Добавить объявление
;;
стальной кран баттерфляй фланцевый;;
Все рубрики » Отдых, увлечения
VIP Объявления
Как разместить VIP объявление
;|
Бесплатная торговая площадка Армении
Toyota-ն նորոգման համար հետ Է կանչում պատմության մեջ ռեկորդային թվով ավտոմեքենաներ

  Ճապոնիայի «Տոյոտա» ավտոհսկան նոյեմբերի 14ն հայտարարել Է նորոգման համար պատմության ընթացքում ռեկորդային թվով ավտոմոբիլների հետկանչման մասին: Խոսքը վերաբերում Է գրեթե երեք միլիոն ավտոմեքենաների, որոնք վաճառվել են երկրի ներսում եւ արտասահմանում:   Ճապոնիայում հետ Է կանչվում 1,52 միլիոն ավտոմեքենա, որոնք վաճառվել են 2000 թվականի օգոստոսից մինչեւ անցյալ տարվա վերջը: Գործողությունը տարածվում Է 13 մոդելների վրա, ներառյալ Ճապոնիայում շատ մեծ ժողովրդականություն վայելող հիբրիդային «Պրիուս»-ը:   Արտասահմանում նորոգման Է ենթակա շուրջ 1,25 միլիոն ավտոմոբիլ: Մի շարք դետալների անբավարար որակի պատճառով դրանցում որոշ դեպքերում կարող Է լռվել ղեկային կառավարումը: Թերություններ են հայտնաբերվել  նաեւ մի շարք հիբրիդային ավտոմեքենաների Էներգահամակարգերում:   Այս գործողությունը, դատելով ըստ ամենայնի, մեծ վնաս կհասցնի «Տոյոտա» վարկին, որը վերջերս հայտարարել Է ամբողջ աշխարհում իր արտադրության ընդլայնման պլանների մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վախեցեք նմանատիպ աղջիկներից.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հովհաննես Ազոյան. Սիրտս կտոր-կտոր է լինում

  Իսկ հիմա, պարզապես, ուզում եմ ասել հետևյալը.   Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ տղաներին ազատազրկման ենթարկելու պատճառով, բայց մի կողմից էլ հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա... Էլի մեղադրելու չէ... քաղաքական պրոցեսներն են մեղավոր...Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի` Պարոնա՛յք, Ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը խժռում է մեզ և խժռելու է բոլորիս...Իսկ բոլորի մեջ մտնում են ԲՈԼՈՐԸ...Ինչու՞ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին...Ինչու՞ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը` կանաչ... Ւնչու՞... Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ...Մի հատ վեր դասեք Ձեր զգացմունքները Ձեզնից...Եթե պատասխանը լինի ` այդպես է պետք, ապա ՀԱԿ տղաներին կա սեմ` ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԲԱՆՏ..ԵՎ ԿՐԵՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ...ԴԱ ՁԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է... Իսկ ես կփորձեմ ծիծաղել և ծիծաղեցնել ...   Եվ եթե ես խանգարում եմ քաղաքական պրոցեսներին` մի բան էլ իմ համար մտածեք...   ՝ hayk.t15.org   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

  Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար: «Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:   ՝ ankakh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆո ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻ ՍԻՐՏԸ ԿՐԿԻՆ ԱԶԱՏ Է

  Աշխարահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի և սուպերմոդել Էրիզ Խիզերտոնի սիրավեպը մոտեցել է ավարտին:37-ամյա Դի Կապրիոն ու 23-ամյա Խիզերտոնը առաջին անգամ միասին երևացին Հոլիվուդում այս տարվա դեկտեմբերին և սիրահար զույգի հարաբերությունները տևեց ընդամենը 10 ամիս, տեղեկացնում է Life-ն:     ` asekose.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝