Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մադոննայի ֆեյսբուքյան էջը կստուգի Պետերբուրգի դատարանը

  Հանրահայտ երգչուհի Մադոննայի ֆեյսբուքյան էջը կօգտագործվի դատարանում՝ որպես Պետերբուրգում ամիսներ առաջ կայացած համերգի ընթացքում միասեռականության քարոզի մեջ երգչուհու մեղքի ապացույց։ Հինգշաբթի կսկսվեն Մադոննային 333 մլն ռուբլի պահանջով հայցերի հիման վրա հարուցված դատական գործի հիմնական լսումները։ Դատարանում «Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը» պատրաստ է ներկայացնել երգչուհու ֆեյսբուքյան էջը, որտեղ վերջինը տեղադրել է միասեռականություն քարոզող մի տեսագրություն՝  վերնշված համերգից։ Մասնավորապես Մադոննան կոչ է անում բոլոր ներկաների բարձրացնել ձեռքերը` ի նշան  միասեռականներին աջակցության։ «Լուիզա Վերոնիկա Չիկոնեն մեկ անգամ չէ , որ խախտել է օրենսգիրքը, ուստի պետք է պատժվի։ Բացի այդ, պատժի պետք է ենթարկվեն նաև նրա պետերբուրգյան համերգի կազմակերպիչներն ու ՄՀՀ տնօրինությունը»,- նշել է «Ռուսաստանի քաղաքացիների արհմիության» մամուլի քարտուղար Դարյա Դեդովան։ Հիշեցնենք, որ Պետերբուրգում կայացած համերգից հետո 9 քաղաքացիներ հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի երգչուհին փոխհատուցի համերգի ընթացքում իրենց պատճառած բարոյական վնասը։ Փոփի թագուհուն մեղադրում են անչափահասների շրջանում միասեռականության քարոզի և ծայրահեղականության մեջ, քանի որ վերջինը հրապարակայնորեն պարել է խաչի վրա       `tert.         Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼ ԽԱԻԴԸ ԵԿԵԼ ԷՐ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՍԵՎԱՄՈՐԹ ՈՐԴՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

  Վերջերս հայտնի մոդել Խաիդի Կլումը իր նոր ընկերոջ հետ ժամանել էր Լոս-Անջելոս` ունկընդրելու իր որդիներից մեկի ֆոտբոլային խաղը: Այն, որ Խաիդը եկել էր ոգևորելու իր որդուն, դա իհարկե կասկած չէ, որովհետև Խաիդին իսկապես հոգատար մայրիկ է, սակայն հարց է, թե որքան ժամանակ կտևի հարաբերությունները նոր տղամարդու հետ: Ամուսնալուծությունից երկու շաբաթ անց Խաիդին նկատել են Նյու-Յորքի գովազդատուներից մեկի` Թոմաս Խայոյի հետ, ում հետ մոդելը աշխատում էր “Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը” նախագծում: Հիշեցնենք, որ Խաիդը նախկինում ամուսնացած էր երգիչ Սիլի հետ: Իսկ նոր ամուսնու հետ Խաիդը ծանոթ է շատ վաղուց, նա Կլումի և Սիլի ընտանիքների մտերիմ ընկերն է եղել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Անակնկալ ամուսնության առաջարկ ջրի տակ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Դեվիդ Բեքհեմը եւ նրա որդիները` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղին

  Դեվիդ Բեքհեմը վերջերս խստորեն անտեսել էր երկրպագուներին` «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի ժամանակ, հայտնում է Invogue-ը: Նա այցելել է «Լոս Անջելես Լեյքերսի» ևս մեկ խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, և որպես օրինակելի հայր` իր հետ տարել է նաև որդիներին: Հիշեցնենք, որ Դեվիդը և Վիկտորիան բաժանել են իրենց պարտականությունները, և այժմ Դեվիդը ավելի շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ:   `shsyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲՈՍՎՈՐԴԻ ՈՒ ՊՈԼԻՇԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ

  Վերջերս Քեյթ Բոսվորդը և իր ամուսին Մայքլ Պոլիշը  զբոսանքի էին դուրս եկել Լոս-Անջելեսի փողոցներով: Ամուսինները երկար չմնացին բաց երկնքի տակ և շուտով բաց երկինքը վերածվեց փակ սրճարանի: Թերևս համատեղ նախաճաշը նրանց ծրագրած ուղևորության մի մասն էր կազմում: Հիշեցնենք, որ Քեյթ Բոսվորդը վերջերս է նշանվել, և սրճարանից դուրս գալիս, անմիջապես թևանցուկ է արել Մայքլին, կարծես ցանկանալով ցուցադրել նշանադրության մատանին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Մայքլ Ջեքսոնի տունն արդեն նոր տեր ունի

  Առանձնատունը, որտեղ ապրել և մահացել է Մայքլ Ջեքսոնը, գնել է բանկիր Սթիվեն Մայերը: 1.6 հազար քառակուսի մետր տարածքով առանձնատունն աճուրդի էր դրվել 2012 մարտին մոտավորպես 24 մլն դոլլար գնով: Մինչդեռ TMZ պորտալի տվյալներով վաճառքն իրականացել է 17-20 մլն դոլլարով: Գործարքը դեռ ավարտված չէ, այն վավերական կլինի մի քանի շաբաթից, սակայն բանկիրն արդեն առանձնատում է տեղափոխում իր իրերը` ըստ երկկողմանի համաձայնության: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի ամենահայտնի վայրերից մեկում` Հոլմբի-Հիլզում` 100 North Carolwood Drive հասցեում: Այն կառուցվել է 2002 թվականին, բացի առանձնատնից ունի նաև տնակ հյուրերի համար և լողավազան: Նշենք, որ կենդանության օրոք Մայքլ Ջեքսոնն այս տունը վարձակլում էր ամսական 100 հազար դոլլարով:    ՝ Artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :