Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Услуги / Малый бизнес» 
Объявления деловые контакты работа бизнес поиск дистрибьюторов инвестора реклама продажа бизнеса компаний дилеров розничных распространителей партнёров, Объявления. Деловые контакты, Поиск дистрибьюторов, Поиск инвестора, Реклама, Продажа бизнеса, компаний, Поиск дилеров, розничных распространителей, Поиск партнёров

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Кредит без посредников 2% процентных

Кредит без посредников 2% процентных

договорная
Услуги /
Малый бизнес
Жду вашего сотрудничества

Жду вашего сотрудничества

 
$12
Услуги /
Малый бизнес

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
ԵԿԵՔ ԳՈՒՇԱԿԵՆՔ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԼՍԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    կայքը նորից առաջինն է իր ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ բաժնով, որտեղ տեղ են գտել հայտնի մարդկանց ծաղրանկարները, սակայն այս բաժինն ավելի հետաքրքիր դարձնելու համար,  մենք չենք նշել, թե ում ծաղրանկարներն են: Սակայն դուք հնարավորություն ունեք գուշակել մասնակցի անունը և լսել հաճելի երաժշտություն: Ծաղրանկարները, որոնք պարբերաբար ավելանում են,  մեզ է տրամադրում ինտերնետային կայքի բարեկամ Արամ Ղամբարյանը: Բոլոր ծաղրանկարները մեզ մոտ տեղ են գտել իրենց իսկ համաձայնությամբ:  
ՄԱՐՏԻՆ ՍԿՈՐՍԵԶԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՖԻԼՄ ՋՈՐՋ ՀԱՐՐԻՍՈՆԻ ՄԱՍԻՆ

  Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է փաստավավերագրական  ֆիլմ  ˝The Beatles˝ խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի մասին: Առայժմ այն միակ ամբողջական ֆիլմն է, որը պատմում է հայտնի կիթառահարի կյանքի մասին, քանի որ փաստավավերագրիչները միշտ ավելի հետաքրքրված են եղել Հարիսոնի կոլեգաներ`Ջոն Լենոնի և Պոլ Մակկարտնիի կյանքով: Ֆիլմը կրում է «Ջորջ Հարիսոն. Կյանքը նյութական աշխարհում» անվանումը, որում ռեժիսորը անրադառնում է Հարիսոնի կենսագրությանը, մտածելակերպին, կենսակերպին ու երգարվեստին: Ֆիլմի ամենաարտասովոր դրվագներից են «LCD» հետ կապված գերաստղի հիշողությունները: Ինչպես նաև ֆիլմում հարցազրույցներով, մեկնաբանություններով և հուշերով հանդես են գալիս Ջորջի ընկերները, հարազատներն ու մտերիմները:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանին սպառնացել են սպանել

  Քիմ Քարդաշյանը ջնջել է ի աջակցություն Իսրայելի գրած թվիտը, երբ նրա 17 միլիոն բաժանորդներից մի քանի տասնյակը հակաիսրայելական գրառումներ են թողել, իսկ մի քանիսը, նույնիսկ, սպառնացել են սպանել նրան։ «The Hollywood Reporter»-ը հայտնում է, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ զինյալները հրթիռակոծել են Երուսաղեմը Քարդաշյանը գրել է. «Աղոթում եմ Իսրայելում գտնվող բոլորի համար։: Նրա հասարակ հույզերի հանդեպ բացասական արձագանքը եղել է արագ եւ կտրուկ: Ահա մի քանի օրինակ. «Դու խայտառակում ես քո ժողովրդին եւ նախնիներին», «Քեզ նման մարդիկ են պատճառը, որ ես ցանկանում եմ մահանալ՝ Պաղեստին», «Քիմ ես սիրում եմ քեզ, բայց խնդրում եմ մի աղոթիր Իսրայելի համար: Նրանք մարդասպան են»: Մի քանի րոպե անց Քարդաշյանը նոր թվիթ է գրել հետեւյալ բովանդակությամբ. «Եվ աղոթում եմ  բոլոր նրանց համար, ովքեր Պաղեստինում են եւ ամբողջ աշխարհում են»: Երկու թվիթն էլ հետագայում ջնջվել են: Ավելի ուշ Քարդաշյանը փորձել է բացատրություն տալ իր բլոգում՝ գրելով. «Ես որոշեցի ջնջել թվիթները, քանի որ հասկացա, որ որոշ մարդիկ վիրավորվել են իմ ասածներից եւ դրա համար ես ներողություն եմ խնդրում»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԱՖՖԸ ԻՐ 25 ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

  Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Հիլարի Էրհարդ Դաֆֆը, հայտնի է դարձել “Լիզզի Մաք Գուայեր” հեռուստաշոույում նկարահանվելուց հետո: Դաֆֆը թողարկել է երեք ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում` ավելի քան 13մլն քանակով: Դերասանուհին նկարահանվել է “Մեծածախով ավելի էժան է” և “Մոխրոտիկի պատմությունը” ֆիլմերում: Սեպտեմբերի 28ն համաշխարհային ճանաչում ունեցող աստղը իր 25-ամյակը նշել է սիրելի տղամարդկանց շրջապատում: Դաֆֆը որդու հետ էր, ում հագցրել էր գեղեցիկ վերնաշապիկ, իսկ դերասանուհին` կրկին վերնաշապիկ, նեղ ջինս և կարմիր կոշիկներ: Հիշեցնենք, որ Հիլարի Դաֆֆը ամուսնացած է հոկեիստ Մայկ Կարմիի հետ: Տեղեկացնենք նաև, որ Հիլարին դեռ շարունակում է պայքարել գեղեցիկ կազմվածք ունենալու համար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀՆՉԵԼ Է ԱՄԵՆԱՄՈԴԱՅԻԿ ԱՍՏՂԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

  Նյու Յորքում աստղերը կրկին հավաքվել էին Night of Stars երեկոյին, որն ամեն տարի կազմակերպում է Fashion Group կազմակերպությունը, որպեսզի նշեն նորաձևության ոլոտում լավագույնից լավագույնին: Տոնական կարմիր գորգի վրայով քայլել են լավագույնները` Սելիտա Իբենկսը, Սառա Ջեսսիկա Պարկերը և Ռենե Զելլվեգերը, ովքեր, մինչ հանրության առաջ հայտնվելը, երկար ժամանակ են անցկացրել հայելու առաջ: Վերջինս, ի դեպ փայլում էր Կարոլինա Հերրերայով, դերասանուհին վաղուց է ընկերություն անում դիզայների հետ, այնպես  որ, այդ զգեստի ընտրությունը ակնհայտ է:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

  ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի  ուժեղագույն շախմատիստների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակը:Առաջին տեղում նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2848),  երկրորդում  Լևոն Արոնյանը (2815), իսկ երրորդը ռուս Վլադիմիր Կրամնիկն է (2795) գործակցով:Լավագույն 100 շախմատիստների ցուցակում են նաև չորս հայ գրոսմաստերներ. 45. Վլադիմիր Հակոբյան (2703) 62. Սերգեյ Մովսեսյան (2688) 74. Գաբրիել Սարգսյան (2679) 92. Տիգրան Լ. Պետրոսյան (2659)  `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳԻՐՈՒԿ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԻՐ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ

  Այժմ հասկանալի է դարձել այն փաստը, թե ինչի էին երգչուհի Լեդի Գագային անսովոր համակարգչային փոփոխությունների ենթարկել ''Vogue'' ամսագրի լուսանկարների շաքի համար: Երգչուհին սատիկ գիրացել է, իսկ հաշվի առնելով նրա կառուցվածքային տվյալները` բնականաբար այժմ նա իր գեղեցիկ մարմնի կառուցվածքով չի փայլում: Հիշեցնենք, որ երգչուհին շարունակում է շրջագայել իր եվրոպական շրջագայության շրջանակներում: Այս անգամ նա հանդես է եկել Բեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` Լոնդոնում, որի ժամանակ ի ցույց է դրել իր գիրուկ մարմինը: Մենահամերգից հետո նա հյուրանոց է վերադարձել արքայադստեր կերպարով` նա հագել էր սպիտակ լայն զգեստ, որն ընդհանրապես չէր ընդգծել Լեդի Գագայի այժմյան կառուցվածքային թերությունները, իսկ գլխին դրել էր ոսկեփայլ թագ:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը L’Wren Scottց.

    Բոլորը սպասում են Հոլիվուդի ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի այդքան սպասված հարսանիքին: Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլիի զգեստը կարվելու է L’Wren Scott բրենդի կողմից: Ջոլլին տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացել է այս բրենդի զգեստներով: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են 2006 թվականից եւ ունեն 6 երեխա. որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:   ՝ Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝