ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՎ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎՐՈՊԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հայ երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը ն տեղեկացրեց իր նոր նախագծի մասին, որը կոչվում է` “ Սիրեցեք զմիմեանս”: “Գրել եմ մի երգ, որը կոչվում է “ Սիրեցեք զմիմեանս”, երգը նվիրված է խաղաղությանը: Մենք ունեինք խնդիր` գտնելու աշխարհի հայտնի երգիչներին և այդ հարցում ինձ աջակցեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի մեր հայրենակիցները: Եվ այսօր, մենք ունենք տարբեր երկրներ ներկայացնող երգիչներ: Սկզբում յուրաքանչյուր երգիչ “Սիրեցեք զմիմեանս” ստեղծագործությունը կատարելու է իր լեզվով և նկարահանվելու է իր երկրում, իսկ վերջում բոլորը միասին` ձեռք ձեռքի տված, կատարելու են այդ խաղաղության երգը` հայերեն լեզվով, իսկ կատարողների ետին պլանում լինելու է Արարատ Լեռը”,-նշեց երաժիշտը: Արա Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ աշխարհի տարբեր երկրներում, իր բոլոր համերգների ժամանակ ընթերցվում են հանրապետության նախագահի, կաթողիկոսի, սփյուռքի նախարարի, արտգործնախարարի, մշակութի նախարարի և Կիպրոսի պարլամենտի ուղերցները: Տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 10ն`Թբիլիսիի Եվրոպա հրապարակում, տեղի կունենա իր մենահամերգը,-“Թբիլիսիի քաղաքապետարանի և մեր դեսպանատան փոխհամաձայնությամբ: Համերգը պետք է լինի զարմացնող ու հիացնող: Մենք շատ ասելիք ունենք Թբիլիսիին: Ով գալիս է Թբիլիսիից`գովում է այնտեղի ոստիկաններին, Ճանապարհներն ու շենքերի լույսերը, իսկ մենք ունենք շատ ավելի հետաքրքիր և հպարտանալու բաներ”: Երաժիշտը տեղեկացրեց, որ համերգի ժամանակ ցուցադրվելու է մեր այբուբենը, գորգերը, մանրանկարչությունը, խաչքարերն ու վանքերը,-“ Երևան քաղաքն այնպես է ցուցադրվելու, որ վրացիները կդաթարեն իրենց քաղաքն այդքան շատ գովել”: Արա Գևորգյանը միջոցով կոչ է անում բոլոր շահագրգիռ, արժանապատիվ և շնորհաշատ մարդկանց` նկարիչ, քանդակագործ, երաժիշտ և այլ տաղանդների համախմբվել այս համերգի շուրջ, որպեսզի Հայաստանը արժանապատվորեն ներկայացնենք հենց Թբիլիսիի Եվրոպա հրապարակում,-“ Միշտ ասում են “հայը իր ունեցածը չի կարողանում ներկայացնել, իսկ վրացին իր չունեցածը ներկայացնում է”: Ո՛չ, մենք շատ հպարտանալու տեղեր ունենք և այն կներկայացնենք վրացիներին: Եվ ցանկացած տաղանդաշատ մարդկանց իմ համերգում ներկայանալու տեղ կա”: Եկեք միանանք, միայն հովանավորների կարիք ունենք, իսկ համերգի կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Հայպետ ֆիլարմոնիան Գագիկ Մանասյանի գլխավորությամբ: Աջակցում են նաև քաղաքապետը և մշակույթի նախարարը:
Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը