Добавить объявление
;;
;Вещей и оружия, go для бомжей ваш шанс удвоить скины cs рулетка с магазином csgo.;
Найденные объявления рубрики «Отдых, увлечения / Охота, рыбалка» 
Объявления охота рыбалка отдых увлечения оружие места для рыбалки удочки снасти одежда охоты ножи другое, Объявления. Охота, рыбалка, Оружие, Места для рыбалки, Удочки и снасти, Одежда для охоты и рыбалки, Ножи, Другое

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
К сожалению, по вашему запросу ничего не найдено. Попробуйте  Изменить критерии поиска.

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
Սիլվա Հակոբյանը չի ուզում պատասխանել Պետրոս Ղազարյանի գրառմանը

  ''Կենտրոն'' հեռուստաընկերության ''Ուրվագիծ'' հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Սիլվա Հակոբյանի տեսահոլովակին. ''Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել))))'',- գրել էր նա: Երգչուհու հայրը ասել է, որ ցանկացած գնահատականի, կարծիքի Սիլվան նորմալ է վերաբերվում, քանզի յուրաքանչյուրն ունի իր ազատ արտահայտվելու իրավունքը, բայց քանի որ Սիլվան շատ է զբաղված, ավելին, համերգային ծրագրով ԱՄՆ-ում է, իր էջում չի արձագանքի Պետրոս Ղազարյանի գրառմանը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Կենդանի տիկնիկ» Վալերիան` լուսանկարներով. Ֆոտո

    Վալերիա Լուկյանովան, ով հայտնի է որպես «կենդանի տիկնիկ», հայտնվել է V Magazine շապիկին: Ուկրաինուհոին ֆոտոսեսիայի համար հատուկ հրավիրել են Նյու Յորք: Աղջիկը խուսափել է նշել իր տարիքը, ինչպես նաև նշել է իրեն տրված անունը` Ամատուե:    `HayNews.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
ՄԻԽԱՅԻԼ ՉԻԳՈՐԻՆԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ

  Օլիմպիական եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը այսօր կմասնակցեն  Սանկտ Պետերբուրգում սկսվող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարին: Իսկ  հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորինս վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 10-18-րդ տեղերը: Ավետիք Գրիգորյանի արդյունքն է 6, Յուրի Հայրապետյանինը և Արթուր Գաբրիելյանինը` 5,5-ական միավոր: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինը (Ռուսաստան):
Գարեջուրը նվազեցնում է սեքսով զբաղվելու ցանկությունը. հետազոտություն

  Ուկրաինայի բժիշկները եկել են այն եզրահանգման, որ գարջրի նկատմամբ շատ մեծ սերը կարող է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու պատճառ դառնալ, հայտնում է Likar-ը:   Հոգեբույժ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Գևորգ Սելյուկովը ասել է, որ սեռական ցանկության նվազման պատճառ կարող են լինել հոգեբանական գործոնները, հոգնածությունը, սթրեսները, ինչպես նաև գարեջուրը, որը նվազեցնում է սեռական ցանկությունը:   Բժիշկների կարծիքով, գարեջուրը պարունակում է բազմաթիվ հորմոններ, որոնք չեզոքացնում են սեռական գործողության համար «պատասխանատու» հորմոնները:   ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴՈՒԵՏԸ ՆՈՐ ԵՐԳՉԻ ՀԵՏ

  Երգչուհի Լանա Խաչատրյանը Haytniner. հետ զրույցի ժամանակ նշեց, որ համերգային շրջագայությունների չի պատրաստվում, որովհետև ունի շատ ծրագրեր և աշխատանքներ: Հավանաբար այդ ծրագրերից ամենակարևորը նոր տեսահոլովակն է` ամառային վառ գույներով, ակումբային ռիթմով: Երգը դուետ է Վիլիամի հետ, որը նոր երգիչ է, և ինչպես Լանան ասաց. '' հետաքրքիր, տաղանդավոր երիտասարդ է'': Տեսահոլովակն արդեն պատրաստ է և եթերում կհայտնվի մինչև սեպտեմբեր: Դե ինչ, մեզ մնում է միայն անհամբերությամբ սպասել:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

  Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:   Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:   Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:   Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա: Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը: Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոն շարունակում է «կրքեր բորբոքել» (PHOTO, VIDEO)

  Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։ Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին: Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:     ՝ 
Պետք չի կանանց գաղտնիք վստահել

    Գիտնականները պնդում են, որ գաղտնիք պահելը հավասարազոր է ֆիզիկակական ծանրաբեռնվածությանը: Բոստոնի Տաֆթսի համալսարանի մասնագետները հատուկ թեստեր են անցկացրել, որոնց արդյունքները վերլուծելուց հետո հայտարարել են, որ էմոցիոնալ բեռը ֆիզիկական էներգիա է խլում: Թերեւս հենց դա է պատճառը, որ որոշ մարդիկ փորձում են ստացած գաղտնի տեղեկությունը հնարավորինս շուտ կիսել որեւէ մեկի հետ: Ի դեպ, ընդունված, սակայն ոչ ապացուցված տեսություն է, որ կանայք լավ գաղտնապահներ չեն: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շատ կանայք գաղտնիքից շտապում են ազատվել այն իմանալուց 32 րոպեի ընթացքում:     ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝