Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել միստր Բինի կերպարից

    Բրիտանացի երգիծական հայտնի կերպարը` միստր Բինը կվերանա, այդ դերը մարմնավորող հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշում է կայացրել այդ կերպարից հրաժարվելու և դրամատիկ պերսոնաժների վրա աշխատելու մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Daily Telegraphն տված դերասանի հարցազրույցին: Միստր Բինը, անհրապույր ու սակավախոս բրիտանական էքսցենտրիկ տղամարդը հեռուստատեսությունում հայտնվեց 1990թ.: Երգիծական սերիալը ավարտվեց 5 տարի անց, սակայն մինչ այժմ այն Աթկինսոնի ամենահայտնի կերպարն է, որով իր 57 տարեկան հասակում նա շարունակում է հանդես գալ: Նշենք, որ Բինը մասնակցել է նույնիսկ Լոնդոնի Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե դու նույնիսկ այդ տարիքում ես շարունակում «երեխայական» դերեր խաղալ, ապա դա «բավական տխուր» տեսք է ստանում: «Ամբողջ այդ պատմությունը ինձ հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց, սակայն այն երեխայական է և հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ ես ավելի ու ավելի քիչ Բին կխաղաղմ», - ասել է Աթկինսոնը: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ դրամատիկական դերերի վրա լոնդոնյան Վեսթ էնդում` շրջանում, որտեղ բազմաթիվ հայտնի դրամատիկական և երաժշտական թատրոններ են գործում:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՍՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՆՇՈՒՄ ԵՆ “ՀԵԼՈՈՒՆԻ” ՏՈՆԸ

  Հոկտեմբերի 31 լույս նոյեմբերի 1 գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է “Հելոուինի” տոնը: Ամերիկացիներն այն նաև անվանում են “Դդումի տոն”: Դդումը “Հելոուինի” չար ուժերի գլխավոր հատկանիշն է: Այս օրը նրանք դդումից տարբեր կերակրատեսակներ են պատրաստում ու համտեսում: Բացի կերակուրներ պատրաստելուց, դդումների վրա փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն: Արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում: Իսկ ինչպես են նշում այդ տոնը Հայաստանում: Երկար տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Թադևոս Պասկևիչյանը, ով այսօր ապրում է Հայաստանում, պատմել է, թե ինչպես էին իրենք “Հելոուինի” տոնը նշում ԱՄՆ-ում: “Մենք այդ օրը կերպարանափոխվում էինք տարբեր հերոսների ու ուշ երեկոյան գնում տարբեր մարդկանց տուն, թակում դուռը ու գոչում՝ trich or treat (խարդախություն կամ հյուրասիրություն): Նրանք տալիս էին մեզ կոնֆետներ, և մենք ուրախ-ուրախ գնում էինք տուն: Ամեն տարի տարբեր կերպարներով էինք հանդես գալիս”: Վերջին տարիներին Թադևոսը սկսել է մասնակցել նաև Հայաստանում անցկացվող “Հելոուին Party”-ներին։ Ըստ նրա, դրանք նշվում են հայավարի: ”Հիմա ավելի շատ նշվում է խմելու, պարելու և ուրախանալու համար: Քաղաքի շատ ակումբներում են կազմակերպվում “Հելոուին Party”-ներ ու դրանց մասնակիցները պետք է ներկայանան տարբեր զգեստներով: Բոլորն էլ զանազան հանդերձանքով են հանդես գալիս, բայց անգամ չեն էլ հասկանում, թե դա ինչ տոն է, ինչպիսի մթնոլորտում պետք է անցկացվի: Ընդհանրապես չեմ էլ հասկանում, թե ինչու Հայաստանում սկսեցին այն տոնել”,- ասաել է նա: 
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քսենյա Սոբչակը գտել է իր երկրորդ կեսին. Ֆոտո

  Արդեն մի քանի ամիս է, ինչ Քսենիսա Սոբչակն ու Իլյա Յաշինը ընկերություն են անում: Նրանց արդեն շատ հաճախ հանդիպում են միասին տարբեր միջոցառումների ժամանակ: Քսենիան Hello ամսագրին տված հարցազրուցյի ժամանակ ասել է, որ նրան դուր է գալիս, երբ Իլյան նկատողություններ է անում իրեն. «Շրջազգեստդ շատ կարճ է, վերնաշապիկը՝ թափանցիկ: Ես կարծում էի, որ եթե մեկը համարձակվի ինձ նման նկատողություններ անել, ես կնյարդայնանամ, բայց արի ու տես, որ դրանք ինձ դուր են գալիս: Նա ինձնից խելացի է եւ փորձառու»,- ասել է հաղորդավարուհին:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արջը զուգարանում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Տիտանիկ» ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները. Ֆոտո

  1997թն Ջեյմսոն Քեմերոնի կողմից նկարահանված «աղետալի ֆիլմը» վաղուց արդեն լեգենդ է դարձել, հայտնում է Relax-ը: «Տիտանիկը» ֆամենաեկամտաբեր ֆիլմերից է կինոյի ողջ պատմության ընթացքում: «Տիտանիկի» ռեկորդը «Օսկարի» 11 մարցնակն է և 1997թ` «Լավագույն ֆիլմ» ճանաչվելու փաստը: Ներկայացնում ենք ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :