Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռիհաննան ցնցել է նորաձեւության շոուի հանդիսատեսին. Ֆոտո

    Ռիհաննան հերթական անգամ ցույց է տվել, որ իր տաղանդն անսահման է: Նա, հայտնվելով Նյու Յորքում տեղի ունեցող Victoria's Secret նորաձեւության շոուին, ցնցել է բոլորին: Երգչուհին եղել է հատուկ հյուրերի ցանկում և ներկայացրել է իր նոր` «Ադամանդներ» երգը: Լսարանի ուշադրությունն ավելի շատ գրավել է նրա բաց զգեստն ու իդեալական կերպարը:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛:

  Աշխարհի ամենաթանկ արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ   Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛: Չնայած մեր երկրում տնտեսական վայրիվերումներին ու ֆինանսական խնդիրներին` ունեմ մի հետաքրքիր զբաղմունք, այն կոչվում է բոնիստիկա կամ նումիզմատիկա, այսպիսի հոբբիով "տառապում են" շատ-շատերը: Իրականում սա տարբեր երկրների թղթադրամներ կամ մետաղադրամներ հավաքելու սովորությունն է: Այսպիսով որոշել եմ իմ նախասիրություններով երբեմն կիսվել նաև մեր ընթերցողների հետ: Այս անգամ կանդրադառնամ աշխարհի ամենաթանկ արժույթներին ՀՀ դրամի համեմատությամբ:    ՀԳ. Արտարժութային հաշվարկներում հնարավոր են մի-քանի լումայի շեղումներ, ներեցե՛ք անշնորհ "տնտեսագետիս" ;)   10. GEL Մեր հարևան վրացիներն իրենց "ցխելի սիմիդիով" ու  ազգային արժույթով հանգրվանել են այս հորիզոնականում: 1 վրացական լարի = 244,43 ՀՀ դրամ   9. USD Թեկուզ և նրանց երբեմն հիմար են անվանում, բայց միևնույնն է, նրանց ազգային արժույթն ամենահայտնին է աշխարհում: 1 ԱՄՆ դոլար = 407.71 ՀՀ դրամ   8. AZN Թեկուզև նրանք կորցրել են իրենց արժանապատվությունը, տանուլ են տվել պատերազմում, սակայն նավթային պաշարներն օգնում են պահպանել "ազգային" արժույթի դիրքերը: 1 ադրբեջանական մանաթ = 519,51 ՀՀ դրամ   7.EUR Հին աշխարհամասը միավորվել է մեկ կառույցի մեջ, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ այնտեղ, ինչպես թվում է: Բայց Եվրոպան կարող է պարծենալ իր ընդհանուր ձեռքբերումով... երևի միակը, որն անփոփոխ է ու չի զիջում իր դիրքրը: 1 եվրո = 520,32 ՀՀ դրամ   6.  JOD Այս Աստվածաշնչյան երկիրը ամենաթեժ տուրիստական ուղղություններից է, որը ձգում է նաև մեր հայրենակիցներին: Իսկ իր դրամական միավորը տեղակայվել է մեր 6-րդ հրիզոնականում: 1 հորդանանյան դինար = 575,051 ՀՀ դրամ   5. GBP Մինչ նրանք թեյ են խմում, խոսում եղանակի մասին ու կազմակերպում շքեղ թագավորական հարսանիքներ, իրենց ազգային արժույթը հարմարավետ տեղավորվում է մեր 5-րդ հորիզոնականում: 1 բրիտանական ֆունտ-ստերլինգ = 646,6 ՀՀ դրամ   4. LVL Մերոնք Յուրմալայում բեմեր են գրավում, իսկ լատվիական լատը իր դիրքերն է ամրապնդում մեր "օլիգարխիկ" հիթ-շքերթում: 1 լատվիական լատ = 747,57 ՀՀ դրամ   3. OMR Այս արաբական երկրում ապրում է գրեթե այնքան մարդ, որքան Հայաստանում, սակայն կենսապայմաններն այստեղ անհամեմատելի են, դե, հասկանում եք, գազ, նավթ... ու բնականաբար կայուն և բարձր ազգային արժույթ: 1 օմանական ռիալ = 1059,88 ՀՀ դրամ   2. BHD Այս կղզի-դքսության տնտեսության հիմնական ճյուղը հնուց ի վեր մարգարտի արտահանումն էր, ինչն էլ հետագայում խառնվելով սև ոսկուն` այս կղզին դարձրեց իսկական դրախտ բնակիչների համար: 1 բահրենյան դինար = 1081,75 ՀՀ դրամ   1. KWD Նոյեմբերի 10ն քուվեյթցիներն էնպես նշեցին իրենց սահմանադրության օրը, որ այն ոչ միայն լուսաբանվեց աշխարհի բոլոր ԶԼՄ-ների կողմից, այլև հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենալայնածավալն աշխարհում: Միգուցե արժեր նաև ազգային արժո՞ւյթը գրանցել` որպես ամենաթանկն աշխարհում: 1 Քուվեյթի դինար = 1443,445 ՀՀ դրամ   ՀՀԳ. Մինչ կսկսեք անիծել մեր սև օրն ու պատմաաշխարհաքաղաքական երկարաշունչ պատճառահետևանքային կապեր փնտրել, շտապեմ տեղեկացնել, որ պատրաստում եմ նյութ, որտեղ ներառված են աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ:   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բացառիկ կադրեր. Սարգիս Հովսեփյան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Թինա Կարոլը վրդովված է

  27-ամյա ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը հերքել է պլաստիկ վիրահատության մասին բամբասանքները, հայտնում է VIVA-ն: Ուկրաինայի ԶԼՄ-ները ամեն օր նոր տեղեկատվություն էին ավելացնում` Թինայի վիրահատության մասին, թե իբր նա շտկել է դեմքը` մեծացնելով շրթունքները և փոքրացնելով քիթը: Թինան ասել է, որ նրա վրդովված է այդ լուրերի պատճառով:   ը`shshyan.
ՇԵՅԿ, ԹԵ ԿՈՇԻԿՆԵՐ

  Իրինա Շեյկը մասնակցել է իսպանական Xti ապրանքանիշի կոշկների, աշուն-ձմեռ 2012 թվականի քարոզարշավին: Ցավոք նկատելով Իրինա Շեյկի գեղեցկությունը` կոշիկը մղվում է երկեորդ պլան: Նկարահանումներին մասնակցել է նաև Արթուր Սեիլսը` իր տեսախցիկով: Հիշեցնենք նաև, որ Իրինա Շեյկը VS  ապրանքանիշի ներքնազգեստների գովազդի նկարահանումները փոխարինել է իրենց մրցակից Lascana ապրանքանիշի հետ և ակտիվորեն աշխատում է այդ գործատուի համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՐԻՆԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

  Ուկրաինացի երգչուհի Իրինա Բիլիկը Կիևի իր բնակարանից տեղափոխվելու է Բեգդանա Խմելնիցկիի ծայրամասում գտնվող իր տանը: Այժմ տունը գտնվում է վերանորոգման մեջ: Նրա տեղափոխան պատճառը պապարացիները, երկրպագուներն ու հարևաններն են: Ուկրաինացի երգչուհին հրաժարվել է պատճառաբանել իր այդ քայլը, սակայն իր ընկերներից մեկը հաստատել է այդ լուրը:,-“Այո, Իռան իսկապես պատրաստվում է տեղափոխվել: Հավատացնում եմ, որ երբ նա տեղափոխվի, իր հասցեն խնամքով թաքցնելու է: Իրինան այդ քայլին գնացել է միայն այն պատճառով, որ ամսվա մեջ ամենաքիչը մեկ անգամ դիմում էր ոստիկանների օգնությանը, որպեսզի սանձեն պապարացիներին, ովքեր օրերով հերթապահում էին իր պատշգամբում”- ասել է աղբյուրը: Իսկ Իրինայի հարևանները ասել են, թե ինչը կարող էր հնարավոր պատճառ հանդիսանալ, երգչուհու տեղափոխմանը,-“ 14 բնակարաններից չորսում այժմ վերանորոգում է իրականացվում, վերականգնվում է նաև շենքի մուտքը: Իսկ ո՞ր նորմալ մարդը, առավել ևս ստեղծագործող մարդը կդիմանար այդ ձայներին: Հնարավոր պատճառ են նաև երկրպագուները, ովքեր ամեն երեկո պատուհանի տակ աղմկում են”-ասել են հարևանները:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Սարգիս Հովսեփյանի մեծարման արարողությունը.

 
; : :