Добавить объявление
;;
comprar levitra generico;;
Найденные объявления рубрики «Работа / Бизнес / Маркетинг» 
Объявления маркетолог вакансии (требуются сотрудники) работа бизнес конкурс должность объявляет работы компания, Объявления. Вакансии (Требуются сотрудники) - Маклер, Фото, Kартинки

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
К сожалению, по вашему запросу ничего не найдено. Попробуйте  Изменить критерии поиска.

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
49-ԱՄՅԱ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ

  Հեռուստահաղորդավարուհի Օկսանա Պուշկինան վերջնականապես իր կապերը հաստատեց ծրագրավորող Ալեկսեյի հետ: 49-ամյա հաղորդավարուհին այդ մասին խոսել է հենց իր անձնական բլոգում: “Փոխվել է կարգավիճակը: Արագ: Եվ բնավ էլ ցավոտ չէ: Կնքվեցինք: Այսօրվանից ես ամուսնացած կին եմ: Բոլորից շնորհակալ եմ շնորհավորանքների համար”:- հրապարակել է նա: Պուշկինան տեղեկացրել է նաև, որ իրենք չեն պատրաստվում հարսանեկան ճանապարհորդության: “Հարսանիք չի լինելու: Հաջորդ տարի մենք միասին կնշենք իմ հոբելյանական 50-ամյակը”-տեղեկացրել է հաղորդավարուհին: Նշենք նաև, որ Պուշկինան ծրագրավորող Ալեկսեյի հետ ծանոթացել է համացանցի միջոցով:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
«Գերմանիայի ձայն» մրցույթի հայ մասնակից Մարի Հարությունյանը Հովհաննես Այվազովսկու ծոռնուհին է. Ֆոտո

    NEWS. STYLE- ի թղթակիցը կապ է հաստատել Մարիի հետ՝ իմանալու նրա տպավորությունները մրցույթից։   Մարի Հարությունյանն աշխարհահռչակ «The Voice» երաժշտական շոուի գերմանական տարբերակի ժյուրիի սրտերը գրաված երկու հայուհիներից մեկն է։ Ինչպես Իվետա Մուկուչյանը, Մարին նույնպես անցել է առաջին փուլն ու ընդգրկվել երաժիշտ Խավիեր Նայդոյի խմբում։  Մարի, պատմիր քո մասին։ Որտե՞ղ ես ծնվել, որտեղի՞ց են նախնիներդ։ Ծնվել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքում, բայց ծնողներս Հայաստանից են։ Հատկապես հպարտ եմ մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ ազգակցական կապով. նա իմ նախապապն է։ 19 տարեկան եմ, երաժշտությունից բացի հետաքրքրվում եմ նաեւ պարով. լատինաամերիկյան, եւ իհարկե, սալսայով։ Պարում եմ նաեւ «Հրաշք» հայկական ժողովրդական անսամբլում ու երգում եմ ներկայիս բնակավայր Նյուրնբերգի հայ համայնքի երգչախմբում։ Երգել սկսել եմ 9 տարեկանից։ Մի քանի ելույթ եմ ունեցել, որոնցից մեկը՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը։ Որտե՞ղ եք հայերեն սովորել։ Ազատ խոսում եմ հայերեն, ծնողներս են սովորեցրել։ Իմ մայրենի լեզուն է, եւ ընտանիքիս համար շատ կարեւոր է տանը հայերեն խոսելը։ Ես նաեւ գրել ու կարդալ գիտեմ։ Ի՞նչ ես սպասում «The Voice of Germany» մրցույթից։ Որպես երգչուհի ի՞նչ հեռանկերներ այն կբացի քեզ համար։ Անկեղծ ասաց, չգիտեմ՝ ինչ սպասել։ Նախեւառաջ ինձ համար մեծ պատիվ էր, երբ մի քանի վայրկյան երույթից հետո ժյուրիի բոլոր անդամները միաժամանակ շրջվեցին, թեեւ արդեն հավաքել էին իրենց խմբերը։ Ես «կույր լսումների» վերջին մասնակիցն էի, այդ պատճառով առանձնապես հույսեր չունեի։ Հուսով եմ, որ մրցույթն ինձ կօգնի հաստատվել որպես պրոֆեսիոնալ երգչուհի, որպեսզի բեմ դուրս գամ ու պարզապես երգեմ հանդիսատեսի համար։ Սա իմ երազանքն է. ինձ դուր է գալիս պարզապես բեմում լինել ու երգել։ Երաժշտության մեջ առանձնահատուկ սիրելի ոճ չունեմ։ Երգում եմ ամեն ինչ, սկսած Բեյոնսեից վերջացրած Էթա Ջեյմսով։ Շատ սիրում եմ հայկական երգեր, օրինակ՝ «Դլե յամանը։   Իվետա Մուկուչյանի հետ նույն խմբում ես։ Արդեն հասցրե՞լ եք հայերեն զրուցել։   Այո, ճիշտ է, Իվետայի հետ նույն խմբում ենք։ Իհարկե, հայերեն ենք շփվում։ Եղե՞լ ես Հայաստանում եւ պատրաստվում ես, արդյո՞ք մոտ ապագայում այցելել։ Իհարկե՝ եղել եմ։ Այնտեղ իմ քեռորդիները, մորաքույրս, պապիկս են ապրում։ Նրանց այցելել ենք ընտանիքով։ Դեռեւս որոշակի ծրագրեր չունեմ, նախեւառաջ ուսմանս հարցերը պետք է լուծեմ այստեղ եւ չգիտեմ՝ ինչ կլինի հետո։ Բայց իհարկե, ապագայում կգամ Հայաստան։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Վերջին օրերին, հաղորդումներից մեկի ժամանակ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիներից մեկը` Նարեկ Բավեյանը, խոստովանել է, որ իր երկու երգը նման է Աշերի երգին: Այդ մասին վերջերը խոսում էին բոլորը: Նարեկն ասել է հետևյալը,- “Ես նախապես լսել էի այս երգը, բայց դա չէր նշանակում, որ պետք է դուրս գայի ու հայտարարեի, որ ներկայացնում եմ երգ, որը կարծում եմ նման է Աշերի երգին”: Հուսանք` կգա մի օր, որ մենք կներկայացնենք միայն մեր ստեղծագործությունները, ոչ թե ”կթխենք” արտասահմանցի երգիչներից: 
Կիրկորովը ցուցադրել է 1-ամյա դստեր նկարները

  Ֆիլիպ Կիրկորովն իր միկրոբլոգում հրապարակել է 1-ամյա դստեր` Ալլա Վիկտորիայի լուսանկարները. տեղեկացնում է dni.-ն:   Երգիչը խուսափում էր տեսախցիկներից և չէր ցուցադրում դստերը հասարակությանը: Ալլա Վիկտորիային կարող էին տեսնել միայն ընտրյալները: Սակայն երեկ` դստեր 1-ամյակի օրը, Կիրկորովը որոշել է հրապարակել նրա նկարը:   «Ես երջանիկ եմ իմ արքայադստեր հետ` ընտանիքիս շրջապատում և հեռու Մոսկվայից»,- գրել է նա:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շանթը շարունակում է չակերտավոր տաղանդների հայտնաբերումը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳԻ» ՖԻԼՄԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  Չնայած նրան, որ “Շարմ Հոլդինգի” կողմից նկարահանվող ֆիլմի ողջ անձնակազմը փորձում է դեռևս գաղտնի պահել ֆիլմի վերաբերյալ բոլոր մանրամասները, Haytniner.-ը միևնույնն է փորձում  է կորզել որոշակի տեղեկատվություն: Ինչպես արդեն իսկ նշվել է, նոր ֆիլմում իր մասնակցությունն է ունենալու Ռաֆայել Երանոսյանը, կամ ինչպես շատերը գիտեն Անդո-Ռաֆոյի Ռաֆոն: Այսօր պարզ դարձավ, որ նոր ֆիլմի սաունդթրեքը կկատարի Հայաստանում ռեգգի ոճի միակ կատարողներ Ռեինկարնացիա խումբը Ռոլանդ Գասպարյանի գլխավորությամբ: Դե ինչ, սկիզբն արդեն խոստումնալից է, սպասենք նոր տեղեկությունների:   Նյութը պատրաստեղ Գոհար Հակոբջանյանը
Ծովախոզուկը գինեսի ռեկորդակիր.

  Ծովախոզուկի 48 սանտիմետրանոց թռիչքը գրանցվել որպես ռեկորդ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅՏՆԻՆԵՐԸ MOBILE START ԱՎՏՈԴՊՐՈՑՈՒՄ

    -ը կապ հաստատելով "MOBILE ATART" ավտոդպրոցի տնօրեն Գարիկ Արզումանյանի հետ` փորձեց պարզել հայ աստղերի դասընթացների  մասին: Գարիկը նշեց, որ ավտոդպրոցի սաներից է եղել Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը` "Կարգին Հաղորդման" Մկոն, Սոնա Շահգելդյանը, Լուսինե Թովմասյանը, Հասմիկ Կարապետյանը: Ավտոդպրոցի տնօրենի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ մեքենա վարելու հարցում առավել մեծ ունակություններ են դրսևորել Մկրտիչը և Լուսինեն: "Մկոյի հետ մի քանի տեսական դասեր ենք անցկացրել, նրա հետ շատ հեշտ է եղել, հատկապես այն պատճառով, որ նա ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը, իսկ Լուսինեն տեսական դասեր չի անցել": Նրանք դասընթացները ավարտել են մեկ ամսում: Այն հարցին, արդյո՞ք Գարիկը հանդիպել է այնպիսի դեպքի, երբ նրանցից մեկը խախտել է երթևեկության կանոնները, նա պատասխանեց. "Ոչ, չեմ հանդիպել...Մեր ավտոդպրոցի սաները առհասարակ խախտումներ չեն անում, և ես դրանից շատ շոյված եմ": Այժմ ավտոդպրոցում սովորում է 60 ուսանող, այդ պատճառով, Գարիկը դժվարացավ նշել հայտնիների անունները. "Կան մարդիկ, բայց անունները լավ չեմ հիշում. տեսողական գիտեմ, անունները` ոչ", -ավելացրեց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը