Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Դիմա Բիլանը նոր օծանելիք է թողարկել

  «Աթրիում» առեւտրի տանը Դիմա Բիլանն իր նոր՝ Azzaro Decibel տղամարդկային օծանելիքի շնորհանդեսն անցկացրեց, հաղորդում է «Комсомольская правда»-ն։ Օծանելիքի սրվակը պատրաստված է խոսափողի տեսքով, որի վրա երգչի անվանատառերն են։ Շնորհանդեսին երգիչը նաեւ իր նոր երգով՝ «Բռնիր իմ գունավոր երազները» սկավառակով, ինքնագրեր բաժանեց։ Իրենց գործընկերոջն աջակցում էին աստղային հավաքների շատ անդամներ. դիզայներ Կատյա Դոբրյակովան, երգչուհի Յուլյա Վոլկովան, հաղորդավարներ Արտեմ Կորոլյովը եւ Ալյոնա Վոդոնաեւան, երգիչ Վլադ Սոկոլովսկին եւ այլոք։ «Չնայած սա տղամարդու բույր է, բայց մենք էլ այն կօգտագործենք։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞, որ սա Դիմայինն է», - ասում էին Բիլանի երկրպագուները։ Իսկ Դիման հայտարարեց, որ սա իր վերջին օծանելիքը չէ, ինքը ծրագրում է այլ բույրեր եւս թողարկել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Vogue Fashion Fund-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ

  Նյու Յորքում կայացավ նորաձևության  հերթական պարգևատրումը, որում, Vogue Fashion Fund հիմնադրամի մրցանակը, երիտասարդ դիզայներների համար բացառիկ ձեռքբերում էր նորաձևության ոլորտում: Ըստ ավանդույթի, նրանց կազմակերպիչը դարձավ Vogue ամսագիրը` Աննա Վինտուրի գլխավորությամբ:   Միջոցառման ժամանակ դիզայներները ցուցադրեցին իրենց վերջին հավաքածուները, իսկ նրանց ներշնչանքը պետք է լինեին  "Завтрак у Тиффани" կամ "Великий Гэтсби" ֆիլմերը: “Ինձ համար շատ դժվար էր կատարել ընտրություն այդ երկու ֆիլմերի մեջ, որովհետև ինձ համար այդ երկու ֆիլմերն էլ շատ սիրելի են”,- խոստովանել է դիզայներ Ուես Գորդոնը, որտեղ նա ներկայացրել է հագուստ թավշյա կտորից, որը հագել էր իր մոդելը` երգչուհի Ռիտա Օրան: Դժվար է Գորդոնի աշխատանքը համեմատել մյուս դիզայներների աշխատանքների հետ, որովհետև նրա ներշնչանքը եղել է Հոլլի Գոլայտլին: Գորդոնին գնահատել են Դիանա Ֆոն Ֆյուրստենբերգը, Ամանդա Սեյֆրիդը, Իվանկա Տրամպը, Կարոլինա Կուրկովան, Զակ Պոզենը, Ջեյսոն Վուն և այլոք:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Խուլիո Իգլեսիասը դուետով հանդես կգա Հաիթիի նախագահի հետ

  Հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը Հաիթիին նվիրված բարեգործական համերգ կտա, որի ժամանակ կերգի այդ երկրի նախագահ Միշել Մարտեյիի հետ, հայտնում է Utro-ն։ Հավաքված գումարը կփոխանցվի Հաիթիում 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամին։ Համերգը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում, դեկտեմբերի 28ն։ Իգլեսիասը նախագահի հետ 2 երգ կերգի, սակայն թե որ երգերը, չի նշվում։ Հիշեցնենք, որ Հաիթիում 2010թ. երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 230 000 մարդ, մոտ 3 մլն-ը տուժել էր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

    Բոլորիս կողմից շատ սիրված դերասան, հումորիստ և հաղորդավար Լևոն Հարությունյանը հետ զրույցի ժամանակ ասեց, որ շուտով "Մեա Կուլպա" կատակերգության 10-ամյակի վերաբերյալ նոր ծրագիր է ներկայացվելու: Դերասանը, զրույցը վերածելով հումորի, մի քանի հարցերի պատասխանեց իրեն հատուկ հումորով: - Կա՞ նոր ֆիլմում նկարահանվելու հրավեր: - Այո, բայց մաման չի թողնում ընդունեմ առաջարկը:  - Դուք մասնագիտությամբ դերասան եք: Ինչո̉վ է պայմանավորված այն, որ դուք այսօր "Ժողովրդական երգիչ" նախագծում ժյուրիի կազմում եք: - Հստակ չեմ կարող ասել: Հավանաբար ճակատագիր է:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը

  Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը, որպեսզի էս նախանձը վերանա մարդկանց միջից ուրիշի գործերը քննադատելու համար, իրոք ցավում եմ նաև լրագրողներին, որոնք 5000 դրամով վաճառում են իրենց սրբությունը (իհարկե ոչ բոլորին է սա վերաբերվում) ու մեր անունը վարկաբեկելով փող աշխատեն պարապ մարդկանց ներգրավելով իրենց հիմար նյութերի մեջ:) Մարդիկ, ՍԹԱՓՎԵՔ, եղեք բարի ու կամեցող, որ կյանքը ժպտա բոլորիս, այլ ոչ թե շրջվի հակառակ:   Սյուզի Մելիքյան   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սինգապուրում տաքսու վարորդը ուղևորներին է վերադարձրել նրանց մոռացած 900 հազ. դոլարը

  Սինգապուրյան տաքսիստը Թայլանդի զբոսաշրջիկ ընտանեկան զույգին վերադարձրել է նրանց կողմից ավտոմեքենայի մեջ մոռացված գումարը,- հաղորդում է France-Presse-ը:   Գործակալության տեղեկություններով՝ տաքսիստի հայտնաբերած տուփում գրեթե 900 հազ. դոլար է եղել:    Ըստ վարորդի խոսքերի՝ ինքը հայտնաբերել է տուփը այն բանից հետո, երբ զույգը իջել է առևտրի կենտրոնի մոտ: Նա նայել է տոպրակի մեջ և այնտեղ գումար տեսել: Այնուհետև գնացել է այն գրասենյակ, որտեղ աշխատում է և տնօրենին հայտնել է գտածի մասին:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմ Քարդաշյանը սայթակում է և քիչ է մնում ընկնի.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :