Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԲՈՒՌՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԴԵԼՈՅԻ ՀԱՄԱՐ

  Նոր եթերաշրջանը "Արմենիա TV"-ում բուռն է լինելու: Նոր հաղորդումներ, նոր սերիալներ, նոր նախագծեր: -ը այսօր անդրադարձել է "Արմենիա TV" նախագծերից մեկին` "BLEF"ն: Վերջինիս հաղորդավար Դելոյի հետ զրույցից պարզ դարձավ, որ սեպտեմբերից հաղորդումը հնարավոր է եթեր վերադառնա նոր թափով և նոր անակնկալներով, այսինքն` հայ աստղերն այս անգամ պետք է ավելի ուշադիր լինեն: Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ պատրաստում է նոր, մեկ այլ նախագիծ, որը կլինի այլ ձևաչափով և կներկայացվի հանրությանը կրկին սեպտեմբերին, իսկ ինչ նախագծի մասին է խոսքը, Դելոն չպարզաբանեց: Նշենք նաև, որ "BLEF" հաղորդաշարի այս եթերաշրջանի վերջին հաղորդը կազմակերպվել է –ի հետ համատեղ:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
Շունն ընդունել է իր վրա դանակի հարվածը՝ փրկելով տիրոջ կյանքը

  Մոսկվայում «Պիտբուլ» ցեղատեսակի շունը սատկել է` փրկելով իր 21-ամյա տիրոջ կյանքը:   life-ն տեղեկացնում է, որ ուսանողուհի Յուլյա Դրոզդովան իր շան` Դանիելի հետ զբոսնելիս է եղել, երբ հանկարծ հետեւից նրա վրա է հարձակվել մի մոլագար եւ փորձել դանակով հարվածել աղջկան:   «Այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես Դենին առաջ վազեց եւ իր վրա ընդունեց հարվածը: Ես բղավեցի, ինչը գրավեց մարդկանց ուշադրությունը, եւ նրանք անմիջապես ոստիկանություն զանգեցին»,-պատմում է Դրոզդովան:   Շան կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել. հարվածն ուղիղ սրտին է դիպչել: Կատարվածից ժամեր անց ոստիկաններին հաջողվել է բռնել հանցագործին, ով փնտրվում էր նաեւ մարդասպանության եւ բռնաբարության համար:   «Հետաքննության ժամանակ հանցագործը ներողություն խնդրեց ինձնից, բայց ես չեմ կարող նրան ներել: Նա պետք է բանտ նստի»,-ասել է Դրոզդովան:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փեսան հարսին գրկած ընկնում է գետնին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ԿԱՐԾԵՍ ԻՄ ԸՆԿԵՐՆ Է ԴԱՐՁԵԼ

  Այսօր -ը զրուցեց դերասան Վարդան Հովսեփյանի հետ: Զրույցի ժամանակ տեղեկացանք, որ Վարդանը և Ալեքսանդր Բաբասյանը ոչ միայն սերիալում են լավ ընկերներ, այլ նաև իրական կյանքում: '' Բացի ընկերներ լինելը, մեզ կապող կարևոր հանգամանք կա. երկուսս էլ սիրողական ֆուտբոլ ենք խաղում'': -ը հետաքրքրվեց, արդյո՞ք հնարավոր է առաջիկայում Վարդանին տեսնենք նոր հեռուստասերիալում. -Այլ հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ չկան, և անկեղծ ասած չեմ էլ սպասում, որովհետև ես մտածում եմ, որ հաճելի չէ, երբ մի հեռուստատեսությամբ տեսնում ես դերասանին, հետո մեկ այլ ալիքով տեսնեւմ ես նրան ուրիշ հեռուստասերիալում:   -Ապագայում ունե՞ք նոր ծրագրեր: - Այո... փորձում եմ ժամանակ գտնել և գնալ հանգստանալու որտեղ պատահի: Հեռուստասերիալն իմ ընկերն է դարձել, որովհետև ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իրեն:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ավստրալացի գիտնականները ստեղծել են քնի խանգարումների դեմ պայքարող ակնոցներ

  Ավստրալիայի «Ֆլինդերս» համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ կանաչ լույս արձակող դիոդային ակնոցներ, որոնք օգնում են պայքարել քնի հետ կապված խանգարումների դեմ։ Բացի այդ, հեղափոխական ակնոցները հարկ եղած դեպքում բացարձակապես անցավ կերպով վերադասավորում են մարդու կենսաբանական ժամացույցները, գրում է ИТАР-ТАСС-ը։ Re-Timer անվանումը ստացած ակնոցները լուսարձակում են աչքերի համար միանգամայն անվտանգ կանաչ լույս, որն ուղեղի կողմից ընկալվում է որպես արևային։ Արդյունքում՝ օրգանիզմում տեղի է ունենում ներքին ժամացույցների «խաբեություն»: Իր ձևով Re-Timer-ն ավելի շատ նման է ջրասույզի ակնոցի՝ միայն թե առանց ապակու։ Միևնույն ժամանակ կարելի է կրել նաև սովորական ակնոցներ և հանգիստ աշխատել համակարգչի մոտ։ Արտառոց ակնոցները ստեղծած մասնագետների խոսքով՝ դրանք իրականություն դարձնելու համար իրենք աշխատել են 25 տարի։ Մասնագետները նաև ավելացրել են, որ եթե ակնոցները կրեն ամեն առավոտ 50 րոպե տևողությամբ, ապա տվյալ անձինք կդառնան «արտույտներ», այսինքն՝ կկարողանան շուտ արթնանալ։ Իսկ երեկոյան կրելու դեպքում՝ ակնոցները կօգնեն «բվերին» ուժերը թարմ պահել։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :