Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Որ տարիքում են զույգերն անտարբեր դառնում սեքսի նկատմամբ

  Ավստրալիացի սեքսոլոգ–փորձագետները եկել են այն եզրակացության, որ Տղամարդիկ և կանայք երեսուն տարեկանից հետո այլևս չեն ունենում սեքսով զբաղվելու այն անհագ ցանկությունը, ինչ որ մինչ այդ: Նրանց մտքերը սկսում են ավելի շատ զբաղեցնել ֆինանսական և կենցաղային խնդիրները:  Հարցումը, որն անցկացվել է փորձագետների կողմից, ցույց է տվել, որ երեսուն տարեկանից սկսած՝ ամուսինները մեծ էներգիա և ուժ են ծախսում երեխաների դաստիարակության, փող վաստակելու, այլ կենցաղային խնդիրներ լուծելու վրա: Այդ պատճառով էլ նրանք սիրային խաղերի ժամանակ չեն ունենում և միայն ժամանակ առ ժամանակ իրենց ֆիզիկական ցանկություններն են բավարարում:  Սակայն հետաքրքիրն այն է, որ 45 տարեկանից բարձր հարցվածների 52 %-ը հայտնել է, որ բավարարված է իր սեռական կյանքով:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ԱՄՈՒՍՆԱՑԱՆ

  Լուրերը հաստատվեցին: Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսսիկա Բիլլը արդեն ամուսին և կին են: Դեռ ոչ մի մանրամասներ չկա հարսանիքի մասին, սակայն People ամսագիրը խոստացել է, որ այս շաբաթ կցուցադրի հարսանեկան լուսանկարները: Եվ ահա երիտսարդ զույգի մեկնաբանությունը,-“Շատ հաճելի բան է ամուսին և կին լինելը: Արարողությունը շատ գեղեցիկ ստացվեց և դա շատ մեծ նշանակություն ուներ մեզ համար: Շատ հաճելի էր, որ այդ օրը շրջապատված էինք մտերիմ ընկերներով և հարազատներով”- խոստովանել է զույգը: Տեղեկացնենք նաև, որ լուրեր էր պտտվում, թե հարսանեկան արարողությունը անցկացվելու էր ինչ-որ տեղ Իտալիայում: Հիշեցնենք, որ զույգը ընկերություն էր անում դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բացահայտում Տիտանիկի մասին.

  Թերևս բոլորը գիտեն մարդու կողմից ստեղծված ամենահրաշագեղ կառույցներից մեկի`Տիտանիկի մասին:Տիտանիկ նավը 1912 թվականի ապրիլի 10ն Իռլանդիայից դուրս եկավ բաց օվկիանոս և շարժվեց դեպի Նյու-Յորք,իսկ 1912 ապրիլի 14 գիշերը նավը բախվեց այսբերգին և խորտակվեց:Ինչպե՞ս պատահեց այս դեպքը և որո՞նք էին պատճառները:Բոլոր պատասխանները կգտնեք այս ֆիլմում:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շպռօտն իր սևամորթ ընկերոջ հետ կվերադառնա հայրենիք

  Բոլորին շատ հայտնի երգչուհի Շպռօտը, ով իրականում Անի Թովմասյանն է, աշխատում է ԱՄՆ հայկական ռեստորաններից մեկում՝ որպես երգչուհի: Ըստ mul.–ի փոխանցմամբ՝ հենց այստեղ էլ երգչուհին գտել է իր սիրած տղամարդուն. նա սևամորթ է ու ռեստորանի մշտական այցելուներից: Կայքը հայտնում է, որ ըստ տարածվար լուրերի՝ չի բացառվում, որ հենց նրա հետ էլ Շպռօտը ժամանակավոր վերադառնա հայրենիք:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջուլիանա Մուրը դարձել է L’oreal նոր դեմքը

  Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է համաշխարհային կոսմետիկական ընկերության` L’oreal նոր դեմքը: «Ես ինքս օգտվում եմ այդ բրենդի արտադրանքից: Չափազանց հիանալի է լինել մի արտադրանքի դեմքը, որն այդքան հասանելի է բոլորին»,- ասել է դերասանուհին: Մուրի խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը պարզ է. նա օգտագործում է դեմքի կոսմետիկ յուղ և արևապաշտպան քսուքներ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Կռվարարներն ավելի երկար են ապրում, քան ամաչկոտ լռակյացները

  Բղավեք, անպատվեք և բռունցքով հարվածեք սեղանին, եթե բարկացած եք։ Շրջապատի մարդկանց դա դժվար թե դուր գա, սակայն, ըստ գիտնականների, բացասական հույզերի արտահայտումը կերկարացնի ձեր կյանքը, գրում է Правда-ն։   Ֆրիդրիխ Շիլլերի անվ. Ենի համալսարանի (Գերմանիա) մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց հույզերը, ավելի երկար են ապրում, քան զուսպ մարդիկ։ Գիտնականների կարծիքով՝ բացասական հույզերը զսպելը վնասակար է առողջության համար։   Նման եզրակացություն է արվել 6 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության հիման վրա։ Չափել են նրանց զարկերակը և պարզել, որ այն մարդիկ, ովքեր զսպել են իրենց անհանգստությունը, այն զգալի արագացել է։ Դա հիմք է հանդիսացել ենթադրել, որ բացասական հույզերի զսպումը կարող է առաջացնել հիպերտոնիա, քաղցկեղ և այլ հիվանդություններ։   Գիտնականները համեմատել են տաքարյուն իսպանացիներին անդրդվելի բրիտանացիների հետ, որոնց համարձակորեն կարելի է անվանել հանգստության էտալոն։ Հետաքրքիր է, որ Իսպանիայի բնակիչները միջին հաշվով ապրում են 2 տարի ավել, քան Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հ1 հեռուստաընկերությունում մահացածի ինքնությունը պարզվել է

  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ տաղավարներից մեկում հոկտեմբերի 31ն՝ հաղորդման նկարահանման ժամանակ մահացած հանդիսատեսը` 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանը, ըստ նրա հարազատների, սրտի անբավարարություն է ունեցել: Ըստ հաղորդագրության՝ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող` արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն Հրաչիկ Առաքելյանի կյանքը փրկել չի հաջողվել: «Հարազատների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության էր ենթարկվել: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Առաքելյանի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:   ՝ hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :