Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Куплю / Продам / Продажа сайтов, скриптов» 
объявления интернет web дизайн разработка сайтов заказ сайта цены создание сайт продвижение раскрутка SEO, Объявления. Web-дизайн и разработка сайтов, Цены на изготовление и продвижение

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Интернет-студия Desite.

Интернет-студия Desite.

amd
 100
Куплю /
Продам /
Продажа сайтов, скриптов
Վաճառվում է tretub.blogspot.com Կայքը

Վաճառվում է tretub.blogspot.com Կայքը

amd
 4 500
Куплю /
Продам /
Продажа сайтов, скриптов

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

  Օրերս Haytniner. կայքը զրուցեց սիրված հաղորդավարուհի և ավտոմեքենաների մեծ սիրահար Մագայի հետ: Ունեցանք հաճելի և մտերմիկ զրույց, որի ընթացքում խոսեցինք տարատեսակ հարցերի շուրջ: Զրույցը սկսեցինք`  անդրադառնալով Մագայի ամառային հանգստին:- Այս ամռանն ունեցել եմ ֆենոմեն հագիստ, որովհետև 12 տարի շարունակ հեռուստաընկերությունում հանդես գալով, առաջին դեպքն էր, որ առանց տեսախցիկի մեկնել էի հանգստի: Մանրամասնեմ, որ որդուս հետ եղել եմ Մոսկվայում: Նրան ցույց եմ տվել Մոսկվայի հայտնի ''Կարմիր հրապարակը'': Մենք հանգրվանել էինք եղբորս տանը, ով սաստիկ կարոտել էր որդուս, նա էլ փոխադարձաբար կարոտել էր քեռուն: Վերադառնալով Հայաստան` որդիս այս տարի սեպտեմբերի մեկից հաճախել է երկրորդ դասարան, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա կրկին հաճախում է առաջին դասարան, քանզի դպրոցի առումով փոփոխություններ էինք կատարել և նա այժմ սովորում է Ֆիզմաթ դպրոցում: Հավելեմ, որ ես միշտ շրջագայություններ եմ կաատում, այնպես, որ եթե արտերկիր մեկնելը հանգիստ է համարվում, այդ դեպքում ես պարբերաբար լինում եմ այդ հարթությունում: Նշեմ, որ այս ամսվա վերջին մեկնելու եմ Պրահա. այնտեղ կան շատ հնաոճ մեքենաներ:- Իսկ ի՞նչն է դարձել Մագայի կարիերայի խթանիչ հանգամանքը:- Ի սկզբանե ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդաշարի մտահաղացումն իմն է եղել, որովհետև մանկուց` 9 տարեկանից սկսած, հաճախել եմ ավտոդպրոց, ինչպես նաև դասեր եմ քաղել եղբորիցս: Ասեմ, որ այս բնագավառում իմ հաջողության հասնելն իր հետ իրագործեց նաև եղբորս տարիների երազանքը: Իսկ ընդհանուր առմամբ` ոչ մի արտասավոր իրադարձություն տեղի չի ունեցել, որն էլ խթան է հանդիսացել, որ ես սկսեմ զբաղվել իմ սիրած գործով:Շատ հետաքրքիր էր կամքով և տոկունությամբ լեցուն Մագայի անցած ուղին:- 1999 թվականից սկսվել է իմ վիթխարհի ուղին, իսկ 2000 թվականից սկսած գործել է կին վարորդների ակումբը, որը մինչ օրս չի զիջում իր դիրքեը. կազմակերպում ենք մրցաշարեր, տարատեսակ հանդիպումներ և այլն: Իսկ ինչ կապված է ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդաշարի հետ, ասեմ, որ այն ՀՀ-ում նմանը չունեցող հաղորդում է, քանի որ առաջինն էր, որ հանդես է գալիս նման ձևաչափում և վերջիվեջո ամենասպասվածն էր և յուրահատուկը: Դե, գիտենք, որ հաղորդաշարը լուսաբանում և կազմակերպում է հնաոճ և պատմական, թյունինգային ավտոմեքենաների ավտոցուցահանդեսներ, տարբեր տիպի ավտոմրցույթներ: Այն նաև ունի հայտնի մարդկանց էջ, որտեղ պարզում են, թե ինչպիսի վարորդներ են նրանք ու ինչ մակնիշի ավտոմեքենա են վարում: - Իսկ ինչպե՞ս ընդունեցին այդ հանգամանքը տան անդամները:- Շատ սովորական, շատ բնական. պետք է այդպես էլ լիներ, չէ որ ես կամակոր աղջկա պես հասել եմ իմ նպատակին: Ասեմ, որ մեր ընտանիքում բոլորն էլ մեքենայասեր են, և ինչպես նշեցի զրույցի սկզբում` եղբայրս միշտ սատարում է ինձ: Բացի այդ` բոլոր մեքենաներս ինձ եղբայրս է նվիրել, իսկ այս անգամ կարող եմ հպարտանալ, որովհետև այժմյան մեքենաս ես եմ գնել:- Իսկ ինչպիսի՞ պլաններ ունի Մագան մոտ ապագայում:- Ասեմ, որ ամսի 23ց սկսվում է ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդման նոր եթերաշրջանը, ինչպես միշտ ես հանդես կգամ որպես հեղինակ և վարող, ինչպես նաև առաջին անգամ կբարձրաձայնեմ ''ՄԱԳԱՎՏՈ'' ակումբի ստեղծման մասին, որն իր մեջ կներառի ամեն ինչ ավտոաշխարհի մասին: Մագա Մարտիրոսյանի էջը կարող եք տեսնել այստեղ՝ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ամենաթանկարժեք մեքենաները Հայաստանում. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՆՈՐ ԵՐԳԸ. “ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ”

  Հայտնի երգիչ, շոումեն Թիմուր Ռոդրիգեզը պատրաստ է ներկայացնելու իր նոր երգը, որը կոչվում է “Ես հավատում եմ քո սիրուն” : Պատմության կենտրոնում կրկին սերն է. երկու մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ միայն միասին կարող են երջանիկ լինել: Այս երգը պատմություն է զույգերի մասին, ովքեր կարող էին բաժանվել կամ կարող էին նրանց բաժանել: Սակայն, ի վերջո բոլոր խոչընդոտները հաղթահարել են իրենց հավատարմության և մեծ սիրո շնորհիվ: Ահա, թե ինչ է ասում Թիմուրը` իր նոր սինգլի մասին,-“Ես շատ ուրախ եմ, որ երգը ստացվեց ճիշտ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Այնտեղ ամեն ինչ վարդագույն չէ և մելոդրաման չափազանցված չէ: Այս երգը ցույց է տալիս այնպիսի հայացքներ, որ ապրել է  ոչ միայն Թիմուր Ռոդրիգեզ- երգիչը, այլ նաև Թիմուր Ռոդրիգեզ-տղամարդը: Եվ այս երգում տեղ գտած տղամարդու բնավորությունը նույն իմ բնավորությունն է: Այնպես որ, “ Ես հավատում եմ քո սիրուն” ստեղծագործությունը երգ է ոչ միայն իմ մասին, այլ շատ իրական պատմությունների, որոնք կատարվել են, թե իմ շրջապատում, և թե բոլորի: Երգում բոլոր զգացումները` վախ, սեր առաջին հայացքից, ծանոթ են բոլորին, այս ամենը, գոնե մեկ անգամ զգացել են բոլորը: Եվ ինձ նույնպես շատ հոգեհարազատ է, որովհետև ես հենց այսպես եմ ծանոթացել իմ կոջ` Անի հետ, աշնանը: Այնպես որ` կարծում եմ, հենց այսպիսին է սերն ու ռոմանտիկան, որ, չգիտես ինչու, մարդիկ թերագնահատում են”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ

  Օգոստոսի 15ն գեղեցկուհի Եվա Լոնգորիան հագել էր բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհին պատրաստ է մեծ զոհողությունների գնալ հանուն նոր նախագծի`NBC "Ready For Love" համար, որի նկարահանումները կատարվում են Լոս-Անջելեսում: Բարձրակրունկ կոշիկները չեն խոչընդոտում դերասանուհու ակտիվությանը, այլ հակառակը` նույնիսկ հիացնում և ուրախություն են պատճառում Եվային. հիմա նա իրեն առանց բարձրակրունկ կոշիկների ուղղակի չի պատկերացնում:   Ի դեպ օրերս Եվա Լոնգորիան ճանաչել էր իրեն 2010 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր: Դատավճռի հրապարակումից մի քանի օր առաջ, Եվան այդ հարցը լուծել է խաղաղ ճանապարհով` խոստովանելով իր մեղքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
Compass Band առաջին փորձը Ամստերդամում (Video)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատի տալ երգչուհուն վիրահատած բժիշկներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Նրա մահվան հանգամանքների, պատճառների շուրջ դեռևս տարբեր կարծիքներ ու կասկածներ են հնչում, քանի որ երգչուհին մահացել է ամենապարզ վիրահատություններից մեկի՝ լեղապարկի վիրահատության ժամանակ:  Ըստ որոշ տեղեկությունների՝ վաստակավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է արյան վարակումից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ հիվանդանոցի, որտեղ վիրահատվել է երգչուհին: Դեռևս հստակ տեղեկություններ և եզրակացություններ չկան մահվան պատճառների մասին, սակայն հայտնի է, որ մինչև մահվան հանգամանքները ուսումնասիրող քննիչների կողմից վերջնական եզրահանգումը չլինի, սիրված երգչուհու հոգեհանգստյան արարողությունը, որը նախատեսված է Լոս Անջելեսում, տեղի չի ունենա:  Դեռևս վիճարկվում է երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը:  Նշենք, որ երգչուհին ակտիվ համերգային շրջանում էր գտնվում, և դա էր պատճառը, որ նոյեմբերի 15ն Ֆ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, թե երգչուհին նոր է վիրահատվել, և այդ պատճառով նրա առաջիկա համերգը հետաձգվել է:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչի՞ց են ամենաշատը վախենում տղաները

    Ընդունված է համարել, որ իսկական տղամարդը ոչ մի բանից չի վախենում, ուժեղ է ու վստահություն է ներշնչում, բայց սա միայն արտաքին կողմն է, իսկ իրականում անգամ իդեալական տղամարդը հմտորեն թաքցնում է իր բազմաթիվ վախերը:  Սխալ: Ցանկացած տղամարդ վախենում է ինչ-որ բան «այնպես չանելուց»: Սխալվելու հանդեպ տածած վախը վերաբերում թե’ աշխատանքին, թե’ ընկերական, թե’ սիրային հարաբերություններին: Կախված նրանից, թե որքան անսխալ են տղամարդու գործերը, նա կունենա լավ կամ վատ տրամադրություն, բարձր կամ ցածր ինքնագնահատական:   Քննադատներ: Տղամարդիկ շատ են կախված շրջապատի կարծիքից: Անգամ անծանոթ մեկի կողմից ասված բացասական խոսքը տղամարդկանց մեջ երկար ժամանակով կարող է խոցել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:   Սիրելին ու շրջապատը: Բոլոր տղամարդիկ ճակատագրական կնոջը գտնելուց հետո տառապում են մի վախով` իսկ ինչ կլինի, եթե վերջինս դուր չգա իր ընտանիքին կամ ընկերներին:   Փոփոխություն:  Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ վախենում են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել անգամ, եթե վստահ են, որ դա կլինի դրական փոփոխություն:   Կախվածություն կնոջից: Գրեթե բոլոր տղամարդկանց սարսափեցնում է այն միտքը, թե որևէ կին կարող է իշխել իրենց կամքին: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չափից ավել են ընդգծում իրենց լիդերությունը հարաբերություններում:   Վարկանիշ ու գումար: Խուճապ ու հուսալքություն` սրանք այն վիճակներն են, որոնցում հայտնվում են տղամարդիկ, երբ զգում են, որ վտանգված է իրենց վարկանիշը կամ ունեցվածքը:   Ամուսնություն: Ամուսնությունը միայն կանանց համար չէ սթրես: Հարաբերությունների այս կետից տղամարդիկ վախենում են, ինչպես սատանան սուրբ ջրից: Դավաճանություն, բաժանություն, չկայացվածություն, երեխաներ, կենցաղ… Այս ամենի մասին մտքերը երբեմն իրոք սարսափելի են տղամարդկանց համար:   Իմպոտենցիա: Վախը, որ «գլխավոր արժանիքը» կդավաճանի ամենապատասխանատու պահին, ցանկացած տղամարդու վատ երազների շարքից է:   Դավաճանություն: Անգամ միտքն այն մասին, թե սիրելի կինը երբևէ կարող է լինել ուրիշի գրկում, տղամարդուն կարող է ագրեսիվ ու չար դարձնել:   Արցունքներ: Կնոջ արցունքները անկեղծորեն վախեցնում են շատ տղամարդկանց, իսկ ոմանք էլ պատրաստ են անել հնարավորն ու անհնարը, միայն թե սիրելին երբեք չարտասվի,գրում է lady-ը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՀՐԱԺԵՏ Է ԱՍԵԼ ԱՄՌԱՆԸ

  ''Haytniner.'' կայքը հարցազրույց ունեցավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Նա կիսվեց իր վառ տպավորություններով` կապված այս տարվա ամառային անկրկնելի հանգստի հետ: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հայտնի դեմքեր Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Սոֆի Մխեյանը հանգստացել են միասին Մոնտենեգրո կղզում: Սոֆին այն բնորոշեց հետևյալ կերպ.- Հանգիստն անկրկնելի էր. և' ակտիվ էր, և' պասիվ. ծով, ավազ, օդապարիկներ, սկուտերներ, հաճելի, մտերմիկ միջավայր, տարատեսակ խնջույքներ: Մի խոսքով ադրենալինով, էքստրիմով և ներդաշնակությամբ լեցուն օրեր: Մենք շատ գոհ ենք. շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Իսկ այն հարցին, թե այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ ասոցացվել է իր հետ, երգչուհին պատասխանեց հետևյալ կերպ.- Ո'չ, այս տարվա սեպտեմբերի մեկը ոչ մի առանձնահատուկ դեր չի խաղացել իմ կյանքում: Միայն կարող եմ ասել, որ օգոստոսի 31ն վերոնշյալ հանգստից վերադարձել եմ քաղաք և նոր դրական լիցքերով սեպտեմբերի մեկից սկսած անցել եմ աշխատանքիս:Դե եթե աշխատանք, ապա նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ և երգչուհուն ինքնաբերաբար տրվեց հետևյալ հարցը.- Արդյոք մոտ ժամանակներս նոր տեսահոլավակ սպասվում է:Սոֆին բարեհամբույր կերպով պատասխանեց.- Մոտ 1,5 ամիս է անցել նոր տեսահոլովակիս հեռարձակումից հետո, բայց անակնկալներ իհարկե սպավում են: ''Haytniner.'' կայքը մաղթում է Սոֆի Մխեյանին նորանոր հաջողություններ և բուռն ստեղծագործական կյանք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը