Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բոլորն էլ գողացող են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նարինե Դովլաթյանի անկեղծ պատասխանները. Ֆոտո

    Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանը  «Beautiful sunday» երգով  մուտք գործեց  հայկական շոու-բիզնես և շահեց շատերի սերն ու համակրանքը: Վերջերս Նարինեն և Գարիկը ներկայացրին  «Opposite things» երգը:  Փորձենք պարզել`  հետևու՞մ է Նարինեն նորաձությանը, թե ոչ: Նարինե՛,  հետևու՞մ ես նորաձևությանը: -Եթե ինչ-որ բան հավանում եմ, որը պարզվում է նաև նորաձև է, ապա անպայման կրում եմ: Սակայն երբեք չեմ կրում հագուստ կամ իրեր միայն այն պատճառով, որ դրանք նորաձև են: Ի՞նչ ոճի հագուստ ես հիմնականում  կրում: -Կրում եմ ամենօրյա, ազատ  հագուստ: Երբեմն սիրում եմ նաև մի քանի ոճերի համադրությունը: Ունե՞ս սիրելի դիզայներներ կամ ապրանքանիշեր: -Բրենդներին ուշադրություն չեմ դարձնում, կարևորը հագուստը լինի որակյալ ու ինձ դուր գա: Բեմական կերպարիս համար հիմնականում համագործակցում եմ Քրիստինա Անանյանի հետ, կրում եմ նրա հեղինակած հագուստները: Ո՞ր աքսեսուարներին ես նախապատվություն տալիս: -Շարֆերի մեծ սիրահար եմ: Սիրում եմ հատկապես  ձմեռային մեծ ու գունավոր շարֆեր: Մայրս, քույրս և ես մեծ սեր ունենք գործելու հանդեպ: Շատ շարֆեր ինքս եմ գործել ինձ համար: Ի՞նչ օծանելիք ես օգտագործում: -Թող ներեն ինձ բոլորը, բայց օծանելիքներ չեմ սիրում : Ինձ համար օծանելիքը ոչ մի օգուտ չի տալիս, այն պարզապես բուրում է: Համաձա՞յն ես այն մտքին, որ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: -Համաձայն եմ, որ առօրյա հագուստը կարող է գուցե ոչ ամեն ինչ, բայց շատ բան ասել մարդու խառնվածքի մասին, ինչը չեմ ասի բեմական հագուստի մասին, որը հաճախ լինում է ուղղակի կերպարային:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱՄՆ-ում շոու-բիզնեսի աստղերը գումար են հավաքում «Սենդի» փոթորկից տուժածների համար

  ԱՄՆ-ում երգչուհի Քրիստինա Ագիլերայի նախաձեռնությամբ NBC հեռուստաալիքով բացվել է բարեգործական հեռուստամարաթոն` «Սենդի» փոթորկից տուժածներին օգնելու համար, գրում է Associated Press-ը: Միջոցառումից ստացված գումարը փոխանցվելու է Կարմիր Խաչին: Համերգին մասնակցել են Բոն Ջովին, Սթինգը, Բիլի Ջոուելը և այլ հայտնի մարդիկ: Ըստ CNN՝ վերջին տվյալներով «Սենդի» փոթորիկը խլել է 106 մարդու կյանք: Ամենաշատը տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները: Այս նահանգներում առաջնային խնդիրը էլեկտրամատակարարման վերականգնումն է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

  Երբ նորաձևության երկու ցուցադրությունների ընթացքում հաղորդավարուհի և ցանկալի Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ հարսի զգեստով, խոսակցություններ սկսեցին ծավալվել այն մասին, թե դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արդեն ընտրյալ ունի: Ոմանք ասում են, որ նա արվեստի ոլորտից է, շատերի համոզմամբ էլ` գործարար աշխարհի ներկայացուցիչ: Իսկ նորաձևության ցուցադրություններից մեկի ժամանակ գեղեցկուհի Նազենին ասել է, որ մտադիր է ձեռք բերել իր ներկայացրած զգեստը` նշելով, որ կա առիթ:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանադայի վարչապետը Ջասթին Բիբերին մեդալ է հանձնել՝ հայրենիքի առաջ արժանիքների համար

  Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուրբաթ իր համերկրացուն և փոփ կատարող Ջասթին Բիբերին տոնական մեդալ է հանձնել, որը ձուլվել է Էլիզաբեթ II «ադամանդե հոբելյանի» կապակցությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Ես երջանիկ էի Բիբերին մեդալ հանձնելու համար»,- իր Twitter միկրոբլոգում գրել է Հարպերը, ում 15-ամյա որդին Բենը ընկերների հետ ներկա է գտնվել նրա համերգին։ Մրցանակաբաշխությունը կայացել է Օտտավայում միլիոնավոր դեռահասների 18-ամյա կուռք Ջասթին Բիբերի համերգից առաջ։ Էլիզաբեթ II-ը, համաձայն կանադական Սահմանադրության, հանդիսանում է նաև այս պետության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ Կանադայում ձուլվել է 60 հազար տոնական մեդալ՝ «հայրենիքի առաջ քաղաքացիների արժանիքները» նշելու համար։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Լատվիայի լավագույն լողորդը մահացել է լողավազանում

  24 տարեկանում մահացել է տաղանդավոր մարզիկ, համաշխարհային ճանաչում ունեցող, լողի Լատվիայի և Մերձբալթյան երկրների բազմակի չեմպիոն Կոնստանտին Բլոխինը։ Այս տարվա ապրիլին երիտասարդ մարզիկը մեջքի վրա 200 մ հեռավորության լողի մրցումներում սահմանել էր Լատվիայի նոր ռեկորդ։   Նրա մարմինը հայտնաբերվել է լողավազանում։ Լողորդի մահվան պատճառները ուսումնասիրվում են։ Նշվում է, որ նախկինում Բլոխինն առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։   ՝ 7or.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ. ″ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է ԾՆՎԵԼ″

  Այսօր -ը երգչուհի Ալլա Լևոնյանի հետ զրուցեց "Ժողովրդական երգիչ" նախագծի վերաբերյալ: Երգչուհին նախ նշեց, որ սա իսկապես մեծ հնարավորություն է մասնակիցներից յուրաքանչյուրի համար, քանի որ ամեն մեկը կարողանում է ներկայացնել իրեն և ճանաչում ձեռք բերել: Բացի այդ նրանց հետ աշխատում են հրաշալի մասնագետներ և երգչի համար ամենակարևորը` երգում են կենդանի նվագակցությամբ: - Ինչն եք կարևորում այդ նախագծի մեջ: - Ինձ համար մասնակիցների կատարողական արվեստը բավական չէ: Երգիչը պիտի կարողանա զգալ ժողովրդականը, ազգայինը: Երգի միջոցով պետք է մեկնաբանի ժողովրդի ցավը, վիշտը, ուրախությունը... -Արդյոք ժողովրդական երգը կարողանում է հաղթել այսօրվա ցածրորակ երաժշտությանը: - Ժողովրդական երգը ժողովրդի հետ է ծնվել: Այն միշտ եղել է ուժեղ և հաղթող: Մեր երգի մեջ հոգի կա, պատմություն կա,- այսպես ավարտեց զրույցը Ալլա Լևոնյանը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : :