Добавить объявление
;;
precio levitra españa;;
Найденные объявления рубрики «Куплю / Продам / Другое» 
Объявления разное музыкальные инструменты музыка книги кино отдых увлечения цены продам контроллер новый условиях домашних продажа, Объявления музыкальные инструменты музыка книги кино отдых увлечения клавишные струнные гитары синтезаторы ударные настройка ремонт

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է`հին հայակական գործարանային կոնյակներ

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է`հին հայակական գործարանային կոնյակներ

договорная
Куплю /
Продам /
Другое
Վաճառում եմ երկաթե բաք 4000 լիտրից ավելի տարողությամբ:

Վաճառում եմ երկաթե բաք 4000 լիտրից ավելի տարողությամբ:

amd
 82 000
Куплю /
Продам /
Другое
VACHARVUM E ZOLOTOISKATEL GARRET 250 ( NOR )

VACHARVUM E ZOLOTOISKATEL GARRET 250 ( NOR )

 
$500
Куплю /
Продам /
Другое
Վաճառք

Վաճառք

 
$70 000
Куплю /
Продам /
Другое
Վաճառք

Վաճառք

 
$11 000
Куплю /
Продам /
Другое
Տորթերի տակդիրներ /pastavka/

Տորթերի տակդիրներ /pastavka/

amd
 75 000
Куплю /
Продам /
Другое
1111111111111111111111

1111111111111111111111

договорная
Куплю /
Продам /
Другое
Բնակարան

Բնակարան

amd
 18 500 000
Куплю /
Продам /
Другое
Avtomeqena

Avtomeqena

 
$6 300
Куплю /
Продам /
Другое
Վաճառվում է սպորտային կարդիյո-էլիպտիկալ հեծանիվ մարզասարք.

Վաճառվում է սպորտային կարդիյո-էլիպտիկալ հեծանիվ մարզասարք.

amd
 320 000
Куплю /
Продам /
Другое
Վաճառվում է Իտալական պրոֆեսիոնալ տենիսի սեղան. CHIODI- TAVOLO.

Վաճառվում է Իտալական պրոֆեսիոնալ տենիսի սեղան. CHIODI-...

amd
 180 000
Куплю /
Продам /
Другое
Կարգին վարսավիրանոց

Կարգին վարսավիրանոց

 
$30 000
Куплю /
Продам /
Другое
Վաճառվում է

Վաճառվում է

 
$25 000
Куплю /
Продам /
Другое
Շտապ վաճարվում է մետաղյա տնակ 19ք.մ գինը 250000դր.

Շտապ վաճարվում է մետաղյա տնակ 19ք.մ գինը 250000դր.

amd
 250 000
Куплю /
Продам /
Другое
ԽԱՌԱՉՈՆԵՐ

ԽԱՌԱՉՈՆԵՐ

договорная
Куплю /
Продам /
Другое
Շտապ վաճառվում է բնակարան

Շտապ վաճառվում է բնակարան

amd
 17 000 000
Куплю /
Продам /
Другое
Vajarvum e,Wolksvagen vento 1.8

Vajarvum e,Wolksvagen vento 1.8

 
$3 500
Куплю /
Продам /
Другое

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
Դավիթ Բադալյանը քիչ էր մնում ավտովթարի զոհ դառնար

  Rippi-ն եւ Դավիթ Բադալյանը մայիսին ներկայացրին “Գիտեմ” դուետի տեսահոլովակը, իսկ առաջիկայում երգիչը երկրպագուների դատին կհանձնի իր անհատական նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Հրեշտակ” երգի հիման վրա: Երաժշտության, խոսքերի եւ գործիքավորման հեղինակը հենց Դավիթն է, որին երգի ձայնագրման ընթացքում նվագակցել է կիթառահար Գուրգեն Էբեջյանը: Երգիչը տեղեկացրել է, որ նկարահանումն իրականացրել են օրեր առաջ, ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ադմինիստրատորը` Վահե Համբարձումյանը: Սյուժեն զարգանում է Շահումյանի անվան հրապարակում` անձրեւի տակ. “Տեսահոլովակի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է մեկ կադրով` առանց “ստոպ””: “Հրեշտակ” գլխավոր հերոսներն են Մերի Դիլանյանն ու Դավիթ Գրիգորյանը. “Ավտովթար է տեղի ունենում, ինչի հետեւանքով հերոսուհին մահանում է ու սեւ հրեշտակ դառնում”,-պատմել է Դավիթը եւ հավելել. “Քիչ էր մնում, որ ես ու հերոսուհին արդեն իրական ավտովթարի զոհ դառնայինք: Լուսանկարում պարզ երեւում է, թե ինչպես է հրապարակ մտած կարմիր մեքենան, չնկատելով, որ կանգնած ենք, շարունակում վարել իմ ուղղությամբ”: Նկարահանման ընթացքում տեղացող անձրեւը հեղինակները ստացել են հրշեջ մեքենայի օգնությամբ. “Ջուրը վերջացավ, եւ մենք թրջված մեկ ժամ սպասել ենք, որ մեքենան կրկին վերազինվի ջրով”,-նշել է երգիչը:    “Հրեշտակ” պրեմիերան նախատեսվում է իրականացնել մինչեւ տարեվերջ:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
THE VOICE OF ARMENIA

  Ինչպես խոսատեցել էինք THE VOICE OF ARMENIA նախագծի ընթացքին կարող եք հետևել  կայքի միջոցով: Եվ այսպես, պահելով մեր խոստումը, ուզում ենք տեղեկացնել բոլոր նրանց, ովքեր ուզում են մասնակցել նախագծին, շտապե’ք և գրանցվե’ք, քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել. Մինչև սեպտեմբերի 10-ը: Գրանցվելու համար հայտը կարող եք լրացնել այստեղ http://thevoice.armeniatv./: Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ կատարել են առաջին քայլը դեպի իրենց երազանքը, սեպտեմբերի 10ն, ժամը 11ն ներկայանան Եղվարդի խճուղի 1, ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերություն: Հիշեցնենք, որ լսումներին պետք է ներկայանալ անձնագրերով:
Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

  168. աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20 սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:   Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով  ցավի նոպաներ լեղապարկի շրջանում:   Haytniner. աշխատակազմը ցավակցում է երգչուհու ընտանիքին և նրա բոլոր հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին՝ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ…ՄԵԾ ԱՐՏԻՍՏ, ԴԵՐԱՍԱՆ, ՀՈՒՄՈՐԻՍՏ. ՄԻ ԽՈՍՔՈՎ ԼԵԳԵՆԴ

  Haytniner. զրույցը Կիմ Երիցյանի երիտասարդ ընկերոջ` Լևոն Բարսեղյանի հետ կայացավ մտերմիկ միջավայրում: Լևոնը այսպես ասաց. '' Կիմ Երիցյանը եղել է իմ ավագ ընկերը ու լավագույն բարեկամը, պարզապես բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար: Նա մեծություն է եղել և կա'': Արդեն երկու տարի է ինչ գործում է ''Կիմ Երիցյան'' մշակութային հասարակական կազմակերպությունը: Կան մի քանի նոր ծրագրեր, և Լևոն Բարսեղյանը իսկապես պայքարում է, որպեսզի դրանք իրագործի. '' Ուզում ենք դրամատիկական թատրոնի մոտ Կիմ Երիցյանի արձանը կանգնեցնել. այս հարցով արդեն դիմել ենք դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանին, և դրական պատասխան ստանալով` դիմեցինք նաև քաղաքապետարան: Մեր ազգային բարերարներից մեկը նույնպես խոստացավ ցույց տալ իր աջակցությունը` քաղաքապետարանի թույլտվությունը ստանալուց հետո: Համոզված եմ, որ քաղաքում բոլորը կցանկանան տեսնել Կիմ Երիցյանի արձանը: Արդեն լույս է տեսել Կիմ Երիցյանի գիրքը և սկավառակը: Գրքում նրա գրվածքներն են` պատմվածքներ, նովելներ, հոդվածներ... Կարդում ես ու զարմանում, թե որքան խորը կարող է լինել մարդու հոգին, իսկ սկավառակում նրա ամբողջ կյանքի պատմությունն է": ''Կիմ Երիցյան'' հասարակական կազմակերպությունը ունի նաև մեկ այլ ծրագիր. հանդիպումներ կազմակերպել մեր մեծ արվեստագետների հետ. '' Մեր մեծերը մշակութային արժեքներ են, և մենք պետք է գնահատենք այդ արժեքները'',- նշեց Լևոն Բարսեղյանը: Զրույցի ժամանակ նա հպարտությամբ ասաց. '' Ես սովորել եմ Կիմ Երիցյանի դպրոցում'': Երանի թե բոլորս հնարավորություն ունենայինք լինել աշակերտը կյանքի հոգևոր արժեքներ սովորեցնող այդ դպրոցի: Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ՋԵՆՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԼՔԵԼ Է ԿԱՍՊԵՐ ՍՄԱՐՏԻՆ

  Ավաղ Ջեննիֆեր Լոպեսի համբերությունը հասավ իր գագաթնակետին: Որոշ ամերիկացի լրագրողներ պնդում էին այն հանգամանքը, որ Լոպեսի զուգընկերը համասեռամոլ է: Երկար ժամանակ նա համբերատար վերաբերմունք էր ցուցաբերում  այն կատակներին, որոնք մատնանշում էին իր և երիտասարդ պարողի հարաբերությունները, ով իր տարիքին համահամապատասխան կդիտվեր որպես Ջեննիֆեր Լոպեսի որդի: Լոպեսը որոշել է դիմել դատարան` պահանջելով, որ նրանք իրենց պնդումներին  համապատասխան փաստեր ներկայացնեն: Ինչպես հետագայում պարզվեց, որ Ջեննիֆեր Լոպեսի էմոցիոնալ պոռթկմանը մասնակից են դարձել ոչ միայն լրագրողները այլ հենց ինքը Կասպեր Սմարտը: Վեճի ընթացքում Լոպեսը նշել է, որ նման տիպի բամբասանքները, ոչ միայն վնասում են Կասպերին, այլ նաև ազդում են իր հեղինակության վրա: Լրագրողների այն հարցին, որ նրանք բազմիցս նկատել  են Կասպեր Սմարտին համասեռամոլների համար նախատեսված ակումբի դռների առջև, ի դեմս լրագորղների, Կասպերը այդ հարցին փնթփնթալով պատասխանել է, որ ընդամենը դռան տեղն է շփոթել: Իսկ Ջեննիֆեր Լոպեսը այժմ  կատարում  է իր համաշխարհային շրջագայությունը և հետևաբար ժամանակ չի կարող հատկացնել Կասպերի խնդիրների լուծմանը: Այդ իսկ պատճառով զույգը որոշել է մի փոքր ժամանակ տալ միմյանց առանձնանալու, միայնակ մնալու համար և մոտ ապագայում նրանք միասին չեն ներկայանա  հանրությանը: Ջեննիֆեր Լոպեսը խորին հիասթափություն է ապրել Կասպերի արաքներից` հաշվի առվելով  այն փաստը, որ նա չի ցանկանում հասկանալ  իրեն` համաշխարհային աստղին և երկու երեխաների մորը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼ ԽԱԻԴԸ ԵԿԵԼ ԷՐ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՍԵՎԱՄՈՐԹ ՈՐԴՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

  Վերջերս հայտնի մոդել Խաիդի Կլումը իր նոր ընկերոջ հետ ժամանել էր Լոս-Անջելոս` ունկընդրելու իր որդիներից մեկի ֆոտբոլային խաղը: Այն, որ Խաիդը եկել էր ոգևորելու իր որդուն, դա իհարկե կասկած չէ, որովհետև Խաիդին իսկապես հոգատար մայրիկ է, սակայն հարց է, թե որքան ժամանակ կտևի հարաբերությունները նոր տղամարդու հետ: Ամուսնալուծությունից երկու շաբաթ անց Խաիդին նկատել են Նյու-Յորքի գովազդատուներից մեկի` Թոմաս Խայոյի հետ, ում հետ մոդելը աշխատում էր “Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը” նախագծում: Հիշեցնենք, որ Խաիդը նախկինում ամուսնացած էր երգիչ Սիլի հետ: Իսկ նոր ամուսնու հետ Խաիդը ծանոթ է շատ վաղուց, նա Կլումի և Սիլի ընտանիքների մտերիմ ընկերն է եղել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ 'ՃԱՆԱՉՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԴԵՌ ՀԱՅՆՏՆԻ ԴԱՌՆԱԼ ՉԷ'

  Այսօր Haytniner. կայքը զրուցեց Դավիթ Ամալյանի հետ, ով ապշեցրեց մեզ իր ֆենոմեն մտածելակերպով.- Ինձ համար գոյություն ունի հայտնիության չափանիշ, որը պետք է իրենից մնայուն արժեք ներկայացնի: Մեր օրերում ճանաչված դառնալը կախված է ինչ-որ մի երգ գրելուց կամ երգելուց, բայց դա հայտնիության դրսևորման ձև չէ: Օրինակ` հիմա շատ լվացքի փոշիներ, ատամի մածուկներ կամ օճառներ են գովազդում հեռուստատեսությամբ, տվյալ գովազդի շնորհիվ ֆիրմաները բավականին ճանաչված են դառնում, բայց ոչ հայտնի: Ես ինձ հայտնի մարդ չեմ համարում և խուսափում եմ աչքի ընկնելուց, ճանաչված դառնալուց: Ցանկություն չունեմ խոսել կարիերայից, հաջողություններից, հանրության կողմից ճանաչված լինելու հակումներ էլ չունեմ: Հարց ծագեց, եթե այդպես է, ապա ինչու՞ է Դավիթ Ամալյանը երգում:- Երգում եմ, որովհետև մասնագիտությամբ երաժիշտ եմ: Այ, եթե մասնագիտությամբ եռակցող լինեի, կաշխատեի որպես եռակցող: Բախտի բերմամբ, թե պատահմամբ երգիչ եմ ու պիտի երգեմ: Այդ դեպքում հետաքրքրվեցինք` կա՞ ևս մի բնագավառ, որով Դավիթ Ամալյանն ապրում է:- Ձևակերպեմ պատասխանս հետևյալ կերպ. ես երգում եմ, երգն իմ առօրյայի մի մասնիկն է, հետևաբար ես նրանով ապրում եմ, նույն բնորաշումը կարող եմ տալ ընկերության ու հարազատության առումով. դրանք իմ կենսակերպն են:- Այս դեպքում արժի՞  խոսել առաջիկա ծրագրերից:- Ամեն ինչ կընթանա նույն կերպ, ուղղակի կաշխատեմ այնպես անել, որ շատ աչքի չընկնեմ. օրինակ` փողոցում ինձ կճանաչեն ու մասնակիորեն հայտնի դեմք չդարձնեն. հավատացեք այդ դեպքում ես ինձ վատ եմ զգում: Նշեմ, որ հյուրընկալվում եմ տարատեսակ հաղորդումների ժամանակ, բայց մասկացում եմ, որովհետև խոսք ունեմ ասելու, կարծիք ունեմ հայտնելու, չեմ գնում ինձ ''գովազդելու'' կամ վարկանիշս բարձրացնելու համար:- Իսկ ձեր նպատակներին կյանքում հասե՞լ եք:- Չեմ սիրում պլանավորել կյանքս, որովհետև շատ դեպքերում դրանք ուղղակի խափանվում են: Սիրում եմ գնահատել օրը: Եթե կգա կյանքում մի պահ, որ արժանի կլինեմ ունենալ երգարվեստ, կկարողանամ իմ երգերի միջոցով սովորեցնել և հետագայում արժեքներ կթողնեմ, ինչպես մեր մեծերը` Ռոբերտ Ամիրխանյանը, Առնո Բաբաջանյանը, Ռուբեն Հախվերդյանը և այլք, ապա կունենամ նպատակակետ ու կիզակետ:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԿՎԱՐԻ ԵՐԿՐԻ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

    Կապ հաստատելով երկար ժամանակ էկրաննրին չերևացող և բոլորիս կողմից շատ սիրված Կարեն Քոչարյանի հետ՝  պարզեցինք, որ այս շաբաթ օրվանից Արմենիա հեռուստաալիքով Նազենի Հովհհանիսյանի հետ մեկտեղ Կարեն Քոչարյանը վարելու է <<Երկրի Գանձերը>> հաղորդումը, ինչպես նաև՝ որպես սցենարի հեղինակ: Haytniner. հետ զրույցուն պ. Քոչարյանը նշեց նաև, որ սույն ամսվա վեջերին պետք է վարի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող Արտեմի Այվազյանի 110 ամյակին նվիրված երեկոն, որը կազմակերպում է Մշակույթի նախարարությունը:  -Ի՞նչ տարբերություն կասեք, երբ  նախկին հեռուստատեսությունը համեմատեք ներկայիս հետ. Շատերն ասում են , որ նախկինում քաղցրություն կար, իսկ այժմ ամեն ինչ գունավոր է, բայց անհամ: 30 տարվա փորձ ունեցող հաղորդավարը, ասյպես պատասխանեց հետևյալ հարցին,-<<Քաղցրություն չէի ասի, բայց կար խստություն, պրոֆեսիոնալիզմ, ինչպես նաև կարգ ու կանոն>>: Եվ վերջում Կարեն Քոչարյանը մաղթեց նոր սերնդի ներկայացուցիչներին՝ սիրեն իրենց գործը և քաղաքը: Իսկ մեզ բոլորիս մնում է միայն լսել և հետևել ավագ սերնդի խորհուրդներին: