Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջղայնացած փոքրիկները.

  Ւսկ Դուք ունեք այսպիսի նկարներ:))       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Դել Պիերոն խոսում է իր «երկու կյանքերի» մասին

    «Յուվենտուսի» լեգենդար ավագ Ալեսանդրո Դել Պիերոն լայանածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Seraն: Այս անգամ լեգենդը ներկայացել է բոլորովին նոր կողմերով իր զուգահեռ 2 կյանքերով: Ահա նրա մտքերը. - Հասարակական դիմակները լինում են տարբեր: Ես երիտասարդների համար օրինակելի լինելու պատասխանատվություն եմ զգում: Կարծում եմ` դա ազնիվ է և չի դիտվում իբրև կեղծավորություն, քանի որ արվում է գիտակցաբար և պատասխանատվության զգացումով: - Իմ ծննդավայր Սան-Վենդիմիանոյում շատ բան է մնացել: Մայրս մինչ հիմա ապրում է այն տանը, որտեղ մեծացել եմ: Եղբորս ընտանիքը, հին ընկերներս ևս այնտեղ են: Իմ մյուս «ես»-ը մնացել է Թուրինում՝ իմ կյանքի քաղաքում: - Հայրս քիչ էր խոսում, բայց շատ բան սովորեցնում: Հաճախ եմ մտածում, թե ինչ կաներ նա իմ փոխարեն: Երազում եմ, որ երեխաներս մի օր իմ մասին մտածեն այն, ինչ ես մտածում եմ հորս մասին: - Լավագույն մարզիչը, ում հետ երբևէ բախտ եմ ունեցել աշխատել, Մարչելո Լիպին է: Նրա հետ անցկացրել եմ 7 տարի: Մնացածներից էլ փորձել եմ վերցնել լավագույնը: - Խաղընկերներից լավագույնները եղել են Բաջիոն և Զիդանը՝ իսկական հանճարներ: Հավաքականում ինձ միշտ հիացրել է Մալդինին: - Ֆուտբոլում ամենահավատարիմ ընկերս եղել է Անջելո դի Լիվիոն: Մենք ունենք ընդհանուր պատմություն՝ որը սկսվեց «Պադուայում» և շարունակվեց «Յուվենտուսում»: Ճիշտ չէ, որ ֆուտբոլում իրական ընկերություն չի լինում: - Ամենախարիզմատիկ դեմքը, ում երբևէ հանդիպել եմ «ադվոկատ» Անիելին էր: Նա բոլորովին այլ կարգի անհատականություն էր: - Ես երբեք չեմ պայքարել, որ ինձ անվանեն Պինտուրիկյո, կամ այլ կերպ: Պարզապես ձգտել եմ լինել լավագույնը: - Յուվեի հետ 19 տարվա պատմությունն ընդհատելու և Անդրեա Անիելիի մասին արդեն խոսել եմ և չէի ուզենա այժմ անդրադառնալ դրան: Ես ամեն ինչից գոհ եմ: Ոչ մի ափսոսանք: Որոշումները ևս պետք է հարգվեն: - Միշտ էլ գիտակցել եմ, որ մի օր պետք է հետ կանգնեմ ֆուտբոլից, որում գրեթե 40 տարի է կամ: Բայց այս մարզաձևի հետ կապն այնքան ամուր է: Չեմ կարող ասել, թե երբևէ մարզիչ չեմ դառնա: - Դժվար թե գամ Իտալիա՝ ընտրություններին մասնակցելու համար: Միշտ չէ, որ մասնակցել եմ ընտրություններին, երբեմն զբաղված եմ եղել: - Ինձ ծիծաղեցնել կարող են երեխաներս, նրանք կյանքս ավելի գեղեցիկ են դարձնում: Կան նաև ֆիլմեր, որոնք ինձ ծիծաղեցնում են լացելու աստիճան: - Ճակատագրին հավատում եմ, բայց նաև կարծում եմ, որ շատ բան մեր իսկ ձեռքերում է: - Ես ապրում եմ երկու զուգահեռ կյանքով: Դրանք մտացածին չեն: Ուրիշները տեղյակ չեն իմ բնավորության շատ կողմերի մասին: Ասում են, թե Դել Պիերոն երբեք չի վիճում, բայց ես աջից ու ձախից հարվածներ եմ հասցրել, որոնք դուք երբեք չեք նկատել: Ինձ հաջողվել է պահպանել անձնական, ընտանեկան կյանքը: Այս հարցում ես շատ խանդոտ եմ: - Երբեք երջանկությունը չեմ փնտրել փողի մեջ: Պարզապես իմ տարերքը դարձրել եմ աշխատանք: Երբ 2001ն կորցրեցի հորս, շատ խորը ապրումներ ունեցա: Մտածում էի, որ չնայած վաստակածս այդքան գումարին, ոչինչ չկարողացա անել անբուժելի հիվանդության դեմ: Այդ ընթացքում ես շատ բաներ վերարժևորեցի:   ՝ HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Կասիլյասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

  «Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է հեռանալ ակումբից՝ Մոուրինիուի հետ ունեցած խնդիրների պատճառով. տեղեկացնում է sport.es–ը։  «Ռեալի» ավագը մտադիր է ակումբը լքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։  Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը ցանկանում էր Կասիլյասին զրկել ավագի թևկապից, հայտարարելով, որ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին ավելի հարմար է մոտենալ մրցավարին և խոսել նրա հետ, քան դարպասապահին։  Կասիլյասի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017ն։   ՝ Lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նատալի Պորտմանը՝ ԱՄՆ առաջին տիկին

  «Fox Searchlight» կինոստուդիան Նատալի Պորտմանին առաջարկել է գլխավոր դերակատարում «Ջեկի» ֆիլմում:Ըստ սյուժեի՝ դերասանուհին կմարմնավորի Ջեկի Քենեդիին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը: Ֆիլմը կպատմի 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո ընկած ժամանակաշրջանի մասին, և իրադարձությունները կծավալվեն Ջեկիի շուրջը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՐԱՍԱՆ ՄԻԿԿԱ ՌՈՒՌԿԸ ԿՐԿԻՆ ”ՇՏԿԵԼ” Է ԻՐ ԴԵՄՔԸ

  Հոլլիվուդի հայտնի դերասան Միկկա Ռուռկը, երկրպագուների հետ կիսվել է իր նոր դեմքի ցնցող լուսանկարներով: Կինոդերասանը, որ նախկինում պլաստիկ վիրաբուժության ժամանակ բավականին տուժվել էր, կրկին որոշել է ընկնել վիրաբույժի դանակի տակ: Այս լուսանկարները իրականացվել են մասնավոր կլինիկայի պալատում, Միկկան ցուցադրում է բազմաթիվ հետաքրքիր պատկերներ: Դատելով լուսանկարներից` դերասանը աչքերի, դեմքի մաշկի և շուրթերի շտկում է իրականացրել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ դերասանը ուրախանում էր ընկերական շրջապատում:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԿԼԵՐ ԴԻԵՆՍԸ ԴԻՄԱԿԱՎՈՐԵԼ Է ԻՐ “ՓՈՐԻԿԸ”

  Դերասանուհի Կլեր Դեինսը, իր նորաձև լուսանկարներով  զարդարել է New York Times T Style-ը: 33-ամյա դերասանուհին, նորաձև մրցաշրջանում իր գեղեցկությամբ, թվում է միակը: Այս լուսանկարչական սեսիան ապացուցում է, որ ցանկացած “փորիկ” կարելի է թաքցնել, եթե լուսանկարեք ճիշտ դիրքից և ճիշտ անկյան տակ: Նշենք նաև, որ հղի Կլեր Դեինսը սիրում է ուտել սառեցված յոգուրտ: Իսկ վերջում հիշեցնենք, որ Դիենսը նկարահանվել է “Звёзднаяпыль” ֆիլմում, որը լավագույն ֆիլմերի ցուցակում է գտնվում:        Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

  Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:   Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:   Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:   ՝ emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :