Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Куплю / Продам / Связь / Телефоны» 
Объявления телефоны связь электротехника nokia apple телефонные номера двумя sim картами samsung sonyericsson,Объявления. Телефоны и связь, Nokia, Apple, Телефонные номера, Телефоны с двумя sim картами, Samsung, SonyEricsson

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Իր գնից ցածր գնով վաճառում եմ Nokia 220 DUAL SIM  հեռախոս

Իր գնից ցածր գնով վաճառում եմ Nokia 220 DUAL SIM հեռախոս

amd
 25 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Blackberry 9530 Storm 1

Blackberry 9530 Storm 1

amd
 55 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Samsung Galaxy S IIII Apple iPhone 5 64 Unlocked

Samsung Galaxy S IIII Apple iPhone 5 64 Unlocked

 
400
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
KGNEM VIVACEL MTS-I HAMAR 098x80000kam 077x70000kam093x30000

KGNEM VIVACEL MTS-I HAMAR 098x80000kam 077x70000kam093x30000

договорная
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Թաքնված ականջակալ ( Անլար ականջակալ )

Թաքնված ականջակալ ( Անլար ականջակալ )

amd
 10 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Ավտոմեքենայի ընթացքը տեսագրող սարք (տեսախցիկ)

Ավտոմեքենայի ընթացքը տեսագրող սարք (տեսախցիկ)

amd
 17 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Micro naushnik

Micro naushnik

amd
 3 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
GPS - Falcom Mambo 2 - նավիգացիոն սարք (+բջջային հեռախոս)

GPS - Falcom Mambo 2 - նավիգացիոն սարք (+բջջային հեռախոս)

 
$150
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
Samsung c3500

Samsung c3500

amd
 45 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны
AMENAEJANY SHUKAYUM  Micro Mikro mini naushnik nauchnik akanjakal

AMENAEJANY SHUKAYUM Micro Mikro mini naushnik nauchnik...

amd
 20 000
Куплю /
Продам /
Связь /
Телефоны

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. 'ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆՈՐ ՇՆՉՈՎ'

  Այսօր Haytniner. կայքը զրուցեց Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահ, արդեն 16 տարի յոգայով զբաղվող Մարինե Բաղդասարյանի հետ: Զրույցի ժամանակ Մարինեն նշեց, որ սեպտեմբերից ''Աստղային պատմություններ'' հաղորդումը հեռուստադիտողին կներկայացվի նոր ոճով և նոր շնչով: Ինչպես նաև հավելեց.- Ցանկություն կա ավելի հետաքրքիր պատմություններ ներկայացնել աստղերի կյանքից, չնայած նրանք միշտ չէ և ամեն ինչի մասին չէ, որ ցանկանում են խոսել:Մենք հարցրեցինք, թե որոնք են ''Աստղային պատմություններ'' հաղորդման աշխատանքի ամենահեշտ և ամենադժվար կողմերը: Մարինե Բաղդասարյանը կարծում էր, որ դժվար է վստահություն հաղորդել դիմացինին` անընդհատ նրա մասին խոսելով: Շարունակելով իր խոսքը` նա տվեց հետևյալ ձևակերպումը.- Պետք է լինել չափի մեջ հարցերի ընտրության առումով, որպեսզի և' հյուրն իրեն վատ չզգա, և' պահպանվի հեռուստատեսային կուլտուրան: Իսկ երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ինքնաբերաբար աստղերին ընդունում ես ոչ թե որպես հեռուստատեսային հյուր, այլ որպես անհատ, և երբ անկեղծ ես լինում նրանց հետ, նրանք, այդ ամենը գնահատելով, հնարավորինս ազատ են դառնում իրենց խոսքում, և զրույցը դառնում է ավելի հաճելի և մտերմիկ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆ-ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԼԻՆԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ

    Հայտնի հաղորդավար, “SLIDEART” prodaction տնօրեն Արտավազդ Ամիրյանը վերջերս այնքան էլ հաճախ չի երևում կապույտ էկրաններին: Սակայն շտապենք ուրախացնել նրա երկրպագուներին:Արտավազդ Ամիրյանի հետ զրույցում պարզեցինք, որ նոր եթերաշրջանի սկսվելուն պես հնարավոր են նոր նախագծեր, կան նոր առաջարկներ: Իսկ այն հարցին, թե նախագծերը հեռարձակվելու են միայն “ARMENIA TV” եթերից, Արտավազդը պատասխանեց. - “SLIDEART” prodaction-ը շատ հեռուստաընկերությունների և ռադիոալիքների հետ է համագործակցում և չի բացառվում, որ հաղորդումները տեսնեք նաև այլ հեռուստաեթերներով: Արտավազդ Ամիրյանը հայտնեց նաև, որ նոր եթերաշրջանում հնարավոր է  նրան կրկին տեսնենք “BLEF”–ի ստեղծագործական կազմում:     Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՓՈՔՐԻԿ ԲԵՔՀԵՄԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄՈՐ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

  Նա ընդամենը 15 ամսական է, սակայն Խարպեր Բեկհեմը արդեն շատերի համար հայտնի փոքրիկ է դարձել: Պապարացնինեը Վիկտորիային հանդիպել էն Բևերլի Հիլզում, նրանք գնացել էին մթերային խանութ գնումների: Փոքրիկ Բեքհեմը կլանված հետևում էր գնումների ընթացքին, որպեսզի երեկոյան եղբայն ու հայրիկը սոված չմնային: Հիշեցնենք, որ Վիկտորիա Բեքհեմը Elle France հերոսուհին էր դարձել: Նշենք նաև, որ վերջերս Վիկտորիա Բեքհեմը հայտարարել էր, որ իրեն երբեք չեն տեսնի սպորտային հագուստով: Իսկ այդ խոսքից մի քանի օր անց, պապարացիները Վիկտորիային տեսել են սպորտային հագուստով, երբ իր մեծ տղայի հետ պատրաստվում էր խաղալ թենիս:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“ՀԱՃՈՒՅՔԻ ՑԱՎԻՑ” ԷՐԻԿԱՆ ՃՉԱՑԵԼ,ԳՈՌԱՑԵԼ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԳԵԼ Է

  Երգչուհի Էրիկան այս անգամ իր աջ ոտքին է դաջվածք արել` կարմիր ծաղիկներ: Հիշեցնենք, որ նա դաջվածք ուներ նաև ձախ ոտքին, որտեղ “երաժշտական” թռչուն է պատկերված: Այս անգամ երգչուհին ընտրել է այն հատվածը, որն ավելի ցավոտ է դաջվածքի համար և այդ իսկ պատճառով մասնագետը 3 ժամ տանջվել է: Իսկ այդ ամբողջ գործընթացի ժամանակ Էրիկան ցավից ճչում, գոռում և երգում է: Դերասանուհին նույնիսկ ռեպորտաժ է պատրաստել “դեպքի վայրից”: Այդ հարցում նրան օգնել են իր մտերիմ ընկերները, ովքեր եկել էին դաջվածքի սրահ, որպեսզի երգչուհուն ցուցաբերեն բարոյական աջակցություն: Նշենք նաև, որ հոլովակում երգչուհին բացարձակապես դիմահարդարված չէ: “Սկզբում կլինի շատ ցավոտ, իսկ հետո շատ գեղեցիկ”,- հոլովակում ցածրաձայն ասում է Էրիկան: Երգչուհին լրագրողներին տեղեկացրել է, որ կրկին դաջվածք անելու ցանկությունը ստացվել է ինքնաբուխ, և գործը վաղվան չի թողել: Իսկ նշանակությունները իր դաջվածքների` երգչուհին չի բացահայտում: Չմոռանանք նշել նաև, որ երգչուհին այդ ցավոտ  գործողություններից հետո, ոչ թե գնացել է տուն հանգստանալու, այլ` աշխատանքի: ”Հաջորդ օրն էլ արյունահոսող և փքված ոտքով  բարձրացել եմ բարձրահարկ շենքերի տանիքներ` նոր լուսանկարների համար”-խոստովանել է Էրիկան:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Մի շարք դերասաններ “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” ամանորյա ֆիլմում

  Հանրային հեռուստաընկերությունը Ամանորի գիշերը կներկայացնի “Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ” հեռուստաֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել Ծաղկաձորում ու Երեւանում` տեւելով մեկ ու կես ամիս:Ամանորյա ֆիլմում նկարահանվել են Նարինե Դովլաթյանը, Վարշամ Գեւորգյանը, Աննա Հարությունյանը, Անի Երանյանը, Արմինե Պողոսյանը, էպիզոդիկ դերերով նկարահանվել են նաեւ Արթուր Կարապետյանը, Լեւոն Հարությունյանը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք: Նոր տարվա ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է, որ այս հեռուստաֆիլմը ստեղծելու գաղափարը Հ1 տնօրինությանն է.“Առաջարկը ստանալուց հետո միասին որոշեցինք` ինչ ենք անելու, ինչի մասին է լինելու այն: 2013 թվականի եթերաշրջանը բացվելու է այս ֆիլմով: Սյուժեի մանրամասները ավելի լավ է չբացահայտենք. դիտողները կհասկանան` ինչ կապ ունի Ծաղկաձորը Չիկագոյի հետ: Մեծ մասը նկարել ենք Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում` գիշերվանից մինչեւ լուսաբաց: Առավոտյան քնում էինք, երեկոյան նորից նկարահանում: Հուսով եմ` մեր չարչարանքի արդյունքը մարդկանց կգոհացնի”:   Սցենարի հեղինակներն են Հասմիկ Մանգասարյանը, Դիանա Մարդանյանը, Արսեն Սարգսյանը եւ Նորայր Օհանյանը, իսկ պրոդյուսերը եւ բեմադրող օպերատորն Արթուր Ապրեսովն է: “Շատ ծիծաղելի դրվագներ կան, բայց որպես ռեժիսոր շեշտը դրել եմ կերպարների վրա, որոնք դիտողի համար անսպասելի ու հետաքրքիր կլինեն. մեր դերասաններին այս կերպարներով դեռ չեն տեսել, օրինակ` Աննա Հարությունյանը լիովին կերպարանափոխված է ոչ միայն արտաքնապես, այլեւ` խաղով ու տեսակով: Ինչքան էլ կոմեդիա լինի, այն ունի իր ասելիքը` ընկերության, սիրո, համերաշխության մասին է, այսինքն` ընկերուհիների գլխով տարբեր բաներ կարող են անցնել, վատ իրավիճակներ լինել, բայց վերջում բարին հաղթում է”, - նշել է Ելենա Արշակյանը:Ֆիլմի երաժշտական ձեւավորումն արել է Նիկ Էգիբյանը: Նա նաեւ սաունդթրեք է գրել, որը երգում է Նարինե Դովլաթյանը: Երգչուհին պատասխանատվությամբ է ընդունել ամանորյա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ինչպես ինքն է նշել, դեռ մանկուց խաղալու ցանկությունը մեծ է եղել, նույնիսկ մտածել է Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, թեեւ գիտակցել է, որ երգն է իրենը. “Փոքր տարիքում թատերական ստուդիա էի հաճախում, մանկական հաղորդումներ էի վարում ու փոքր դերեր խաղում”, -մեզ հետ զրույցում հիշել է Նարինեն ու հավելել` առաջարկն ընդունելուց հետո իր համար ամեն ինչ անսպասելի է եղել. “Ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, ինձ համար ամեն ինչ նորություն էր: Շատ բաներ սովորեցի նկարահանումների ժամանակ, նաեւ փորձ ձեռք բերեցի տարբեր մարդկանց հետ շփման հարցում”:   Ըստ սցենարի` Նարինեն չորս ընկերուհիներից ամենադրականն է, բայց իր մարմնավորած Մարիի կերպարն այնքան էլ դրական չի համարում. “Աղջիկն այնպիսի քայլեր է անում, որ ես չեմ ընդունում ու չէի անի”:Անի Երանյանի հերոսուհու անունը Սրբուհի է, նա ընկերուհիներից ամենաթիթիզն է, շնիկով գլամուրային աղջիկ է:). ““Բլանձինկա” կերպարիս վրա շատ եմ աշխատել, նույնիսկ ռեժիսորի հետ հաճախ սրճարաններ էինք գնում, ուսումնասիրում էի գլամուրային աղջիկներին, որ կարողանամ այդ դերի մեջ մտնել: Իմ կերպարը միեւնույն ժամանակ շփվում է երեք տղամարդու հետ, բայց երեքի անունն էլ չի հիշում: Նրա փոքրիկ “չարագործությունները” վերջում լավ ավարտ են ունենում, բայց աղջիկը նորից իր կերպարում է մնում”:   “Դերասաններից յուրաքանչյուրի համար այս ֆիլմը նոր քայլ էր, քանի որ ոչ մեկս այսպիսի կերպարներում չէինք եղել: Նկարահանման ընթացքում շատ էի վախենում, ուղղակի չէի պատկերացնում` վերջում ինչ կստացվի: Նարինեն մեզ հետ առաջին անգամ էր աշխատում, փորձում էինք օգնել, որ նոր միջավայրում դեր ստանձնելն իր համար հեշտ լինի”,-հավելել է Անի Երանյանը:Աննա Հարությունյանի կերպարը մյուս ընկերուհիներից տարբերվում է արտաքին տվյալներով, որն, ըստ դերասանուհու, ե՛ւ հեշտացնում, ե՛ւ բարդացնում է դերը. “Սկզբում կասկածում էինք` արդյոք կկարողանամ այս կերպարում ճիշտ ներկայանալ… Կերպարս խաղացել եմ` երբեք չմտածելով, որ նա տգեղ է, թեեւ նրա արտաքին տվյալները գրոտեսկային են, իսկ ինձ հարկավոր էր իրական մարդու կերպար ստանալ ու ցույց տալ նրա կենդանի օրգանիզմ լինելը: Այս կերպարն ամբողջովին տրագիկոմեդիկ է, որքան էլ ծիծաղելի է, այնքան էլ` դժբախտ”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշո. Շուտով նոր տեսահոլովակ

    Սիրուշոն տեղեկացրել է իր երկրպագուներին, որ շուտով նրանց կներակայացնի նոր տեսահոլովակ: Facebook-յան իր էջում երգչուհին գրում է. «Երևի արդեն գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունը և կենտրոնացումը մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի և շարժման. բավականին բարդ աշխատանք և միևնույն ժամանակ շատ հաճելի: Հուսով եմ կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս....»: Երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը փոքրնչ բացել է փակագծերը, ասելով, որ տեսահոլովակում Սիրուշոն հանդես կգա մի քանի կերպարներով և որ դիմահարդարումը առանձնահատուկ է ստացվել: Տեսահոլովակը ամենայն հավանակաությամբ եթերում կլինի դեկտեմբեր ամսին:     ` artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Զվարճանանք միասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝