Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Այսօր բոլորը պետք է երթեւեկեն միացված լուսարձակներով

  Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում է միջոցառում՝ նվիրված ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակին: 2005 թ. հոկտեմբերի 26ն ՄԱԿ գլխավոր վեհաժողովը իր ընդունած բանաձեւով բոլորին կոչ է արել ընդունել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակին նվիրված Համաշխարհային օրը եւ նշել այն նոյեմբերի երրորդ կիրակի օրը՝ երթեւեկելով վառված լուսարձակներով: Որոշումը պայմանավորված է եղել տարեցտարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացման հետ: ՄԱԿ տվյալների համաձայն, վթարները երեխաների եւ երիտասարդների մահացության երկրորդ պատճառն են:   Ամեն տարի վթարների պատճառով մահանում են 1.3 միլիոնից ավելի մարդ, իսկ 50 միլիոնը ստանում են տարբեր աստիճանի վնասվածքներ:   ՝ Galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սանտա Կլաուսների շքերթ Նյու Յորքում

  Մանհեթենի գլխավոր փողոցում այսօր անց է կացվելու Սանտա Կլաուսների շքերթ: Հարյուրավոր կարմիր հագուստներով մարդիկ իսկական կախարդական երթ են կազմակերպել, հայտնում է ИТАР-ТААС-ը:  Յուրաքանչյուր Սանտա Կլաուս պետք է բարձր ծիծաղի ու փորձի նմանեցնել իր ծիծաղը Սանտա Կլաուսին:  Այս բարեգործական միջոցառումը սկիզբ է առել դեռևս 1902 թն ու «Ամերիկայի կամավորներ» ասոցիացիան այն կազմակեպում է քաղաքի աղքատ բնակչությանը օգնություն տրամադրելու համար:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինքնասպան է եղել լեգենդար մարդ-վագրը.

  ԱՄՆ-ում մահացել է Դենիս Ավները, ով հայտնի է շատերին կատարած վիրահատություններով, որի արդյունքում դարձել էր «մարդ-վագր»: 54-ամյա Ավների դին հայտնաբերվել է Նևադա նահանգի Թոնոփա քաղաքի իր տանը։ Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ՝ չնայած վարկած կա, որ նա ինքնասպան է եղել: Դենիս Ավները սկսել է փոփոխություններ կատարել իր մարմնի հետ 1985 թվականից, երբ առաջին անգամ մեծ քանակությամբ դաջվածքներ էր արել սեփական մարմնի վրա`մեծ սեր ունենալով վագրերի նկատմամբ։ Նա ձգտում էր առավելագույնս նմանվել կատվազգիների ու հանուն դրա բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների էր կատարել` փոխելով շուրթերի ձևը, ատամները և այլն:     `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Երաժշտական ընդմիջում.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Apple-ն աշխատանքի է ընդունել Սամ Սունգ անունով մարդուն

  Ամերիկյան Apple ընկերությունը նոր աշխատակից է ընդունել, որի անունն է Սամ Սունգ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայաններից մեկին: Ընդ որում, հետաքրքիր է, որ Apple գլխավոր մրցակիցը սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների շուկայում Ssung-ն է: Սամ Սունգն աշխատանքի է անցել Կանադայի Վանկուվեր քաղաքի Apple վաճառասրահում: Որպես ապացույց՝ ռադիոկայանը տարածել է աշխատացի այցեքարտի լուսանկարը: Այն շատ արագ տարածվել է ողջ համացանցով և բազմաթիվ վեճերի թեմա դարձել: Որոշ մարդիկ կարծում են, որ լուսանկարը Apple կողմից փիառ քայլ է: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, ստուգել են Սամ Սունգի տվյալները և հաստատել դրանց հավաստիությունը:   ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարվա ամենասեքսուալ ֆուտբոլիստ համարվել է Ռոնալդուն

  Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «People» ամսագրի վարկածով ճանաչվել է 2012 թ. ամենասեքսուալ մարզիկ:   2-րդ տեղը գրավել է «Նյու Յորք Ջայանթսի» հարձակվող Վիկտոր Կրուսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է լողորդ Նաթան Ադրիանուն:   Հավելենք, որ ամենասեքսուալ մարզիկների տասնյակում են ընդգրկվել նաև Հենրիկ Լունդկվիստը, Էնդի Մարեյն ու Լեբրոն Ջեյմսը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շանթի բացահայտումները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :