Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Работа / Кулинария / Рестораны» 
Объявления шеф-повар вакансии (требуются сотрудники) работа бизнес переехать калуга должностные участ обязанности, Объявления. Вакансии (Требуются сотрудники) - Шеф-повар, Фото, Kартинки

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
Խոհարարի  աշխատանք

Խոհարարի աշխատանք

договорная
Работа /
Кулинария /
Рестораны
Պահանջվում է մատուցողուհի-բարմեն(աղջիկ) (matucoxuhi, barmen)

Պահանջվում է մատուցողուհի-բարմեն(աղջիկ) (matucoxuhi, barmen)

договорная
Работа /
Кулинария /
Рестораны

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
ԿՎԻՐԱՀԱՏԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ

  “Փյունիկի” դարպասապահ Տիգրան Կանդիկյանը թիմին էր միացել հուլիսի վերջին և հիմնական կազմում երկու հանդիպում էր անցկացրել: Խաղերից մեկի ժամանակ ֆուտբելիստը ծնկի վնասվածք էր ստացել: Ֆուտբոլիստը կմեկնի Իտալիա և բուժզննում կանցնի Միլանում, որից հետո պարզ կդառնա, կվիրահատեն, թե ոչ:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ տղայից. Ֆոտո

  Հայկական շոու-բիզնեսի ամենավառ եւ ամենաէքսցենտրիկ կերպարը՝ երգչուհի Շպռոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մի քանի տարի առաջ մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի շարքային հայկական մրցանակաբաշխություններից մեկը վարելու, եւ այլեւս չվերադարձավ: Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել: Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 'ՏՈՐՈՆՏՈ 2012' ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

  Օրերս սիրված դերասանուհի Գվինեթ Փելտրոուն ներկայացել է ''Շնորհակալ եմ փոխանակման համար'' ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել ''Տորոնտո 2012'' կինոփառատոնի ժամանակ: Գվինեթը վերոնշյալ ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Ֆիլմը պատմում է երեք անձանց մասին, ովքեր բուժվում են հատուկ կլինիկայում` սեքսուալ կախվածությունից: Այդ ֆիլմում նա մարմնավորում էր դերասան Մարկո Ռուֆֆալոյի սիրուհու դերը: Գվինեթը, ով վերջերս անընդհատ կիսվում էր իր գեղեցկության գաղտնիքներով, այդ նշանակալից օրվա համար ընտրել էր գայթակղիչ սև զգեստ, որի մեջքի հատվածն ամբողջովին բաց էր, իսկ դասական զգեստն ընդգծել էր կիսակոշիկներով, որոնց գունային գաման համապատասխանում էր սևի, սպիտակի և կարմիրի համադրությանը: Իսկ Մարկն ընտրել էր սև կոստյում և մուգ մոխրագույն փողկապ: Դերասաններն, ովքեր ֆիլմում նկարահանվել են շատ ռոմանտիկ և ինտիմ կադրերում, կարմիր գորգի վրա նույնպես շատ ներդաշնակ են դիտվել: Նրանք միջոցառման ողջ ընթացքում ժպտացել են և զրուցել են իրենց համակիրների հետ: Ի դեպ, ֆիմում երրորդ սեքսամոլի դերը խաղացել է երգչուհի Փինկը, ով ֆիլմում նկարահանվելու համար հատուկ փոխել է իր արտաքին տեսքն ու ոճը: Ծանրաբեռնվածության պատճառով երգչուհին ցավոք սրտի ֆիլմի պրեմիերային ներկա չի գտնվել:    Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Սիլվա Հակոբյանը չի ուզում պատասխանել Պետրոս Ղազարյանի գրառմանը

  ''Կենտրոն'' հեռուստաընկերության ''Ուրվագիծ'' հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Սիլվա Հակոբյանի տեսահոլովակին. ''Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել))))'',- գրել էր նա: Երգչուհու հայրը ասել է, որ ցանկացած գնահատականի, կարծիքի Սիլվան նորմալ է վերաբերվում, քանզի յուրաքանչյուրն ունի իր ազատ արտահայտվելու իրավունքը, բայց քանի որ Սիլվան շատ է զբաղված, ավելին, համերգային ծրագրով ԱՄՆ-ում է, իր էջում չի արձագանքի Պետրոս Ղազարյանի գրառմանը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ

  Շակիրայի հղիության մասին լուրերը պտտվում էին դեռ ամռանը: Արդեն հինգ ամիս է անցել, այն օրվանից, երբ լրագրողները լուսաբանել էին նրա հղիության մասին լուրը, իսկ վերջերս էլ տարածվել էին լուրեր, որոնց համաձայն երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Պիկեն որդի են ունենալու, ում անվանելու են Ուիլչիտո: Սակայն ո'չ Շակիրան, ո'չ Պիկեն, այդպես էլ ոչ մի պաշտոնական մեկնաբանում չարեցին, այդուհանդերձ, բացասաբար էլ չարձագանքեցին: Հիշեցնենք, որ հղիության վերաբերյալ լուրը բարձրաձայնել էր երգչուհու հայրը: Այս նորությունը մամուլում բառացիորեն բումի էր վերածվել: Կարծում ենք` 35-ամյա Շակիրան ցանկանում էր գաղտնի պահել հղիությունը, սակայն նրա հայրը երևում է շտապում էր պապաիկ դառնալ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցել էր իր անհամբերությամբ և շտապողականությամբ: Իսկ ինքը` կոլումբիացի երգչուհին, շարունակում է խուսափել հանրությանը ներկայանալ. չի մասնակցում ոչ մի աստղային միջոցառման, վերջերս նույնիսկ պապարացիների աչքից են վրիպում նրա լուսանկարները: Իսկ ահա իր սեփական բլոգում նա շարունակում է ներբեռնել նորանոր լուսանկարներ, որոնցում երևում են երգչուհու միայն մինչև կրծքավանդակ ընկած հատվածը, ինչը ևս մեկ անգամ մտածելու առիթ է հանդիսանում: Եվ վերջապես` օրերս համառ պապարացիները կարողացել են Շակիրային լուսանկարել: Կատարված լուսանկարներում պարզ երևում է երգչուհու հղիությունը: Լրագրողները, նկարներից դատելով, բարձրաձայնել են, որ Շակը, ինչպես անվանում են երջչուհուն իր երկրպագուները, արդեն վեց ամսեկան հղի է: Այս անգամ երգչուհին չկարողացան քողարկել իր հղիությունը: Դե ինչ, շնորհավորում ենք ապագա ծնողներին` Պիկեին և Շակիրային:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵԼ Է ՈՃԸ

  Անհավատալի է, սակայն փաստ. 63-ամյա երգչուհի, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի Ալլա Պուգաչովան ոչ միայն նիհարել է և շատ ավելի գեղեցկացել, այլ նաև որոշել է հրաժարվել և դուրս շպրտել հին շորերը: Երևում է, որ Մաքսիմ Գալկինի հետ Ալլայի ամուսնությունը, անդրադարձել է երգչուհու վրա` կտրուկ փոխելով ոճը: Նրա խոսքը գործ է: Առաջին քայլը Ալլան կատարել է ամռան ավարտին Յալթայում կայացած փառատոնի ժամանակ: Երգչուհին հանրության առաջ հայտնվել էր կարճ զգեստով՝ պարծենալով իր նիհարիկ կազմվածքով: Իսկ այժմ՝ մի նոր անակնկալ: Ռեզա Գիգինեշվիլիի ռուսական նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ալլա Պուգաչովան եկել էր նորաձև ջինսով և գեղեցիկ բլուզով, իսկ դա արդեն երկար ժամանակ էր, ինչ երգչուհին իր զգեստապահարանից հեռացրել էր: Երգչուհին շատ բարձր տրամադրությամբ էր: Նրա գործընկերները հիացած և զարմացած զննում էին Ալլայի նոր ոճը և վայելում 63-ամյա երգչուհու “չխամրող” գեղեցկությունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԵՌՈՒ Է ՇՈՒԲԻԶՆԵՍԻՑ...

Կարծում եմ բոլորին կհետաքրքրի, թե ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և ''Սայաթ-Նովա'' աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանի կարծիքն այսօրվա մեր շոուբիզնեսի մասին: -Շոուբիզնես բառն, արդեն ինքնին  ասում է, որ դա ավելի շատ բիզնես է, գործարարություն, քան  բարձր արվեստի հետապնդում: Ես բացարձակապես հեռու եմ այդ բնագավառից: Եվ նույնիսկ հեռվից ճանաչելով` ինձ չի հուզում այդ երևույթը: Իսկ այն հարցին, թե այդ պեպքում ինչպես կպարզաբանեք, որ ձեր դուստրը`Սերինե Պողոսյանը նույն այդ ոլորտում է, և ավելի շատ  էստրադային երգեր է կատարում, քան գուսանական, Թովմաս Պողոսյանը պատասխանեց՝ -Նախ ասեմ, որ աղջիկս դեռ տասը տարեկանից սովորում է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:  Եթե նկատի ունեք տեսահոլովակները, ապա ասեմ, որ հենց նրա առաջին տեսահոլովակը եղել է աշուղ Լեյլու «Հայրիկ ջան» երգը: Հետո ցանկություն հայտնեց փորձել էստրադային ժանրում, և ես դեմ չեղա:  Չեմ ուզում գովել նրան, բայց  նա բավականին լուրջ աղջիկ է: Իմ պահանջն ու սկզբունքը մեկն է եղել` ասել եմ, աղջիկս ինչ էլ որ անես, պիտի անես արվեստի և բարձր ճաշակի պրոֆեսիոնալի շրջանակներում: Այդպես էլ արվել է: Խորապես համոզված եմ, որ Սերինեն դառնալու է իր հայրիկի շարունակությունը ժանրային իմաստով: Նա երգելու է  ժողովրդական և աշուղական երգեր, որով իմ համոզմամբ ավելի ճիշտ կդրսևորի իրեն մեր ժողովրդական , ազգային երգարվեստում: Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյանը
Սիրուշոն նոր երգ է ձայնագրում .

  Սիրուշոն իր երկրպագուներին շատ սպասեցնել չի տա, քանի որ նա շատ արագ աշխատում է նոր երգի ձայնագրման եւ տեսահոլովակ նկարահանելու վրա: Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պարբերաբար տեղադրում է ձայնագրման եջ նկարահանումների գործընթացներից նկարներ եւ վիդեոներ: Առաջարկում ենք դիտել ձայնագրման ստուդիայում արված փոքրիկ վիդեոն:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝