Добавить объявление
Заказать недостающие детали для картинга по ссылке. ;;
;;
Найденные объявления рубрики «Транспорт / Автоксессуары» 
Объявления другое.. транспорт масла химия отработка картинги мотодельтапланы дефектами или после аварии обмен легковых авто прицепы трейлеры, Объявления. Транспорт - Другое..., Масла, химия, отработка, Картинги, Мотодельтапланы, Транспорт с дефектами или после аварии, Обмен легковых авто, Прицепы и трейлеры

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
К сожалению, по вашему запросу ничего не найдено. Попробуйте  Изменить критерии поиска.

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
<<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղում հայերի մասին հարցը կարող էր բերել 800.000 ռուբլի.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԻԿՏՈՐՅԱ ԲՈՆԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ` ԱՇԽԱՏԵԼՈՒ

  Վիկտորիա Բոնիան, իր աշխատանքային հարցերը կարգավորելու նպատակով, վերադարձել է Մոսկվա: Վերջերս իր սեփական միկրոբլոկում նա նշել էր, որ շուտով իր արձակուրդը կավարտվի և նա մեծ սիրով կվերադառնա Մոսկա: Պարզվում է, որ երեխայի ծնվելուց հետո, նա արդեն վերականգնել է իր նախկին կառուցվածքը և պատրաստ է կրկին «նվաճել» Մոսկվան: Օրերս նա իր Թվիթթերի էջում նշել էր, որ անակնկալ կերպով մեկ օրով վերադառնում է Մոսկվա` կարգավորելու իր հետագա աշխատանքային հարցերը: Ամառային շոգ օրերը Վիկտորյան անցկացրել է Մոնակոյում: Ի դեպ օրերս հեռուստաստղի դուստրը` Անջելինան դարձավ հինգ ամսեկան, բայց արդեն հասցրել է խոսել: Ինչպես նաև Անջելինան ունի յուրահատուկ անձնագիր, որը հավաստում է, որ նա Մոնակոյի քաղաքացի է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը  
Նրանք իրական տաղանդներ են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Զվարճանանք միասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Դուբայը

  Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի` Դուբայում տեղի ունեցած համերգը ցնցող է եղել, հայտնում է Mignews-ը: Նույնիսկ արաբական մամուլը երգչուհուն նկարագրել է որպես «հիասքանչ», «հրաշալի» և «փայլող» աստղի: Երգչուհին համերգի ժամանակ կրել է 6 շլացուցիչ զգեստ և հանդիսատեսի աղաղակներին պատասխանել է հետևյալ արտահայտությամբ, «Սիրում եմ քեզ` Դուբայ»: Նա կատարել է նաև իր նոր հիթերը` On The Floor և Dance Again` ցուցադրելով Լիբանանի ազգային դրոշը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչը կարող է դրդել կնոջը դիմել ամուսնալուծության

    «Ամուսնացել եմ 17 տարեկանում ` հորս պարտադրանքով: Մայրս վաղուց է լքել այս կյանքը, ու հայրս երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրս ինձ շատ էր ճնշում, ուզում էր շուտ ազատվել ինձնից, անկեղծ ասած` ես էլ էի ուզում հեռանալ տանից, բայց ոչ նրա, ոչ էլ իմ բախտը բերեց: Ամուսնուս համարյա չէի ճանաչում: Բայց 2 տարվա համատեղ կյանքում ինչեր ասես, որ չքաշեցի: Նա հարբեցող էր, օր չկար, որ չծեծեր ինձ: Մենք բաժանվեցինք, հիմա վարձով եմ ապրում, հազիվ եմ ծերը ծերին հասցնում»,- ցավով պատմում է 27ամյա Նոնան ու վստահեցնում, որ չնայած թեկնածուներ կան, բայց նա չի պատրաստվում կրկին ամուսնանալ. պատճառը հիասթափությունն է: Հոգեբան Աննա Վարդանյանը սրա վերաբերյալ ասում է. «Մարդիկ վախենում են կրկին գժտվելուց, հիասթափվելուց, երբեմն նրանք թերահավատորեն են նայում նոր ծանոթություններին, իսկ հատկապես հայ կանայք վախենում են հասարակական կարծիքից: Եթե մեզ մոտ ամուսնալուծությունից հետո տղամարդկանց մեծ մասն է երկրորդ անգամ ամուսնանում, ապա արտասահմանում ասես գործում է հավասարության սկզբունքը»: Ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ. հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 4604` 2010 նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3,9 տոկոս: Պատահում է , որ զույգերը երկար տարիներ ընկերություն անելուց հետո բաժանվում են, կամ որ ավելի վատ է` ամուսնանում և կարճ ժամանակ անց ամուսնալուծվում, ու նույնիսկ երեխայի ծնունդը չի փրկում նրանց հարաբերությունները: Այս դեպքում, ինչպես նշում է հոգեբանը, պատճառներից մեկը կարող է լինել խանդը կամ էլ դավաճանությունը. «Մեզ մոտ ընդունված չեն մինչ ամուսնական սեռական հարաբերությունները, կա նաև սեռական դաստիարակության պակաս, մարդիկ առանց ճանաչելու և փորձ ունենալու ամուսնանում են, դա էլ հանգեցնում է ամուսնական դավաճանություններին»,- ասում է հոգեբանը: 25 ամյա Աննան էլ պատմում է. «Ամուսինս մինչ ուշ գիշեր աշխատում էր, ես չէի բողոքում, հասկանում էի, որ նա դա անում է մեր ընտանիքի բարեկեցության համար: Բայց հետո նա սկսեց օրերով տուն չգալ, նրա վրայից կանացի օծանելիքի հոտ էի առնում, իսկ նա միշտ արդարանում էր: Այդպես էլ չիմացա `սիրուհի ուներ թե ոչ, բայց ես վերջ դրեցի մեր ամուսնությանը, քանի որ ես նրա հետ էի ամուսնացել, ոչ թե տան պատերի», ասում է նա ` առանց ափսոսալու: Ամուսնալուծության պատճառնեից են նաև կենցաղային վեճերը, սկեսրոջ հետ վատ հարաբերությունները, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը, ամուսնու անուշադրությունն ու անտարբերությունը, երեխաների բացակայությունը (երբ ծնողներից մեկը անպտուղ է) և այլն: Իսկ համաձայն Չիկագոյի համալսարանի մասնագետների անցկացրած հարցման` ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդությամբ, քան մյուսները:   ՝ quello.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՀԱԳԵԼ Է «ԱՐԵՎԱՅԻՆ» ԲԱՃԿՈՆ

  Օգոստոսի 22ն Հիլարի Դաֆֆին նկատել են Բևերլի Հիլզում: Երիտասարդ մայրիկը հագել էր կապույտ նեղ ջինսե տաբատ, մոխրագույտ տոպ և դեղին բաճկոն, որը նա ձեռք էր բերել դեռևս հղիության ընթացքում: Դեռ ամսվա սկզբից Հիլարին իր թվիթթերի էջում նշել էր մի հաճելի հայտարարություն և մատնանշել էր, որ այն  կրում է օֆիցիալ բնույթ: Նա գրել էր, որ շատ հուզված է հեռուստաընկերության հետ ստորագրված նոր պայմանագրի պատճառով: Փաստորեն շատ հայտնի աստղեր  ձգտում են հանրությանը ներկայանալ նորովի` նաև հեռուստաընկերությամբ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Բրազիլացի ֆուտբոլիստի ընկերուհին դարձել է ակումբի խորհրդանիշ (ֆոտո)

  Բրազիլական «Բոա Էսպորտե» ակումբի ֆուտբոլիստ Ռադամես Ռոդրիգեսի Դա Սլիվայի ընկերուհի Վիվիանը դարձել է ակումբի խորհրդանիշը: 37-ամյա Վիվիանը հայտնի մոդել, կինոդերասանուհի եւ պարուհի է: Մինչեւ այս նա ներկայացրել էր «Բոա Էսպորտեի» մարզաշապիկը: Բրազիլացի գեղեցկուին միշտ ճանապարհորդում է ակումբի հետ: «Բոա Էսպորտեն» հանդես է գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝