՌԱՖԱՅԵԼԻՆ ˝ՀՐԱԺԵՇՏ ԱՍԵՑ˝ ԱՄՌԱՆԸ

  Շուտով մոտենում են աշնանային զով օրերը, և Բար Ռաֆայելին գտել է հոյակապ միջոց 2012 թվականի ամռանը ˝հաջողություն˝ ասելու համար: Այս առումով Բարի լուսանկարիչը նրա համար  կազմակերպել է ոչ այնքան թանկարժեք նկարահանումերի շարք. լուսանկարներում զուտ ներկայացված  են մոդելի անցկացրած ադձակուդից դրավագներ` առանց ավելորրդ ճոխությունների` միմիայն բնական հարդարանք, մեղմ քամի, ամառային գույնզգույն սարաֆան, ծովափ և հետաքրքրաշարժ խաղեր: Ահա այս ամենն էին ապահովում գեղեցկուհի Ռաֆայելիի հանգստյան օրերը: Հիշեցնենք, որ վերջերս 27-ամյա մոդելը մասնակցել է ˝Maxim˝ ամսագրի սեքսուալ նկարահանումների շարքին: Բարը ներկայացել էր ճոխ ներքնազգեստներով, որոնք էլ ավելի էին ընդգծել նրա անթերի կառուցվածքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը