ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՈՒՆԻԿԱԼ ԵՎ ՑՆՑՈՂ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
Թիմուր Ռոդրիգեզը շատ երկար սպասեցնել չտվեց իր երկրպագուներին: Ընդհամենը երկու շաբաթ անց` «Я верю в твою любовь» երգի պրեմիերայից հետո, երգիչը ներկայացրեց երգի տեսահոլովակը, որը իսկական անակնկալ էր: Ռոմանտիկ և սենսացիոն, զգայացունց կադրերի խառնուրդ է, հատուկ էֆեկտներ, պարեր տանիքներին, ավտոմեքենաներ անապատում, և իհարկե գեղեցիկ սիրո պատմություն: Տեսահոլովակի նկարահանման համար երկարատև աշխատանքներ և քննարկումներ են եղել: Նկարահանումները անցկացվել են Եվրոպայի ամենամեծ անապատում, Սև Ծովի ափին և ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Հերսոնան: Այդ իսկ պատճառով, նրանք ովքեր հետևում են նկարահանման աշխատանքներին համոզված են, որ այդ կադրերը արվել են ինչ-որ տեղ Ամերիկայում, այնպիսի տպավորիչ է ստացվել անապատային բնապատկերը, որտեղ նկարահանվել է քիչ բուսականություն` անհավատալի գույներով: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դարձել է Լիլիյա Նեդզելսկայան, Ուկրաինայի հայտնի պարուսույցներից մեկը: “ Մեր առջև մեծ խնդիր էր դրված: Մենք ցանկանում էինք, որպեսզի այս տեսահոլովակը Out In Spaceց ավելի լավը լինի: Եվ իմ կարծիքով, դա մեզ մոտ ստացվել է: Ես այժմ կարծում եմ, որ «Я верю в твою любовь»-ը իմ ամենալավ և ստացված տեսահոլովակն է: Ես երբեք չեմ մոռանա նկարահանման երկու օրերը, երբ ժամանակի 90 տոկոսը մենք անցկացրել ենք բարձր արագությամբ, և դա ոչ միայն դարձավ մեր սցենարի մի մասը, այլ նաև օգնեց վերապրել այս երգը, ստանալ հաճույք, վախ, որն ընկած էր այդ շրջանակներում: Հուսամ, որ այս տեսահոլովակը դիտելուց, լսարանը կստանա այն տպավորությունը և զգացողությունը, ինչը որ ցանկացել է հաղորդի մեր թիմը”-նշել է երգիչը:
Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը