Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
1285 կգ բարձրորակ շոկոլադ է անհրաժեշտ եղել 34 մետրանոց գնացք պատրաստելու համար

  Մալթացի հրուշակագործ Էնդրյու Ֆարուջիանից պահանջվել է շուրջ 784 ժամ՝ աշխարհի ամենաքաղցր գնացքը ստեղծելու համար: Բրյուսելում ներկայացված համեղ գնացքը պատրաստվել է ամբողջովին շոկոլադից: Գնացքն ունի 34 մետր երկարություն, այն սահմանել է նաև նոր ռեկորդ՝ ճանաչվելով աշխարհի ամենաերկար նմուշը, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից։   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ԴԵՐՈՒՄ

  Օր առաջ համացանցում է հայտնվել ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և նրա ամուսնու` Տարոն Թովմասյանի հարսանիքի ամբողջական ֆոտոշարքը` հարսի տնից մինչև ռեստորան: Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Տարոնը ամուսնացել են հոկտեմբերի 18ն: Հռրփսիմեն իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: Հարսանիքից ժամեր առաջ Հռիփսիմեն ասել է, որ Տարոնը կզարմանա, երբ իրեն տեսնի կանացի և գեղեցիկ հարսանեկան զգեստով: Հավելենք նաև, որ Հռիփսիմեն ասել է, թե նախընտրում է հայկական ավանդական հարսանիք անել` քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն: Եվրոպական հարսանիք անելու միտումին դեմ է: Պետք է պահպանենք հայկական հարսանիքի ավանդույթները,- ասել էր նորահարսը: 
Ջղայնացած փոքրիկները.

  Ւսկ Դուք ունեք այսպիսի նկարներ:))       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՌԻՓՓԻ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ

  «Կարգին սերիալ» 4-րդ եթերաշրջանում հեռուստադիտողը ականատես եղավ մեր շոու բիզնեսի ամենահամարձակ և տարբերվող երգչուհիներից մեկի` Ռիփփիի դերասանական խաղին: Մոնիկայի կերպարը, կարծես թե, սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այդ իսկ պատճառով  armcatalog.. կայքը կապ հաստատեց երգչուհու հետ`փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս նկարահանվելու է հեռուստասերիալի նոր եթերաշրջանում: Երգչուհին նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին, քանի որ իր պայմանագիրը 4-րդ եթերաշրջանի հետ էր կապված: Խոսելով սերիալներից` Ռիփփին նշեց, որ նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ստացել, որոնց մասին կլսենք առաջիկայում: Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին, երգչուհին ասաց, որ աշնանը սպասվում է նոր տեսահոլովակ, որը սակայն Հայաստանում չի ցուցադրվելու:    Նյութը պատրաստեց` Սյունե Առաքելյանը
Ողջո՜ւյն, աշխատավարձին «ռոճիկ», դրամին էլ «մայեթ» ասող ու «տալիքների» մեջ թաղված հայ միջին քաղաքացի

  Աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ   Ողջո՜ւյն, աշխատավարձին "ռոճիկ",  դրամին էլ "մայեթ" ասող ու "տալիքների" մեջ թաղված հայ միջին վիճակագրական քաղաքացի: Ինչպես խոստացել էի, այսօր որոշել եմ դրականորեն ազդել ձեր տրամադրության վրա: Նախորդ նյութում ներկայացրել էի աշխարհի ամենաթանկ արժույթները դրամի համեմատությամբ ու խոստացել ներկայացնել դրա հակառակ "հիթ-շքերթը": Դե ասածն արած է: Էնպես որ առաջարկում եմ մեզ մի քիչ լավ զգալ ու "վերևից նայել" ներքոնշյալ ազգային արժույթներին ;)   10. SOS Որտե՞ղ փնտրել երկրներ, որոնց ազգային արժույթն ավելի ցածր արժեք ունի, քան ՀՀ դրամը... Կգուշակե՞ք, թե՞ ասեմ )))) Լավ, չտանջեմ, տասներորդ հորիզոնականում է Սոմալին 1 սոմալիական շիլլինգ = 0.253 ՀՀ դրամ   9. UGX - Ուգանդա Այս նախկին բրիտանական գաղութը համարվում է աշխարհում ամենաերիտասարդ բնակչությամբ պետությունը, քանի որ բնակչության միջին տարիքը 14,8 տարեկանն է, սակայն մի՛ շտապեք ճամպրուկների հետևից` Ուգանդայում հաստատվելու ու աշխատելու, քանի որ նախ Ուգանդայում ասֆալտ չկա, երկրորդն էլ այս ցուցանիշի պատճառը կյանքի միջին տևողությունն է, այն է ` 54 տարեկան: Իսկ այ ծնելիության 3.8% ռեկորդային ցուցանիշով Ուգանդան երկրորդն է աշխարհում: Իսկ մեր ինֆլյացիոն հիթ-շքերթում այն իններորդն է: 1 ուգանդական շիլլինգ = 0.156 ՀՀ դրամ   8. KHR Կամբոջա Այս ասիական բավականին էկզոտիկ երկիրն իր հարուստ բնությամբ ու հնագույն մշակույթով ամենաարագ զարգացող տուրիստական ուղիներից է: Մի ուշագրավ փաստ: Կամբոջայում ֆիքսված ինտերնետ կապի ամսավճարը տատանվում է 100-200 դոլարի սահմաններում: Ու էստեղ հարց է ծագում, ինչքա՜ն պիտի աշխատի խեղճ Կամբոջացին, որ կարողանա մտնել իրենց ԲլոգՆյուզն ու արտազատել հոգում կուտակված մաղձը: 1 կամբոջական ռիալ = 0.102 ՀՀ դրամ   7. PYG Պարագվայ Անցում կատարենք լատինական Ամերիկա, որտեղ բացի կրքոտ պարերից, սուրճի բույրից ու մելամաղձոտ սերիալներից կա նաև մի երկիր, ում ազգային արժույթն ավելի էժան է, քան մեր տեղականը:  1 պարագվայական գուարանի = 0.092 ՀՀ դրամ   6. GNF Գվինեա Հերթական աֆրիկական երկիրը, որտեղ հերիք չի թուղթ ունեն, մի հատ էլ էդ թղթով դրամ են պատրաստում... 1 գվինեական ֆրանկ = 0.059 ՀՀ դրամ   5. LAK Լաոս Հնդկաչին թերակղզում այս կոմունիստական ոճով կառավարվող երկրի ազգային արժույթը բացում է "լավագույն" հնգյակը: 1 լաոսյան ֆրանկ = 0.051 ՀՀ դրամ   4. IDR Ինդոնեզիա Այս երկիր-կղզիախումբը, որի արտադրած "արդար" յուղով սնվում է ՀՀ քաղաքացին ու նրա գործարաններում հավաքած հեռուստացույցերով դիտում տեղական սերիալային ողբերը, իր ազգային արժույթով զիջում է մեզ: 1 ինդոնեզական ռուփի = 0.043 ՀՀ դրամ   3.  IRR Իրան Եթե դուք դեռ կարծում եք, որ դրամական միավորի արժեքը կախված է երկրի տնտեսական վիճակից, ապա դուք ճիշտ եք, սակայն ոչ միշտ է այդպես, վառ օրինակ նավթի ու բնական գազի հարուստ պաշարներով Իրանի Իսլամական Հանրապետությունը: 1 իրանական ռեալ = 0.034 ՀՀ դրամ   2.STD Սան Տոմե և Պրինսիպի Այս հիթ-շքերթը պատրաստելիս անընդհատ մտածում էի` ի՜նչ էի անելու առանց Աֆրիկայի: Ի դեպ, Սան Տոմե և Պրինսիպիի դեմոկրատական հանրապետություը այն եզակի աֆրիկյան պետություններից է, որը կարելի է համարել ազատ ու ժողովրդավարական: Միգուցե այն պարզ պատճառով, որ տեղակայված է կղզու վրա ու հեռու է մայրցամաքից: 1 դոբրա = 0.022 ՀՀ դրամ   1. VND Վիետնամ Չէ, Հնդկաչինում իրոք գործերը մեղմ ասած լավ չեն: Աշխարհի ամենաէժան ազգային դրամական միավոր հիթ-շքերթում համոզիչ հաղթանակ է տանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: 1 վիետնամական դոնգ = 0.019 ՀՀ դրամ   ՀԳ. Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ասեմ ավելին այս նյութը պատրաստելիս, հետաքրքիր բացահայտումներ արեցի: Մեծ թվով հարուստ տնտեսություններ ունեցող երկրների ազգային արժույթները գրեթե հավասար են մեր դրամին, էնպես որ, եկե՛ք սիրենք մեր ազգային դրամն ու խթանենք նրա արժևորմանը: Все так и մերն ուրիշ ա ;)   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՐ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՑԸ

  Լոնդոնի բարձրագույն դատարանը հրաժարվեց բավարարել երգիչ` Սեր Էլթոն Ջոնի հայցն ուղղված «The Times» ամսագրին: Էլթոն Ջոնը բողոքել էր դատարան դեռևս այս թվականի հունիսի 21ց: Թերթի հոդվածում երգիչը համարվում էր Պատրիկ ՄաքՔենայի հաճախորդը, ով «Ingenious Media» հաշվապահն է: Ջոնը երբեք չի օգտվել նրա ծառայություններից, իսկ հաջորդ օրը «The Times»-ը հրապարակեց սույն հոդվածը: Հուլիսին նույն թերթը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր, որ «Igenious Media»-ն առաջարկել է իր հաճախորդին փոխանցել գումարները օֆֆշոր, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց: Երգիչը ենթադրեց, որ «The Times» հոդվածները կարող են վնասել նրա հեղինակությանը, մանավանդ, որ նա զբաղվում է բարեգործությամբ: Սակայն դատարանը որոշեց, որ պնդումներն այն մասին, թե հոդվածը կապում է երգչին հարկերից խուսափելու սխեմային, այնքան անհիմն են, որ հայցը պետք է մերժել: Դատավորը նշեց նաև, որ երգչի իրավունքն է դժգոհել, քանի որ տեղեկությունները կեղծ են: Կբողոքարկի դատարանի որոշումը, թե չէ, երգչի փաստաբանները չասացին: Հիշեցնենք, որ 2006ն երգիչը դատի էր տվել «The Sunday Times» թերթին: Դատարանի որոշմամբ թերթը Ջոնից ներողություն էր խնդրել և փոխհատուցել մի կլորիկ գումար, որի չափը չի նշվում:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
; : :