Добавить объявление
;;
comprar kamagra en españa;;
Найденные объявления рубрики «Услуги / Фотографы и видеооператоры» 
Объявления услуги видеооператора video dvd аудио видео sat электротехника цены памятного события фильм ваших оформление, Объявления. Аудио, Видео, DVD, SAT - Video, DVD - Услуги видеооператора, Цены, торговля, Фото, Kартинки

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
К сожалению, по вашему запросу ничего не найдено. Попробуйте  Изменить критерии поиска.

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
Կրծկալները անդառնալի վնասներ են հասցնում

  Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում:  10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ:  Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա:  Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով:  Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Pink-Ի ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ` ”ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ”

    Pink-ը սիրում է անկեղծությունը, ուժեղ լեզուն և չի կաշկանդվում երգել այն մասին, ինչով գիշերները սովորաբար զբաղվում են մեծահասակները: Եվ շատ հեշտ իրեն թույ է տալիս անցնել երաժշտական կանոնների սահմանները: Իսկ եթե որևէ բան Ձեզ դուր չի գալիս, ապա Pink-ը կտա մի քանի խորհուրդ: Եվ դա է երգչուհու`  ուրախ, անկախ և բաց լինելու գաղտնիքը: Այս ալբոմում, գրեթե բոլոր երգերը արտահայտում են երգչուհու ամբողջ էներգիան, հյութալիությունը, համարձակությունը, գրավչությունը և իհարկե հզոր ձայնը: Երգչուհու նոր ալբոմի ամենագեղեցիկ երգերից մեկը “Try” երգն է` հոգու մեղեդի, դաշնամուրի կաթիլներ և հիթային կրկներգ: Շատ գեղեցիկ երգ է նաև Pink և Nate Ruess- դուետի երգը` Just Give Me: Բալլադական դաշնամուրը աստիճանաբար վերածվում է քնարական փոփ երաժշտության` ուժեղ հարվածներով և հոգու բարձր ճիչով: Ռոմանտիկ երաժշտությունների ցանկից անկասկած պետք է նշել  հիասքանչ The Great Escape բալլադը: Եզրափակենք այսպես, ամբողջ ալբոմը առանց բացառությունների զգացմունքային է և լի խանդավառությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Աշխարհի ամենամեծ շոկոլադը 640 կգ է

    Աշխարհի ամենաքաղցր ու ամենամեծ շոկոլադե եվրոն այսօր Բոլոնիայում ներկայացվել է հանրությանը՝ Cioccoshow շոկոլադե տոնավաճառի շրջանակներում: Տոնավաճառին ներկա են եղել Իտալիայի հրուշակագործները, որոնք ներկայացրել են տարբեր կառուցվածքի  քաղցրավենիքներ:Այս մասին հաղորդում է italia-.-ը:   Շոկոլադե եվրոն կշռում է 640 կգ, ունի 1մետր 95.5 սմ տրամագիծ և 17սմ բարձրություն: Բաղադրության 80%-ը Դոմինիկյան Հանրապետության շոկոլադ է, իսկ 20%-ը՝ Պերուի շոկոլադ:   Այս նոր շոկոլադե ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Անցած տարի, նույն շոկոլադե տոնավաճառում, հրուշակագործները պատրաստել էին ամենաերկար շոկոլադե սալիկը, որը նույնպես գրանցվել էր ռեկորդների գրքում: Հսկայական շոկոլադե եվրոյի հեղինակներն են շոկոլադի վարպետներ Ռենատո Ձոյան, Անժելո Սոդեռոն, Լուիջի Դեռնիոլոն և Դոմինիկո Ֆալկոնեն:     Թարգմ՝ Արմեն Գրիգորյանի   ՝ galatv.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Արտո Թունջբոյաջյանը.

      ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայ մասնակցի ռադիոպիեսը լավագույնների շարքում է միջազգային մրցույթում

  Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:  BBC համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000ց ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC համաշխարհային ծառայությամբ:  «Այս տարի հատուկ այս մրցույթի համար գրել եմ «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը, որը հիմնված է մեծամասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Պիեսը առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում»,-ասաց Սեդա Ստեփանյանը:  Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը, այժմ պրակտիկա է անցնում Ազատություն ռադիոկայանում: Իսկ դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա հեղինակած «Ստրիպտիզ» պիեսը:  Ասում է, որ Բրիտանական խորհրդի և BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի համար գրված պիեսը նվիրել է իր համար թանկ մարդու, ում այլևս երբեք չի հանդիպի: «Գրելիս, ես տողատակերում մեծ սեր ու զգացմունքներ եմ ներարկել և հուսամ, այդ ամենը շատ ու շատ մարդկանց սրտեր կջերմացնի և խորհելու ու իրենց կյանքը վերանայելու առիթ կտա», - ասաց Սեդան: Մրցույթին Սեդան մասնկացել է նաև նախորդ տարի` ներկայացնելով «Մահվան սպասումով» ռադիոպիեսը և կրկին ընդգրկվելով լավագույնների ցանկում: 2011 թվականին մասնակցել է Բրիտանական խորհրդի  Նա/Նե լրագրողական մրցույթին` արժանանալով առաջին մրցանակին լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում` «Չեմ լռի» հարցազրույց-մենախոսության համար: BBC համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:    ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette VIDEO

  Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:   Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»: Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:   Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:   Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:   Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՖԻՅԱ ՌՈՏԱՐՈՒՆ ՏԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՇՓՎՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Արդեն տաս տարի է,  ինչ երգչուհի Սոֆիյա Ռոտարուն չի շփվում իր հարազատների հետ: Ամուսնու ավագ եղբայրը` Անատոլիյա-Վալերի Եվդոկիմենկոն ասել է, որ աստղային հարսին երբեք չի ների: Եվ այդ ամենը եռհարկանի տան պատճառով, որը կառուցվել է 78 տարի առաջ: Քաղաքում տունը հայտնի է, որպես Սոֆիայի հանգուցյալ ամուսնու` Անատոլի Եվդոկիմենկոյի ընտանեկան լաբիրինթոս: Տաս տարի է, ինչ Ռոտարուն չի եկել այդ տուն: Վալերի Եվդոկիմենկոյի կինն ասել է, որ 25 տարի Սոֆիայի հետ եղել են  որպես մտերիմ ընկերուհիներ, իսկ այժմ երգչուհին նույնիսկ չի զանգահարում իրեն,-“Նույնիսկ չի զանգահարում և մեզ թշնամաբար է վերաբերվում”-ասել է Լյուդմիլան: Իսկ Ռոտարույի ամուսնու եղբայրը` Վալերի Եվդոկիմենկոն, ով 22 տարի կոմսոմոլի քարտուղար է եղել և համոզված է, որ ինքն է Ռոտառույին դարձրել աստղ: ”Ինքս նրան ոտքի հանեցի: Խումբ ստեղծեցի, ֆինանսավորեցի”: Իսկ այժմ Սոֆիայի հանգուցյալ ամուսնու եղբայրը ցավում է, որ օգնել է նրան: Վալերին Սոֆիային վերջին անգամ տեսել է 2002 թվականին, եղբոր հուղարկավորության ժամանակ: Ինչից հետո վիճել են: Որդու մահից հետո մայրը կորցրեց հիշողությունը: Վալերին մորը տեղափոխել է հոգեբուժարան:  Ռոտարույի որդին ասել է, որ այդ ամբողջ տունը իր ծնողներն են գնել, սակայն, եթե հորեղբայրը ապրելու վայր չունի, թող ապրի այնտեղ: Խառը և դժվար պատմություն է, սական ինչ արած, նման դեպքեր էլ են պատահում աստղային ընտանիքներում:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Շեր-Դոնալդ Թրամփ պայքարը տեղափոխվել է թվիթերյան հարթակ

  Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի երգչուհի Շերը ելույթ է ունեցել Macy’s հանրախանութի դեմ, որտեղ վաճառվում է Դոնալդ Թրամփի հավաքածուն։ Շերը նշել է, որ մամուլի ուշադրությունը գրավելու համար վաճառվում են ռասիստ, խաբեբա կեղծամավորի հիմարի ապրանքը։ Թրամփն էլ իր հերթին  Թվիթերում գրել է, որ ինքը կեղծամ չի կրում` հավելելով, որ երգչուհին լավ կանի` հիշի իր բոլոր պլասատիկ վիրահատություններ   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝