Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռոնալդուի ապագան դեռ որոշված չէ

  Իսպանական AS թերթն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ կապված տեղեկություններին:Հեղինակավոր թերթի համաձայն՝ «Ռեալից» հեռանալու դեպքում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», «Պարի Սեն Ժերմենում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս երեք ակումբների ղեկավարները վստահ են, որ իրենք կարող են այնպիսի մթնոլորտ ստեղծել Ռոնալդուի համար, որ խփած գոլից հետո պորտուգալացին ոչ թե տխրի, այլ ուրախանա: «Մանչեսթեր Յունայթեդին» շատ է ոգեւորել Ռոնալդուի՝ «Կցանկնայի դարձյալ խաղալ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած թիմում» հայտարարությունը: Սակայն, ի տարբերություն ՊՍԺ ու «Մանչեսթեր Սիթիի», Անգլիայի 19-ակի չեմպիոնը ի վիճակի չէ 27-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու համար առաջարկել այն գումարը, որը պատրաստ են վճարել մյուս երկու հավակնորդները: ՊՍԺ ու «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պատրաստ են ցանկացած գումար առաջարկել «Ռեալին»:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
PSY-Ի "Gangn Style" ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՄՏԵԼ Է ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

  Կորեական ռեփեր PSY  "Gangn Style"-ը մտել է YouTube-ում ամենից դիտված տեսանյութերի տասնյակում: Տեսանյութը  այնտեղ տեղադրվել է 2012 թվականի հուլիսի կեսերին և մինչ այսօր այն դիտվել է 436 մլն անգամ: "Gangn Style”-ը 8-րդ հորիզոնականում է: Այդ տեսահոլովակներից ամենատարածվածը Ջաստին Բիբերի "Baby" տեսահոլովակն է, որը դիտվել է ավելի քան 787 մլն անգամ: Հրատարակչությունը նշում է, որ PSY տեսահոլովակը առաջին երկու ամսում դիտել են 105 մլն անգամ, իսկ սեպտեմբեր ամսվա սկզբին այն դիտվել է ավելի քան 300 մլն անգամ: Սեպտեմբերի 21ն Գինեսի համաշխարհային ռեկորդների ներկայացուցիչները խոստովանել են, որ նախկինում “like”-երի քանակը խախտվել է: Իսկ սեպտեմբեր ամսվա վերջին, "Gangn Style"-ը գլխավորում էր Բրիտանական աղյուսակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը. Պրեմիերա

    Ես եմ հորինել   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝Հարց 1. Ո՞վ է ՀՀ յոգայի ֆեդերացիայի փոխնախագահը:Այս հարցին ոչ ոք ճիշտ պատասխան չի տվել: Ճիշտ պատասխանն է՝ Նարինե Բաղդասարյան:Հարց 2. Ո՞ր երգի հիման վրա է երգչուհի Աննա Խաչատրյանը նկարահանելու տեսահոլովակ:Այս հարցին ևս ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ Կիլիկիա:Հարց 3. Ո՞վ է Դեր-Հովայի և Հասմիկ Կարապեյանի ''Անհնարը'' տեսահոլովակի ռեժիսորը:Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Լիանա Կիրակոսյանի պատասխանը՝ Սերժ Գաբյան:Հարց 4. Ի՞նչ է Դորիանս խմբի ստեղնահարի անունը:Այս հարցին ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ Արման Փահլևանյան: Հարց 5. Ի՞նչ է ''System of a down'' ռոք խմբի մեներգիչի անունը:Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Լուիզա Շարաջյանի պատասխանը՝ Սերժ Թանկյան:Հարց 6. Ո՞ր համալսարանում է սովորել սիրված երգչուհի Աննա Խաչատրյանը:Այս հարցին հնչած պատասխաններից համակարգիչը ընտրել է Աննա Նահապետյանի պատասխանը՝ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:Հարց 7. Ի՞նչ մասնագիտություն ունի սիրված դուդուկահար Ջիվան Գասպարյանը:Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ Ապրանքագետ:Հարց 8. ''Նոր ալիք 2012'' մրցույթին ո՞վ ներկայացրեց Հայաստանը:Այս հարցին ճիշտ պատասխան ընտրվել է Անահիտ Հարությունյանի պատասխանը՝ Սուրեն Առուստամյան:Հարց 9. Ո՞վ էր ազատ գոտի իրական նախագծի անդրանիկ հաղորդավարը:Այս հարցին Արուսյակ Մկրտչյանը պատասխանել է ճիշտ և ընտրվել է համակարգչի կողմից՝ Արտակ Վարդանյան:Հարց 10. Քանի՞ տարեկանում մահացավ ''Փոփի արքա'' Մայքլ Ջեքսոնը:Այս հարցին որքան էլ որ ցավալի է ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ 53:Իսկ այս շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն են՝Հարց 1. Ո՞վ է եղել երգչուհի Լուսինայի հարսանյաց հանդեսի կնքամայրը:Հարց 2. Որտե՞ղ է կայանալու “Սիրո պոկեր” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:Հարց 3. Ի՞նչ ավտոմեքենա է վարում ռաբիզ երգիչ Թաթուլ Ավոյանը:Հարց 4. Արփինե Իսրելյանը որտե՞ղ է անցկացնելու իր հարսանեկան մեղրամիսը:Հարց 5. Ու՞մ երեխաների կնքամայրն ու կնքահայրն են Անահիտ Սիմոնյանը և Հայկոն:Հարց 6. Ի՞նչ հագուստով է վերջերս լուսանկարվել Քիմ Քարդաշյանի 56-ամյա մայրիկը:Հարց 7. Ի՞նչ է երգչուհի Pink որդու անունը:Հարց 8. Ինչպե՞ս է կոչվում Սոս Պետրոսյանի առաջին գիրքը:Հարց 9. Քանի՞ թոռ ունի դերասան Վլադիմիր Կոստանյանը:Հարց 10. Ե՞րբ է տեղի ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի “Թե աղջիկ լինեիր” երգի և տեսահոլովակի պրեմիերան:Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Այսօր Միկի մկնիկը նշում է իր ծննդյան օրը

  Հայտնի ամերիկյան մուլտֆիլմի կերպար Միկի մկնիկը նոյեմբերի 18ն նշում է իր պաշտոնական ծննդյան օրը, գրում է novostimira-ն։    1928թ. այս օրն աշխարհն առաջին անգամ տեսավ «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմը։ Սակայն հեռուստադիտողները Միկի մկնիկի մասին գիտեին ավելի վաղուց, մայիսի 15ց, երբ էկրաններին հայտնվեց «Խելագար ինքնաթիռը» կարճամետրաժ համր մուլտֆիլմը։   Հարկ է նշել, որ Միկի մկնիկը համարվում է ոչ միայ Ուոլթ Դիսնեյ ընկերության խորհրդանիշներից մեկը, այլ ամերիկյան փոփ արվեստի խորհրդանիշն ընդհանրապես։   Իսկ մուլտֆիլմային մկնիկին նկարել է ընկերության ղեկավար Դիսնեյի գործընկեր Աբ Այվերքսը։   Գրեթե 20 տարի Դիսնեյն ինքն էր հնչունավորում Միկի մկնիկին, սակայն ծխելու հետևանքով խրոնիկ հազ է առաջանում, ինչն էլ խանգարում է նրան շարունակել հնչունավորումը։   Մեր օրերում Միկի մկնիկը հայտնվում է ոչ միայն մուլտֆիլմերում, այլև կոմիքսներում, տեսախաղերում, զվարճալի և զարգացնող նախագծերում։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհում կան մի քանի քառյակներ, որոնք շատ նման են իրար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նոր ռեկորդ.Gangn Style երգի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 805 միլիոն դիտում

  Հայտնի կորեացի ռեփեր Psy Gangn Style երգի տեսահոլովակը ամենադիտվածն է YouTube ողջ պատմության ընթացքում, հայտնում է Ridus-ը: Մինչ օրս այն հավաքել է 805 միլիոն դիտում: Նախկին ռեկորդը պատկանում էր Ջասթին Բիբերին, ով իր Baby տեսանյութով ժամանակին հավաքել էր 803 միլիոն դիտում:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :