Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Անիմաստ սատուսներ

  Ստատուսները հաստատ օրերով քննարկել են, փոփոխել, վիճել, ու վերջում կանգ են առել ամենաօպտիմալ տարբերակի վրա, որն էլ տեսնում ենք ստատուսի մուտքագրման տողում այսօր: Միակ բանը, որ հաշվի չի առնվել, թերևս այն է, որ շատերի «մայնդում» հաճախ տարօրինակ բաներ են պտտվում, որոնք էլ մարմնավորվում են անհասկանալի ստատուսների տեսքով: Դրանցից մեկը, օրինակ, սա է` «…»: Այսինքն, «Ի՞նչ է մտքումդ» բառի լավագույն պատասխանը երեք կե՞տն է: Իսկ ինչո՞ւ է ձեր մտքում երեք կետ, ամոթ չլինի հարցնելը: Եվ հետո` ի՞նչ է նշանակում այդ «…»-ը: Երեք կետից բաղկացած իմպրեսիոնիստական ստատուսի հեղինակը, երկնելով այս գլուխգործոցը, հիմնականում նպատակ ունի ստեղծել որոշակի ինտրիգ իր ներկայիս ապրած տրամադրության շուրջ` միաժամանակ փորձելով կերտել հանելուկային անձնավորության կերպար: Այս, առաջին հայացքից ոչնչի չպարտադրող ստատուսն իրականում պարունակում է հետաքրքրությունից տառապող ընկերների մոտ հարցեր առաջացնելու մեծ ակնկալիք: Այդ հարցերի շարքին են պատկանում, օրինակ, «vaaay lsi, inch a exel, chlini et anasuny eli zangela??», կամ «sin jan, chmtaces, sax lav klini»: Պատասխան քոմենթները կարող են լինել, ինչու չէ, ոչ պակաս հուզիչ ու զգացմունքային` էլ ավելի բորբոքելով քլթքլթացող կրքերը, օրինակ «bolors el galis enq u gnum», կամ «****», կամ կարող են պարունակել մեջբերում որևէ սիրատոչոր երգից, ասենք` «mi razashlis, kak v more karabli» (translity, է-էհ, կներեք, տրանսլիտը տվյալ դեպքում ինքնանպատակ չէ): Ստանալով այդքան սպասված հետաքրքրասեր քոմենթների անհրաժեշտ պաշարը` հեղինակը որոշ ժամանակ պահպանում է տանջալից լռություն, իսկ հետո պատասխանում է, օրինակ «ufff, lav e, chem uzum xosal et masin» (հարց է ծագում` էլ ինչո՞ւ ես ստատուս գրել): Պատասխանը կարող է լինել նաև ավելի կոնկրետ, բայց ոչ պակաս հռետորական, օրինակ` «inchi a es kyanqy senc anardar…» (ուշադրություն դարձրեք վերջին կետերին` հեղինակի մոտ ձևավորվում է ուրույն ոճ ու ձեռագիր): Դեպքերի զարգացման երկրորդ` առավել ողբերգական տարբերակի դեպքում հեղինակի գլուխգործոցը ինչնչ պատճառներով չի արժանանում հարկ եղած ուշադրության, և նա ստիպված դիմում է առավել ստեղծագործական միջոցների. հայտնվում է քոմենթ` իր իսկ կողմից, որտեղ որոշակի պարզաբանում է մտցվում վերը նշված ստատուսին, օրինակ` «zzvel em en inchic»: Սրանով հեղինակը կարծես ուղղորդում է մի պահ մոլորության մեջ հայտնված ընթերցողին ու փոքրնչ բարձրացնում հանելուկի քողը: Առավել համարձակները դիմում են նոր` պոստմոդեռնիստական ստատուս կերտելու քայլին, որն արդեն բաղկացած է ոչ թե երեք, այլ չորս կետից` «….»: Երբ դա էլ արժանի ճանաչում չի գտնում ընթերցողների շարքերում, հեղինակը դիմում է կուբիզմի ոճին` մեզ ներկայացնելով հետևյալ գործը «???»: Որոշ տեսաբաններ, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, մեկնաբանում են այն հետևյալ կերպ. «Ճղճիմ, երկրային արարածներ զիմ, որ զբաղվածիք լոկ յութուբեն լինկեր քոփիփաստոց ու ունայն «լոլ»-եր բազմացոց, ինչպե՞ս չեք հասկանայք, որ հեղինակն ստատուսի զ’այս կսավառնի էմփիռեյեն»: Միգուցե… ես… իհարկե… չեմ… հասկանում… բազմակետի ամբողջ խորությունն ու վեհությունը… մի նեղացեք, բայց դե պետք է ախր հաշվի առնել, որ ժամանակակից ընթերցողը միգուցե դեռ պատրաստ չէ նման նորարարական լուծումների:   ՝ copypase.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աղանդավորների դեմ պայքարողները պահանջում են ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»

  Նոյեմբերի 19ն տեղի կունենա Կարեն Արայանի դեմ դատավարության հերթական նիստը, որտեղ կկայցվի վճիռ:   Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում արդար դատավճիռ կայացնել, համոզված լինելով, որ Կարեն Արայանի դեմ իրականացվող շինծու մեղադրանքները ուղղակի պատվեր են Անժելա Սարգսյանի կողմից: Ինչպես Անժելան և իր <<ամուսինը>> կռվախնձոր հաղորդման ժամանակ նշեցին,որ այն լուսանկարներում Անժելան և Ղազարն են, սակայն ՄԵԼ հավաստի աղբյուրների պնդմամբ, հետագայում Անժելան ընդունել է, որ այդ նկարներում այլ մարդ է, որն էլ նշանակում է այն, որ վերը նշված <<դերասանուհին>> հանրությանը ներկայացրել է կեղծ տեղեկություններ, փորձելով փրկել <<հեղինակությունը>>: ՄԵԼն հայտնի է դարձել այլ փաստեր այդ գործի վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անժելա Սարգսյանը, հանդիսանալով Կյանքի խոսք աղանդի անդամ, որն էլ առիթ է հանդիսանում նոյեմբերի 19ն, ժամը 16:00 հավաքվելու Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի առջև և սպասել արդար դատավարության՝ Կարեն Արայանի անհապաղ ազատումը դատարանի դահլիճից: Բոլոր հայերը, ովքեր դեմ են Կարեն Արայանի դեմ Անժելա Սարգսյանի կողմից կատարվող վրեժխնդրության ծրագրին, կարող են միանալ և միասին տոնել Կարեն Արայանի ազատումը, քանզի համարում ենք, որ մեր երկրի դատավորը կլինի օբյեկտիվ և  կկայացնի ճիշտ դատավճիռ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ տղայից. Ֆոտո

  Հայկական շոու-բիզնեսի ամենավառ եւ ամենաէքսցենտրիկ կերպարը՝ երգչուհի Շպռոտը, նույն ինքը՝ Անի Թովմասյանը, մի քանի տարի առաջ մեկնեց ԱՄՆ՝ այնտեղի շարքային հայկական մրցանակաբաշխություններից մեկը վարելու, եւ այլեւս չվերադարձավ: Իր հայաստանյան երաժշտական գործունեության տարիներին այդ աղջիկը գլխացավանք էր դարձել հայկական մենթալիտետի եւ կեղծ բարոյականության զոհ դարձած ազգաբնակչության համար: Նա գրեթե միշտ շրջում էր կիսամերկ եւ հայերի աչքերին անսովոր սանրվածքներով, երգում էր լկտի երգեր, նկարահանում էր վուլգար տեսահոլովակներ: Նրա մասին բամբասում էին, նույնիսկ նրա հերթական կիսամերկ նկարով ամսագրի շապիկը թույլ չտվեցին փակցնել քաղաքի կենտրոնում: Նա նույնիսկ դարձել էր հայկական առաջին «home video» ունեցողներից մեկը: Երեւանցիների հեռախոսների մեջ երկար ժամանակ պահպանվեց Անիի «պլան եմ ուզում» բացականչություններով տեսագրությունը: Ասում էին, որ նա նույնիսկ միտք ուներ նկարահանել մի տեսահոլովակ, որի ընթացքում պատրաստվում էր ինքնաբավարարվել եւ եթեր տալ այդ պահին սեփական դեմքի արտահայտությունը: Ցավոք սրտի, թե փառք Աստծո, հայ ռեժիսորների «դուխը» չհերիքեց այդպիսի բան նկարահանել: Մի խոսքով, Անին ուներ հայաստանյան Լեդի Գագա դառնալու բոլոր նախադրյալները, ուրիշ երկրում նա այդ ամենով կարող էր միլիոններ վաստակել, ուղղակի հայ հասարակությունը դեռ պատրաստ չէր ընկալելու եւ սիրելու այդպիսի կերպար: Ի վերջո, Շպռոտը երգեց իր լավագույն «Եղիր ազատ» երգը եւ անվերադարձ մեկնեց հայրենիքից: Այս ընթացքում ԱՄՆ-ում նա ինչով ասես որ չի զբաղվել՝ սկսած հավաքարարությունից, վերջացրած մատուցողուհու աշխատանքով: Երեւան պարբերաբար ինֆորմացիա էր գալիս, որ Շպռոտը մեկ մի հայտնի հայի տանն է ապրում, մեկ՝ մի այլ, որ երգչուհուն դժվար է, նա կարոտում է իր մայրիկին, կատվին եւ Երեւանը: Բայց երկու օր առաջ ընկերներիցս մեկից մի նոր հետաքրքիր բան իմացա: Չէի սպասում, որ այս հեռավորության վրա երգչուհին կհաջողացնի հայերին զարմացնել, բայց, կարծում եմ, դա Անիի մոտ կստացվի: Երգչուհի Շպռոտը երեխա է սպասում սեւամորթ մի երիտասարդից: Անին եւ նրա ապագա բալիկի հայրիկը ծանոթացել են ռեստորանում, որտեղ այժմ նա երգում է: Անիի սիրեցյալը սկզբում եղել է ուղղակի ռեստորանի հաճախորդներից մեկը:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՌԻՓՓԻ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ

  «Կարգին սերիալ» 4-րդ եթերաշրջանում հեռուստադիտողը ականատես եղավ մեր շոու բիզնեսի ամենահամարձակ և տարբերվող երգչուհիներից մեկի` Ռիփփիի դերասանական խաղին: Մոնիկայի կերպարը, կարծես թե, սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այդ իսկ պատճառով  armcatalog.. կայքը կապ հաստատեց երգչուհու հետ`փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս նկարահանվելու է հեռուստասերիալի նոր եթերաշրջանում: Երգչուհին նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ իր պայմանագիրը 4-րդ եթերաշրջանի հետ էր կապված: Խոսելով սերիալներից` Ռիփփին նշեց, որ նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ստացել, որոնց մասին կլսենք առաջիկայում: Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին, երգչուհին ասաց, որ աշնանը սպասվում է նոր տեսահոլովակ, որը սակայն Հայաստանում չի ցուցադրվելու:    Նյութը պատրաստեց` Սյունե Առաքելյանը
Би-2 ԽՈՒՄԲԸ ԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՑՆՑԵԼ Է ԿԻԵՎԸ

  Би-2 ռոք խումբը, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբը ցնցող համերգ է ներկայացրել Ուկրաինայի պալատում: Ռոքերները դաշինք են կնքել դիրիժոր Ֆելիքս Արանովսկայի հետ: Այդ արտասովոր համագործակցությունը սկզբում ներկայացել է փոքրիկ համերգներով, սակայն անհավանական հաջողությունը իր հետ բերել է լայնածավալ համերգային շրջագայություններ: Թվում է, թե լիրիկական ստեղծագործությունները խմբին սկսել է շատ ավելի դուր գալ, նվագախումբը հասցրել է շեշտել պաշտամուքային առարկաների էմոցիոնալ պահերը, ինչպիսիք են` "Мой рок-н-ролл", "Реки любви" և "Серобро": Կիևում ռոք խումբը ներկայացավ նորացված շոու ծրագրով: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ստեղծագործական վիդեոշարերը, որոնք հայտնվել են ելույթի ժամանակ: Առանց որևէ պատճառի, ճապոնական և բրիտանական վարպետները Ելենա Պանովայի ղեկավարության ներքո, շատ էին աշխատել, որպեսզի համերգը առանց խնդիրների կայանա: Դահլիճում ազատ տեղեր չէր մնացել, նոր շոու համերգը ուրախացրել է շատ երկրպագուների:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Կանանց եւ տղամարդկանց 10 տարբերությունները

  Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունը միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը:Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: 1. Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք հիմնականում գործում են ինտուցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով: 2. Հիմնվելով մտավոր տեստերի արդյունքների վրա, որոնք երբևէ անցկացվել են, գիտնականները հայտնում են, որ կանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ: 3. Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը: 4. Տղամարդիկ ավելի շատ են հակված օգելու, քան կանայք: 5. Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ: 6. Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չեն մտածում: 7. Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ: 8. Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500 , իսկ կանայք 25,000 բառ օրական: 9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ: 10. Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ծիծաղը՝ մարդու բնավորության հայելին

  Ծիծաղով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Տեսնենք, թե ի՞նչ է ասում այդ մասին հոգեբանությունը: Ծիծաղ «հու»-ով- այստեղ ծիծաղը միայն ցուցադրական է: Սովորաբար հանդիպում է վախկոտ, սնահավատ եւ անգամ գողության ընդունակ մարդկանց մոտ: Ծիխաղ «հո»-ով- նման կերպ կարող է ծիծաղել միայն իր ուժերին վստահ մարդը: Ծիծաղ «հի»-ով- այս ծիծաղը հեգնանք և չարագործություն են անվանում: Այս ծիծաղի տակ ինչ-որ գաղտնի մտադրություն է քողարկված: Հատուկ է երիտասարդ աղջիկներին: Ծիծաղ «հե»-ով- ոչ այնքան հաճելի, ցածր քրքիջ է: Նման ծիծաղ ունեցող մարդը փորձում է զրուցակցի հետ սահմանագիծը չանցնել: Ծիծաղ «հա»-ով- ահա և իսկական ծիծաղը: Այն բխում է սրտից, վկայում է շրջապատի հետ ունեցած ներդաշնակ հարաբերության մասին: Այսպես է ծիծաղում ուրախ և բարի մարդը: Հիմա տեսնենք թե ինչ են նշանակում ծիծաղի հետ զուգակցված շարժումները: Ծիծաղելիս ձեռքը դեպի շուրթերն է տանում. նշանակում է , որ մարդը պատկերացում ունի քաղաքավարության մասին: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվելը: Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում է. մի քիչ փխրուն է և վստահ չէ սեփական ուժերին: Գերադասում է քողարկված մնալ: Ծիծաղելիս հաճախ գլուխը թափահարում է. հեշտությամբ է հավատում, վստահում, չնայած, որ օժտված է մտավոր փայլուն ունակությամբ: Ծիծաղելիս ձեռքով հպվում է դեմքին կամ գլխին. երազկոտ է, սակայն ավելի լավ կլինի  սթափ մոտեցում ցուցաբերել խնդիրներին: Ծիծաղելիս քիթը տրորում է. նրա հայացքներն ու զգացմունքները շատ արագ են փոխվում: Զգացմունքային է եւ կամակոր: Հաճախ տրվում է րոպեական վայելքներին և ցավ պատճառում թե իրեն, թե շրջապատին: Ծիծաղում է բարձրաձայն և բաց բերանով. տաքարյուն է և աշխույժ: Մի քիչ զսպվածությունը ու հավասառակշռությունը չէր խանգարի: Խոսել գիտի, բայց լսելու ընդունակություն չունի: Ծիծաղելիս բռնում է կզակը. ինչ տարիքի մարդ է լինի, երևում է, որ պահպանել է երիտասարդի բնավորությունը, այդ պատճառով հաճախ առանց երկար-բարակ մտածելու գործի է անցնում: Ծիծաղելիս աչքերը կկոծում է. սա վկայում է հավասառակշռության, սեփական ուժերին վստահելու եւ իմաստության մասին: Նա գործունյա է եւ սկզբունքային, որը հաճախ չափազանցնում է: Ծիծաղելիս հատուկ ձեւ չունի. նա յուրահատուկ է: Ամեն տեղ և ամենուր հենվում է սեփական կարծիքի վրա,  հաճախ հաշվի չի առնում շրջապատինը: Նրան միայն ժպիտ է պետք: Ավաղ, ընկերներից շատերին դա դուր չի գալիս:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :