Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

    Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ի՞նչ սպորտով է զբաղվում երաժիշտ Արա Գևորգյանի դուստրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Անի Սարգսյանի պատասխանը՝ ֆուտբոլ: Հարց 2. Ո՞վ  է դերասան ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԻ  մայրը և որտե՞ղ է սովորել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի պատասխանը՝ Հրաչուհի Ջինանյան, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Հարց 3. Ո՞վ է <<Գիքորը>> ֆիլմում մարմնավորում Գիքորի կերպարը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի պատասխանը՝ Ալբերտ Ղուլինյան: Հարց 4. Ե՞րբ է հայ կինոյի  ծննդյան պաշտոնական տարեթիվը  և ովքե՞ր են հիմնադիրները: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի  պատասխանը՝ 1923 թվականի ապրիլի 16, հիմնադիրներ՝ Համո Բեկնազարյան և Դանիել Դզնունի: Հարց 5. Ո՞ր օրն է պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր, և ովքեր են հիմնադիրները: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝ 1895 թ. դեկտեմբերի 28ն Փարիզում,Օգյուստ և Լյուի Լյումեռներ: Հարց 6. Ո՞րն է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը և ե՞րբ է նկարահանվել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել նորից Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝  1924թ., Նամուս: Հարց 7. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան Ալբերտ Սաֆարյանը և որտե՞ղ է սովորել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Բաբայանի  պատասխանը՝ Ծնվել է 1963թ. օգոստոսի 1ն, Թբիլիսիում: 1982-84թթ սովորել է տեղի վրացական պետական թատերական ակադեմիայում: Հարց 8. Ի՞նչ է Շառլ Ազնավուրի իրական անուն ազգանունը, ե՞րբ և որտե՞ղ է ծնվել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նոնա Հովհաննիսյանի  պատասխանը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, 1924 մայիս 22, Փարիզում: Հարց 9. Քանի՞ տարեկանից է սկսել դուդուկ նվագել Ջիվան Գասպարյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Դիանա Արշակյանի  պատասխանը՝ 6: Հարց 10. Ե՞րբ է ծնվել երգիչ Ռազմիկ Ամյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լինա Բադալյանի  պատասխանը՝ 1982թ., հունվարի 8:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   Հարց 1. Որտե՞ղ է սովորել Հրանտ Թոխատյանը: Հարց 2. Ո՞վ է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Հարց 3. Ե՞րբ է ծնվել Սոս Ջանիբեկյանը և ի՞նչ մասնագիտություն ունի: Հարց 4. Ե՞րբ է հիմնադրվել Գեղավեստաթաթերական ինստիտուտը: Հարց 5. Ու՞մ թոռնուհին է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը և ի՞նչ հաղորդում է վարել ռադիոյկայանով: Հարց 6. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Շուշաննա Թովմասյանը: Հարց 7. Սոֆի Դևոյանը ե՞րբ է ստեղծել  «Պարի և հոգու թատրոնը»: Հարց 8. Ի՞նչ սպորտով է զբաղվել Միշա Գալուստյանը: Հարց 9. Ռաբիզ երգիչներից ի՞նչ է  Վարդանիկի իրական անուն ազգանունը: Հարց 10. Ի՞նչ մասնագիտություն է ունեցել  Հարութ Փամբուկչյանի մայրը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մերլին Մոնրոյի լուսանկարը վաճառվել է 16 հազար դոլարով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Dom Aukcyjny Desa Unicum աճուրդների  տունը 750 հազար դոլարով վաճառել է 230 լուսանկարների հավաքածու, որոնց մեջ եղել են Մերլին Մոնրոյի եւ այլ հայտնիների լուսանկարներ: Բոլոր նկարների հեղինակը Հոլիվուդի աստղերին լուսանկարած հայտնի մասնագետ Միլթոն Գրինն է: Հավաքածուից ամենաթանկը` 16 հազար դոլար, վաճառվել է Մերլին Մոնրոյի ծովափնյա սեւ-սպիտակ լուսանկարներից մեկը: Ժամանակին լուրեր կան թե Մոնրոն եւ Գրինը սիրավեպ են ունեցել: Աճուրդին մասնակցել է աստղերի մոտ 600 սիրահար-երկրպագու: Վաճառվել են Լայզա Մինելիի, Մարլեն Դիտրիխի, Գրեյս Կելլիի եւ այլ հայտնիների լուսանկարներ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ջուս. Ինչ լավ է, որ ԵՍ ԸՆԿԵՐ ՉՈՒՆԵՄ

  Ինչ լավ է, որ ես ընկեր չունեմ: Նայում եմ կողքիս աղջիկներին, ամեն 5 րոպեն մեկ զանգում- հարցնում են` որտե՞ղ ես, հիմա ի՞նչ ես անում, ո՞ւր ես: Տնաշեն, այնպես եմ ուզում, որ պատասխանեն,- տղայենց տանն եմ ու սեքսով եմ զբաղվում: Լավ է՞... Հ.Գ. Ի՞նչքան կարելի է նույն հարցը տալ` ուր ես, ուր ես... ֆուուուու !   Գրառումը`երգչուհի Ջուսի ֆեյսբուքյան էջից   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը L’Wren Scottց.

    Բոլորը սպասում են Հոլիվուդի ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի այդքան սպասված հարսանիքին: Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլիի զգեստը կարվելու է L’Wren Scott բրենդի կողմից: Ջոլլին տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացել է այս բրենդի զգեստներով: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են 2006 թվականից եւ ունեն 6 երեխա. որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:   ՝ Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Դել Պիերոն խոսում է իր «երկու կյանքերի» մասին

    «Յուվենտուսի» լեգենդար ավագ Ալեսանդրո Դել Պիերոն լայանածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Seraն: Այս անգամ լեգենդը ներկայացել է բոլորովին նոր կողմերով իր զուգահեռ 2 կյանքերով: Ահա նրա մտքերը. - Հասարակական դիմակները լինում են տարբեր: Ես երիտասարդների համար օրինակելի լինելու պատասխանատվություն եմ զգում: Կարծում եմ` դա ազնիվ է և չի դիտվում իբրև կեղծավորություն, քանի որ արվում է գիտակցաբար և պատասխանատվության զգացումով: - Իմ ծննդավայր Սան-Վենդիմիանոյում շատ բան է մնացել: Մայրս մինչ հիմա ապրում է այն տանը, որտեղ մեծացել եմ: Եղբորս ընտանիքը, հին ընկերներս ևս այնտեղ են: Իմ մյուս «ես»-ը մնացել է Թուրինում՝ իմ կյանքի քաղաքում: - Հայրս քիչ էր խոսում, բայց շատ բան սովորեցնում: Հաճախ եմ մտածում, թե ինչ կաներ նա իմ փոխարեն: Երազում եմ, որ երեխաներս մի օր իմ մասին մտածեն այն, ինչ ես մտածում եմ հորս մասին: - Լավագույն մարզիչը, ում հետ երբևէ բախտ եմ ունեցել աշխատել, Մարչելո Լիպին է: Նրա հետ անցկացրել եմ 7 տարի: Մնացածներից էլ փորձել եմ վերցնել լավագույնը: - Խաղընկերներից լավագույնները եղել են Բաջիոն և Զիդանը՝ իսկական հանճարներ: Հավաքականում ինձ միշտ հիացրել է Մալդինին: - Ֆուտբոլում ամենահավատարիմ ընկերս եղել է Անջելո դի Լիվիոն: Մենք ունենք ընդհանուր պատմություն՝ որը սկսվեց «Պադուայում» և շարունակվեց «Յուվենտուսում»: Ճիշտ չէ, որ ֆուտբոլում իրական ընկերություն չի լինում: - Ամենախարիզմատիկ դեմքը, ում երբևէ հանդիպել եմ «ադվոկատ» Անիելին էր: Նա բոլորովին այլ կարգի անհատականություն էր: - Ես երբեք չեմ պայքարել, որ ինձ անվանեն Պինտուրիկյո, կամ այլ կերպ: Պարզապես ձգտել եմ լինել լավագույնը: - Յուվեի հետ 19 տարվա պատմությունն ընդհատելու և Անդրեա Անիելիի մասին արդեն խոսել եմ և չէի ուզենա այժմ անդրադառնալ դրան: Ես ամեն ինչից գոհ եմ: Ոչ մի ափսոսանք: Որոշումները ևս պետք է հարգվեն: - Միշտ էլ գիտակցել եմ, որ մի օր պետք է հետ կանգնեմ ֆուտբոլից, որում գրեթե 40 տարի է կամ: Բայց այս մարզաձևի հետ կապն այնքան ամուր է: Չեմ կարող ասել, թե երբևէ մարզիչ չեմ դառնա: - Դժվար թե գամ Իտալիա՝ ընտրություններին մասնակցելու համար: Միշտ չէ, որ մասնակցել եմ ընտրություններին, երբեմն զբաղված եմ եղել: - Ինձ ծիծաղեցնել կարող են երեխաներս, նրանք կյանքս ավելի գեղեցիկ են դարձնում: Կան նաև ֆիլմեր, որոնք ինձ ծիծաղեցնում են լացելու աստիճան: - Ճակատագրին հավատում եմ, բայց նաև կարծում եմ, որ շատ բան մեր իսկ ձեռքերում է: - Ես ապրում եմ երկու զուգահեռ կյանքով: Դրանք մտացածին չեն: Ուրիշները տեղյակ չեն իմ բնավորության շատ կողմերի մասին: Ասում են, թե Դել Պիերոն երբեք չի վիճում, բայց ես աջից ու ձախից հարվածներ եմ հասցրել, որոնք դուք երբեք չեք նկատել: Ինձ հաջողվել է պահպանել անձնական, ընտանեկան կյանքը: Այս հարցում ես շատ խանդոտ եմ: - Երբեք երջանկությունը չեմ փնտրել փողի մեջ: Պարզապես իմ տարերքը դարձրել եմ աշխատանք: Երբ 2001ն կորցրեցի հորս, շատ խորը ապրումներ ունեցա: Մտածում էի, որ չնայած վաստակածս այդքան գումարին, ոչինչ չկարողացա անել անբուժելի հիվանդության դեմ: Այդ ընթացքում ես շատ բաներ վերարժևորեցի:   ՝ HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Դիմա Բիլանը նոր օծանելիք է թողարկել

  «Աթրիում» առեւտրի տանը Դիմա Բիլանն իր նոր՝ Azzaro Decibel տղամարդկային օծանելիքի շնորհանդեսն անցկացրեց, հաղորդում է «Комсомольская правда»-ն։ Օծանելիքի սրվակը պատրաստված է խոսափողի տեսքով, որի վրա երգչի անվանատառերն են։ Շնորհանդեսին երգիչը նաեւ իր նոր երգով՝ «Բռնիր իմ գունավոր երազները» սկավառակով, ինքնագրեր բաժանեց։ Իրենց գործընկերոջն աջակցում էին աստղային հավաքների շատ անդամներ. դիզայներ Կատյա Դոբրյակովան, երգչուհի Յուլյա Վոլկովան, հաղորդավարներ Արտեմ Կորոլյովը եւ Ալյոնա Վոդոնաեւան, երգիչ Վլադ Սոկոլովսկին եւ այլոք։ «Չնայած սա տղամարդու բույր է, բայց մենք էլ այն կօգտագործենք։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞, որ սա Դիմայինն է», - ասում էին Բիլանի երկրպագուները։ Իսկ Դիման հայտարարեց, որ սա իր վերջին օծանելիքը չէ, ինքը ծրագրում է այլ բույրեր եւս թողարկել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Porsche Cayenne GTS – Սպորտային ամենագնացների նոր առաջատարը

  Porsche Cayenne GTS-ը ընկերության սպորտային ամենագնացի տարատեսակների հիերարխիայում զբաղեցնում է բավականաչափ բարձր դիրք: Այն դասակարգվում է 400 ձիաուժանոց Porsche Cayenne S եւ 500 ձիաուժանոց Cayenne Turbo միջեւ եւ մինչեւ Turbo S հրապարակ գալը երկրորդ հզորագույն Cayenne-նն է իր 4.8լ աշխ. ծավալով, 420 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Սա GTS երկրորդ սերունդն է եւ ասպարեզ է հանվել 2012 ապրիլին Պեկինի միջազգային ավտոսալոնում, իսկ մենք՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, հավաքվել ենք Լայպցիգում՝ Porsche գործարան-սպասարկման կենտրոնում, որտեղի հատուկ սարքավորված վազքուղում եւ արտաճանապարհային փորձադաշտում էլ տեղի է ունենում մեր ծանոթությունը նոր մեքենայի հետ:   Նոր Cayenne GTS արտաքինը հիմնականում կրկնում է Turboն, հատկապես առաջնամասի ագրեսիվ ձեւավորմամբ, սակայն մի քանի շտրիխներով կարելի է տարբերել նրան: Մեքենայի վրա իսպառ բացակայում են քրոմապատ դետալները: GTS ապակիների շրջանակները սեւ են, խլացուցիչների կրկնակի խողովակները՝ նույնպես, մի սեւ գիծ էլ բեռնախցիկի ներքնամասում կա: Բացի այդ, առջեւի լուսարձակների ապակիները եւ կանգազդանշաններն ավելի մգացված են, իսկ կողային դռների շեմերի սպոյլերները ներկվում են մեքենայի գույնով: GTS կախոցներն ավելի կարճ են եւ սպորտային, որով մեքենայի ճանապարհածերպը 24 մմ-ով ավելի քիչ Է: Թվում է, թե այդ 2.4 սանտիմետրը մեքենայի չափերի ֆոնին դժվար թե որեւէ կերպ նկատվի, բայց իրականում GTS-ը դրա շնորհիվ ավելի սլացիկ եւ սպորտային է դիտվում: Մեքենան սարքավորվում է եւ’ սովորական զսպանակային կախոցներով, եւ’ ադապտիվ պնեւմոկախոցներով՝ մեքենայի թափքի դիրքի կարգավորման հինգ ռեժիմներով: Որպես ստանդարտ՝ առաջարկվում են 20 դյույմանոց անիվներ, բայց որպես հավելյալ սարքավորում կարելի է պատվիրել նաեւ 21 դյույմանոցներ: Մեքենայի ինտերիերը նույնպես առանձնապես չի տարբերվում: Որպես ստանդարտ՝ առաջարկվում է ալկանտարա թավշակաշի, իսկ անհատականացման կողմնակիցները կարող են պատվիրել հատուկ կարով եւ GTS մակագրություններով ինտերիեր: Հատուկ GTS համար մշակվել են երկու առանձնահատուկ գույն՝ ալ կարմիր՝ Carmine Red, եւ դեղնականաչավուն՝ Peridot Metallic: Նոր GTS-ը ընկերության կողմից դիտարկվում է որպես Cayenne ամենասպորտային տարբերակ, ինչի հետ, թերեւս, դժվար է չհամաձայնել, մանավանդ մրցարշավային վազքուղու վրա: Հիանալի կառավարվող GTS-ով ուղղակի գերագույն հաճույք է վարել մրցարշավային վազքուղով, հատկապես ամերիկյան Լագունա Սեկայի նշանավոր վազքուղու Խցանահան ոլորանի կրկնօրինակով, որի մրցարշավային բարեմասնությունները գնահատվել են բազմաթիվ տաղանդավոր մրցարշավորդների կողմից: Սակայն GTS բոլոր բարեմասնությունները վեր հանելու համար հարկավոր է համեմատել այն այլ Cayenne-ների, օրինակ՝ 400 ձիաուժանոց Cayenne S եւ Turbo հետ: Հենց Turbo հետ համեմատությունից հետո էլ պարզ կլինի, թե որքանով է սպորտային եւ կառավարվող GTS-ը: Չէ որ Turbo-ն իր 500 ձիաուժանոց շարժիչով այսօր ամենաարագընթաց եւ թանկարժեք Cayenne է, որը 100 կմ/ժ արագությանը հասնում է ընդամենը 4.7 վայրկյանում, մինչդեռ GTS այս ցուցանիշը մեկ վայրկյանով ավելի է: Բայց եկեք, առաջ չընկնենք: Չնայած Turbo հզորությանը եւ արագությանը, GTS-ը ավելի հասկանալի եւ կանխատեսելի է իրեն դրսեւորում: Այն, կարելի է ասել, ավելի արագ եւ հաստատուն է անցնում ոլորանները, մինչդեռ Turbo-ն իրեն դրսեւորում է ուղղաձիգներին: Իմ սուբյեկտիվ տպավորությունով, GTS-ը շրջանն անցնելու արագությամբ համարյա չի զիջում Turboն, իսկ վարման հաճույքի տեսակետից ինձ ավելի դուր եկավ: Այն ավելի հղկված եւ հավասարակշռված է՝ հստակ ռեակցիաներով, ղեկանիվի ճշգրիտ դարձերով եւ 8 աստիճանով Tiptronic ավտոմատ փոխանցումատուփի արագ եւ հարմար աշխատանքով: 2085 կգ կշռող GTS-ը, որը մոտ 100 կգ-ով թեթեւ է Turboց, ավելի ճարպիկ է եւ ճկուն: Ի դեպ, նախորդ սերնդի համեմատ նոր Cayenne-ները քաշի կորուստ են ունեցել, որի հիմնական մեղավորներից է նաեւ իջեցնող փոխանցումաշարքի բացակայությունը: Նախորդ սերնդի Cayenne-ն աչքի էր ընկնում նախանձելի անցունակությամբ, որի կռվաններից մեկն էլ իջեցնող փոխանցումաշարքն էր: Նոր սերնդի Cayenne-ները զուրկ են այդ սարքավորումից, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնորդների ընդամենը չնչին՝ մի քանի տոկոսն է ընդհանրապես օգտվում դրանից: Այդ պատճառով էլ ավելորդ քաշ ձեռք չբերելու համար որոշվեց նոր սերնդի մեքենաներին չզինել այդ արտաճանապարհային օժանդակ սարքավորումով եւ բավարարվել միայն չորս տանող անիվների համակարգով: Նախկին խորհրդային զորքերի տանկային փորձադաշտի ամենատարբեր խոչընդոտները՝ 60 տոկոսանոց բարձունքները, 35 աստիճանով թեքությունները, ջրային եւ փոսային հատվածները Porsche-ն անցնում է անխռով ու հանգիստ, առանց դույզննչ անհանգստության եւ տագնապի: Փորձադաշտի ոչ մի հատվածում չզգացվեց իջեցնող փոխանցումաշարքի անհրաժեշտությունը: Ինչու է հարկավոր դա, եթե մեքենան իր բազմաթիվ էլեկտրոնային համակարգերով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները. այնպես որ, կարծում եմ Porsche-ում ճիշտ որոշում են կայացրել այս առումով եւ Cayenneն ամենագնացից դարձրել են քրոսսովեր: Հաջողությամբ ավարտելով այս արտաճանապարհային վարժությունները՝ մենք կրկին տեղափոխվում ենք մրցարշավային վազքուղի, որտեղ, ինչպես նախորդ մեր այցելության ժամանակ, Porsche թեստ-դրայվերները ցույց են տալիս Cayenne հնարավորությունները էքստրեմալ վարման պայմաններում, իսկ մենք էլ՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, ըմբոշխնում ենք այդ ֆանտաստիկ դրայվը՝ որպես ուղեւորներ: Հենց այսպիսի բարձր նոտայով էլ ավարտվում է մեր այցը Լայպցիգ եւ ծանոթությունը նոր Cayenne GTS հետ, որի արդյունքում գծագրվում է թանկարժեք սպորտային քրոսսովերների դասի նոր առաջնորդի իրական պատկերը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :