Գերմանուհին փորձել է կրծքով սպանել իր սիրելիին
Գերմանացի փաստաբան Թիմ Շմիդթը հազիվ է փրկվել մահից, երբ սիրային զվարճանքի պահին ընկերուհին փորձել է խեղդել նրան իր գրկում, հայտնում է Вести-ն՝ հղում տալով բրիտանական Metro–ին։
Կատակն այն մասին, որ յուրաքանչյուր տղամարդ երազում է նման կերպ մահանալ, պարզվում է այնքան էլ ծիծաղելի չէ, երբ կատարվում է իրականում, մեկնաբանում է պարբերականը։
Իր ընկերուհի Ֆրանցիսկա Հանսենի հետ փաստաբանը ապրել է 4 տարի և նախկինում նրա մոտ սադիստական հակումներ չի նկատել։
Նրանց հարաբերությունները բավականին ջերմ են եղել։ Սակայն մի անգամ ինտիմ հարաբերությունների ժամանակ կինը տղամարդու գլուխն այնպես է սեղմել կրծքերի արանքում, որ նրա շունչը կտրվել է։ Այդ պահին Շմիդթը հասկացել էլ, որ դա պարզապես կրքի արտահայտում չէ, այլ նրա հետ հաշիվները մաքրելու փորձ։
Սարսափած տղամարդը տանից դուրս է փախել և գնացել հարևանների մոտ, որտեղից և զանգել է ոստիկանություն։ Այս պահին Շմիդթը ամենայն լրջությամբ իր 33-ամյա ընկերուհուն մեղադրում է իր նկատմամբ մահափորձի կատարելու մեջ։
Պարզվել է, որ զույգի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել, երբ նրանք տեղափոխվել են քաղաք Ունն։ Այնտեղ փաստաբանի աշխատանքը չի ստացվել և նա մեծ ջանքեր է դրել աշխատանքից չզրկվելու համար։
Պարբերականը նշում է, որ ամենայն հավանականությամբ, Շմիդթը սկսել է դավաճանել իր ընկերուհուն։ Վերջինս սկսել է կասկածել, որ նա կլքի իրեն նոր կնոջ համար։
Հեռախոսազրույցի ժամանակ կինը խոստովանել է, որ իրոք ցանկացել է նրան սպանել։ Այն հարցին, թե ինչու հատկապես այդ ձևով, կինը պատասխանել է, որ ցանկացել է այնպես անել, որ նրա մահը առավելագույնս հաճելի լինի։
Սակայն գերմանուհին պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքներն իր հանդեպ։ Այս գործով դատը կկայանա 2013թ. սկզբին։
`tert.
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝