Добавить объявление
;;
;;
Найденные объявления рубрики «Куплю / Продам / Материалы / Инструменты» 
Объявления инструмент техника строительство станки оборудование другие другое металлообработка насосы компрессоры деревообработка, Объявления. Инструмент и техника, Станки и оборудование, другие, Другое, Металлообработка, другое, Другое, Насосы и компрессоры, Деревообработка, другое

Сортировка по:          Быстрый поиск   |   Изменить критерии поиска

Найти объявления
Раздел:
Цена: от:
  до:

Тип   Заголовок ↑↓ Цена ↑↓ Раздел ↑↓
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԴԻԶԵԼԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏ-10 ԿՎԱՏՏ

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԴԻԶԵԼԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏ-10 ԿՎԱՏՏ

договорная
Куплю /
Продам /
Материалы /
Инструменты
Վաճառում եմ շնեկներ և պռեսներ - Продаю шнеки и прессы.

Վաճառում եմ շնեկներ և պռեսներ - Продаю шнеки и прессы.

договорная
Куплю /
Продам /
Материалы /
Инструменты
Ակորդեոն

Ակորդեոն

 
$150
Куплю /
Продам /
Материалы /
Инструменты
 fotolabaratorya Gretag 740+ tvayin bloki het

fotolabaratorya Gretag 740+ tvayin bloki het

 
$2 000
Куплю /
Продам /
Материалы /
Инструменты

Купить горящие туры: Отдых в Египте, Отдых в Турции, туры в тунис, Отдых в Испании и тд

Страница 1

;|
Бесплатная торговая площадка Армении
Ջուլիանա Մուրը դարձել է L’oreal նոր դեմքը

  Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է համաշխարհային կոսմետիկական ընկերության` L’oreal նոր դեմքը: «Ես ինքս օգտվում եմ այդ բրենդի արտադրանքից: Չափազանց հիանալի է լինել մի արտադրանքի դեմքը, որն այդքան հասանելի է բոլորին»,- ասել է դերասանուհին: Մուրի խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը պարզ է. նա օգտագործում է դեմքի կոսմետիկ յուղ և արևապաշտպան քսուքներ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈ՞Ք ԿՏԵՍՆԵՆՔ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

Հիրավի մեզ բոլորիս հայտնի է, որ Արմեն Մարգարյանը իսկապես շատ տաղանդավոր է դերասանական ասպարեզում: "Հիմնականում շատ զբաղված եմ լինում. վերջերս հրավեր եմ ստացել նկարահանվելու երկու ֆիլմում: Առաջինը "Գարեգին Նժդեհ" պատմական ֆիլմն է, սակայն դեռ որոշված չէ, թե ինչ դերում եմ հանդես գալու: Հաջորդը "Չղջիկներ" գեղարվեստական ֆիլմն է, որը Արցախյան պատերազմի վերաբերյալ է. ֆիլմի ռեժիսորը Արտակ Վերֆելյանն է:" Haytniner.-ը զրույցի ընթացքում պարզեց նաև, որ "Սիրո Պոկեր" ֆիլմը հոկտեմբերից արդեն կցուցադրվի կինոթատրոններում: Ֆիլմում Արմեն Մարգարյանը մարմնավորում է Գարիկի (Միշոյի) տնօրենի դերը: Խոսելով "Դիալոգներ" կարճամետրաժ ֆիլմի մասին, դերասանը նշեց Վահագն Տեր-Հակոբյանի` ֆիլմի ռեժիսորի անունը, ներկայացնելով. " Ամենաճանաչված և տաղանդավոր օպերատորներից է": Սեպտեմբերից նկարահանվելու է պատմական հեռուստասերիալ, որտեղ նկարահանվելու համար Արմեն Մարգարյանը ստացել է նախնական հրավեր: "Աշխատում եմ սերիալներում չնկարահանվել, բայց ոչ միշտ է հաջողվում: Չնայած հարում եմ այն կարծիքին, որ հեռուստասերիալն էլ կարող է ունենալ հետաքրքիր դերասանական խաղ":   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Հանուն սիրո 19-ամյա աղջիկը 3 ամսվա ընթացքում նիհարել է 30 կգ-ով

    19-ամյա ուսանողուհի Վալերյա Ռուբլյովան ավելորդ քաշի հետ պայքարում հաղթանակ է տոնել: Ընկերոջը դուր գալու ցանկությունը ստիպել էր աղջկան լուրջ մոտենալ իր ավելորդ քաշի խնդրին: Պերմի պետական համալսարանի ուսանողուհին 3 ամսվա ընթացքում նիհարել էր 30 կգ-ով, տեղեկացնում է lifenews-ը: Վալերյան որոշել էր նիհարել այն օրվանից, երբ սիրահարվել էր հարևան ֆակուլտետի տղաներից մեկին, որը հայտնել էր , թե գեր աղջիկները նրա ճաշակով չեն:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԺ

  ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նադեժդա Սարգսյանը ներկայում հանգստանում է, սակայն մոտ ապագայում ունի ծրագրեր, սակայն դրանց մասին դեռ չի ցանկանում խոսել: Երգչուհու սաները ժամանակ առ ժամանակ մեր երկիրը ներկայացնում են տարբեր մրցույթներում:  Դրանցից վերջինը ''Մանկական Նոր ալիք 2012'' մրցույթն էր, որտեղ Հայաստանը ներկայացրեցին Սոնա Գյուլխասյանը և Արինա Մալխասյանը: Նշենք նաև, որ ԱԺ նախկին պատգամավորը մտադիր չէ կրկին վերադառնալ քաղաքականություն: Իսկ Շուշան Պետրոսյանի` պատգամավորական մանդատ ստանալու մասին  Նադեժդա Սարգսյանն ասել է, որ  Շուշանը հրաշալի մարդ է, գրագետ, արիստոկրատ: Նրա նմանները հիմա քիչ են: Նա խորհրդարանում ոչ միայն մշակութային, այլ նաև բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր կարող է լուծել:
Պենելոպա Կրուզը ներկայացնում է Nespresso – ն.

    Հայտնի իսպանացի դարասանուհի Պենելոպա Կրուզը նկարահանվել է Nespresso սրճեփ սարքի շվեցարական մարկայի գովազդում։ Adage. կայքը հայտնում է, որ Nespresso ընկերության հաշվարկը 38 – ամյա գեղեցկուհու զգլխիչ արտաքինն է։ Բրենդի տեսահոլովակը կհեռարձակվի ամերիկյան բոլոր ալիքներով։ Լուրեր են շրջում, որ նկարահանումների համար դերասանուհին ստացել է 12 մլն դոլար։ Հիշեցնենք, որ հենց այդ նույն դերը եվրոպական եւ ասիական տարածություններում արդեն 6 տարի է կատարում է զգլխիչ հոդիվուդյան դերասան Ջորջ Կլունին։ Եվ գլխավոր շեշտը դրանցում դրված է սրտակերի աստղային կարգավիճակի ծաղրանքի վրա։ Թե ի՞նչ է առաջարկում Nespresso ընկերությունն այս անգամ, կարելի է իմանալ՝ դիտելով Պենելոպա Կրուզի մասնակցությամբ տեսահոլովակը։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Շատ տաղանդավոր երեխան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՇՔԵՂ ԿՐԿԵՍԻ ՄԱՍԻՆ

  Այսօր, Երևանի կրկեսային գործիչ, ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր, միջազգային փառատոնների դափնեկիր Սոս Իոսիֆ Պետրոսյանը ն տեղեկացրեց, որ ուղիղ երկու տարի անց հայկական կրկեսի վերանորոգման աշխատանքները կհասնեն ավարտին և հանրությանը կհանձնվի ՆՈՐ  ՇՔԵՂ ԿՐԿԵՍ: “Սկզբնական շրջանում որոշված էր շենքը մասնակիորեն քանդել, սակայն քանի որ ժամանակակից  կրկեսը պետք է ունենա շատ ավելի գրավիչ և հարմարավետ տեխնոլոգիա` որոշվեց քանդվի ամբողջությամբ, և արդեն երկու տարի անց կունենանք նաև նոր և շատ ավելի գեղեցիկ բեմահարթակ` սարքավորված ժամանակակից տեխնոլոգիաներով, որը թույլ կտա կրկեսային արենան վերափոխել  յուրահատուկ ներկայացումների, այդ թվում` “Կրկես սառույցի վրա”, ”Ջրային կրկես” և այլ ելույթների համար, որոնք կընդանան լուսային շոուների ուղեկցությամբ: Կավելացվի  նստատեղերի քանակը, շենքի բարձրությունը կավելանա հինգ մետրով, իսկ ներքնահարկում լինելու է երկհարկանի ավտոկայանատեղ”,- նշեց Սոս Պետրոսյանը: Կրկեսային գործիչը կիսվեց նաև քանդման ժամանակ գլուխ բարձրացրած իր հույզերի մասին,-“ Երբ կրկեսն իմ աչքի առաջ քանդում էին, ես շատ տխրեցի, գրեթե լաց էի լինում, չէ որ երկար տարիներ էր ինչ այդտեղ էի աշխատում, բայց ուրախալին` վերջապես բարելաված կրկես ունենալու փաստն է: Ձմռանը դրսից ցուրտ, ամռանը դրսից ավելի շոգ էր լինում կրկեսում, սակայն նույնիսկ պատերազմի տարիներին մենք չենք դադարել մեր աշխատանքները”: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ շնորհիվ “Տաշիր գրուպ”, ով նաև շինարարական աշխատանքների հովանավորն է, Հայաստանում գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոց` Հայաստանում միակ անվճար դպրոցը: Ընդունելությունները ամեն օր են և տարիքային սահմանափակում չկա: Դպրոցում դասավանդում են կրկեսի լավագույն մասնագետները: Վաստակավոր արտիստը առաջինը ն հայտնեց հետևյալ ուրախալի լուրը. վերջապես Հայաստանում ստեղծվեց Կրկեսային գործիչների միություն, վերջինս ունի միջազգային բնույթ, որի նախագան ընտրվել է հենց Սոս Պետրոսյանը-“Տարվա մեջ` երկուսից երեք անգամ, լինում եմ տարբեր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ` Փարիզ, Մոնտե Կառլո, Հռոմ, Պեկին,Մոսկվա և այնտեղ բոլոր հայերը խնդրում էին, որպեսզի միավորվենք մի կազմակերպության ներքո և մենք ստեղծեցինք այդ միությունը: Այն կունենա երկու մասնաճյուղ: Տեղեկացանք նաև, որ 2015 թվականին, երբ կնշենք Լեոնիդ Ենգիբարյանի 100 ամյակը,  կունենանք նաև լիցենզավորված և մասնագիտացված կրկեսային մրցույթ - փառատոն: Իսկ վերջերս տեղի ունեցավ Սոս Պետրոսյանի “Հայկական կրկես” գիրք-ալբոմի շնորհանդեսը: Հեղինակի առաջին գիրքն ամփոփում է նրա տարբեր տարիների հանդիպումներն ու հուշերը: Ի դեպ, նշենք նաև, որ Սոս Պետրոսյանը խոստացավ` անձամբ  ն հանձնել “Հայկական կրկես” գիրք-ալբոմը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը