Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Работа / Работа за рубежом» 
Объявления разное вакансии (требуются сотрудники) работа бизнес промышленно дзержинский строитель филиал эксп, бъявления. Вакансии (Требуются сотрудники) - Разное, Фото, Kартинки

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Աշխատանք  փայտածուխի արտադրամասում

Աշխատանք փայտածուխի արտադրամասում

договорная
Работа /
Работа за рубежом
Շտապ պահանջվում է դարբինեգործ

Շտապ պահանջվում է դարբինեգործ

договорная
Работа /
Работа за рубежом
Փայտամշակման արտադրամասին անհրաժեշտ են աշխատողներ

Փայտամշակման արտադրամասին անհրաժեշտ են աշխատողներ

договорная
Работа /
Работа за рубежом
Для постоянной работы в Москве требуются водители категории Е.

Для постоянной работы в Москве требуются водители ...

 
$1 200
Работа /
Работа за рубежом
Требуется водители для работы в РФ.(На самосвал и бетононасос)

Требуется водители для работы в РФ.(На самосвал и...

договорная
Работа /
Работа за рубежом

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
Ռունալդուն իրեն լավ է զգում

  Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Լևանտեի հետ կայացած մրցավեճում պատռել էր հոնքը:   Ֆուտբոլիստը թվիթերի իր էջում խոսել է իր առողջական վիճակի մասին.   - Շնորհակալություն երկրպագուներին յուրաքանչյուր նամակի համար: Արդեն ինձ լավ եմ զգում և հույսով եմ, որ կկարողանամ ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է

  Այսօր հայ մեծ գրող-երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169 ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»ն՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27ն՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը:    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3 երեկոյան ժամերին և դեկտեմբերի 4ն շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30ց դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4ն սպասվում է անձրև:     ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻՆ

  “Փյունիկ”   ֆուտբոլային  թիմի  հենակետային կիսապաշտպան  Արթուր  Եդիգարյանն  այսօր  ն  տեղեկացրեց, որ  պատրաստվում  են  հավաքականի  խաղերին. ”Օգոստոսի  15ն  ընկերական  խաղով  կհանդիպենք  Բելառուսի  թիմին, իսկ  արդեն  սեպտեմբերից  կսկսվի  աշխարհի  ընտրական  ցիկլը”- նշեց  ֆուտբոլիստը:  Արթուրը  իրեն  չի  պատկերացնում բացի  ֆուտբոլից այլ   ասպարեզում. “Մանկությանս  երազանքն  է  եղել` դառնալ  ուժեղ  ֆուտբոլիստ, ինչը  գրեթե  իրականության  ճանապարհին  է”:   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԱՅԱՄԻԻ ԱՐևԻ ՆԵՐՔՈ

  Էքստրավագանտ Ջենիֆեր Լոպեսին այս անգամ նկատել են Մայամիում: Երգչուհուն պապարացիները լուսանկարել են Կասպեր Սմարտի ընկերակցությամբ: Նրանք հանգստանում էին ''Մայամի'' հյուրանոցային համալիրի համար նախատեսված լողափում: Լոպեսը վայելում էր իր հանգիստը, իսկ ահա Կասպեր Սմարտը շատ ակտիվ էր: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամիսների ընթացքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ զույգը շուտով վերջնականպես կբաժանվի, բայց դրանք ուղղակի լուրեր էին: Ճիշտ է` զույգը վերջերս անընդհատ վիճաբանություններ էր ունենում, որոնք հասարակական բնույթ էին կրում, բայց ոչինչ հենց այնպես չի լինում: Ի դեպ նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը թողարկելու է իր մասին պատմող ֆիլմ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ TOP 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ TOP 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

    Հարգելի՛ ընթերցողներ, մեր կայքի վերնամասում հայտնիների` պարբերաբար իրար հաջորդող նկարները պատահաբար չեն: Ինչպես գիտենք, հայտնիներից շատերը իրենց անձնական էջերն ունեն մեր կայքում, որտեղ ընթերցողները կարող են ծանոթանալ իրենց կենսագրությանը, երգերին, տեսահոլովակներին, նվեր ընծայել և առաջարկություններ գրել: Հենց ընթերցողների այցելությունների քանակով էլ որոշվելու է մասնակիցների Top 10-Top 1 հորիզոնականները: Ամեն շաբաթ մենք կամփոփենք հայտնիների անձնական էջերի այցելությունների քանակը, իսկ ամեն ամսվա վերջում բոլոր թվերը կզրոյացվեն: Եվ այսպես, նախորդ շաբաթվա Top 10-ը հետևյալն էր`       1. Միհրան Ծառուկյան 2. Արա Գևորգյան 3. Սիլվա Հակոբյան 4. Ալեքսանդր Բաբասյան 5. Հայկ Չոմոյան 6. Մագա Մարտիրոսյան 7. Կամո Սեյրանյան 8. Արմինե Պողոսյան 9. Ջոնի Կարապետյան 10. Սարգիս Գրիգորյան   Իսկ այժմ, ուշադրություն, այս շաբաթվա Top 10-ը`   1. Միհրան Ծառուկյան 2. Սիլվա Հակոբյան 3. Արմինե Պողոսյան 4. Էդգար Սարգսյան 5. Ալեքսանդր Բաբասյան 6. Սարգիս Գրիգորյան 7. Հայկ Չոմոյան 8. Արա Գևորգյան 9. Ջոնի Կարապետյան 10. Հայկ Ղուկասյան   Ամփոփենք արդյունքները. ինչպես և նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս առաջատարն է Միհրան Ծառուկյանը: Անփոփոխ հորիզոնականում է նաև Ջոնի Կարապետյանը` Top 9: Մեկ շաբաթվա ընթացքում եղան վերելքներ` Սիլվա Հակոբյան 3-րդ հորիզոնականից 2-րդ, Արմինե Պողոսյան` 8-րդից 3-րդ, Սարգիս Գրիգորյան`10-րդից 6-րդ: Եղան նաև վայրէջքներ` Ալեքսանդր Բաբասյան` 4-րդից 5-րդ, Հայկ Չոմոյան` 5-րդից 7-րդ, Արա Գևորգյան`2-րդից 8-րդ: Այս շաբաթվա շքերթից դուրս են մնացել Կամո Սեյրանյանը և Մագա Մարտիրոսյանը: Բացի այդ,  կան նաև նորեկներ` Էդգար Սարգսյան և Հայկ Ղուկասյան:  Դե ինչ, շնորհավորում ենք հաղթող` Միհրան Ծառուկյանին, և կոչ անում բոլոր երկրպագուներին առավել ակտիվ լինել` Ձեր կողմից սիրված արտիստներին բարձր հորիզոնականներում տեսնելու համար:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻ ՍԻՐՏԸ ԿՐԿԻՆ ԱԶԱՏ Է

  Աշխարահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի և սուպերմոդել Էրիզ Խիզերտոնի սիրավեպը մոտեցել է ավարտին:37-ամյա Դի Կապրիոն ու 23-ամյա Խիզերտոնը առաջին անգամ միասին երևացին Հոլիվուդում այս տարվա դեկտեմբերին և սիրահար զույգի հարաբերությունները տևեց ընդամենը 10 ամիս, տեղեկացնում է Life-ն:     ` asekose.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
″MARIO″ ԽԱՂԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

   Գեղեցկուհի քույրեր Մոնիկան և Պենելոպան դարձել են գովազդային գործակալության  համակարգչային խաղեր գովազդող նոր դեմքերը:  Փաստորեն հետաքրքրաշարժ «Մարիո» խաղը կրկին վերադառնում է: 90-ական թվականներին մեծ համակրանք վայելող զարմանահրաշ խաղը կապրի իր երկրորդ կյանքը: Խաղն արդեն իսկ ամենաշատ սպառվողն է դաձել Ճապոնիայում, իսկ օրերս ներկայացվել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Ինչպես նաև գովազդում ներգրավված են այնպիսի պայծառ անհատականություններ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Ռոբին Ուիլիամսը, Բիոնսեն, Սետ Գրինը և այլք: Այսօր արդեն իսկ հանրությանը ներկայացվել է նոր տեսանյութ, որտեղ ի հայտ են եկել Մոնիկա և Պենելոպա Կրուզները: Չնայած նրան, որ քույրերի միջև չորս տարվա տարիքային տարբերություն կա, անհնար է չնկատել այն հանգամանքը, որ քույրերը միմյանց սաստիկ նման են, ինչի շնորհիվ էլ Մոնիկան կարողացել է փոխարինել Պենելոպային «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վերիջին դրվագներում, երբ Պենելոպայի հղիությունը հնարավոր չէր կոծկել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը