Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կիրկորովը որոշել է իշխանություններին դատի տալ

  Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը վրդովված է, որ իր երկու երեխաների ծնվելուց հետ նրան չեն վճարել մայրական գումարը։ Նա հրապարակավ հայտարարել է, որ իշխանություններին կստիպի վճարել հասանելիք գումարը եւ այն կբաժանի իր իրավաբաններին՝ որպես պարգեւատրում։ Intimnews - ը հաղորդում է, որ մինչ օրս թվում էր, թե Կիրկորովի աղջկա եւ տղայի համար մայրական գումարը վճարելու մասին խոսակցությունները տարածել են տեղի ԶԼՄ-ները: Սակյան այժմ վերջնականապես պարզ է, որ Ֆիլիպ Բեդրոսովիչը մտադիր է արդարության հասնել դատարանի միջոցով: «Ինձ հարկավոր չէ իշխանության ողորմությունը։ Ես իմ փաստաբաններին ասել եմ՝ եթե շահեք գործը, ստացված գումարը ձեզ պարգեւատրում կլինի։ Բայց աղմուկը պետք է մեծ լինի, այդ մասին պետք է խոսեն կառավարության նիստերին: Հարկ եղած դեպքում ես ինքս երեխաների հետ կգամ դատարան, չեմ թաքնվի փաստաբանների ետեւում», - հայտարարել է Կիրկորովը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երգչուհի Ռիհաննայի երկու նոր մոմե արձանիկները.Ֆոտո

  Լաս Վեգասի «Մադամ Տյուսոյի» թանգարանը համալրվեց երգչուհի Ռիհաննայի միաժամանակ երկու մոմե արձաններով: Նրանց երկուսի վրա էլ Ռիհաննան սեքսուալ տեսք ունի եւ այնպիսի տեսքով է, որ կարծես թե համերգի ժամանակ երգելիս լինի: Բոլորը հիացած են մոմե արձանների հեղինակի այսչափ պրոֆեսիոնալ գործերով:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԱՀԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

  Էմի Ույահաուզին իր լոնդոնյան բնակարանում մահացած են գտել 2011 թվականի հուլիսին։ Նա երկար ժամանակ տառապում էր ալկոհոլային և թմրամիջոցային կախվածությունից։ Մահվան պահին նա ընդամենը 27 տարեկան էր։ Իսկ վերջերս, թալանել են երգչուհու տունը: Գողացել են 200 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ երկու զգեստ՝ հարսանեկանն ու երեկոյանը։ Երկու զգեստն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։Հարսանեկան զգեստը Էմին հագել է 2006ն իր և Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հարսանիքին, իսկ երեկոյան զգեստով երգչուհին մասնակցել է BBC երաժշտական շոուին։ Երկուսն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։ “Ով էլ որ արել է, նա իմացել է, թե ինչ արժեք կունենան այս զգեստներն աճուրդում։ Տունը նույնպես վաճառքի էր հանված։ Այնտեղ եղած յուրաքանչյուր իրի վրա պիտակ կար, ինչը հուշում էր, որ դրանք հետագայում պահպանման են հանձնվելու։ Այս գործում մի քանի մարդ է խառնված, որոնցից յուրաքանչյուրն էլ մուտք է ունեցել Էմիի տուն”,- ասել է երգչուհու հայրը: Տվյալ պահին ոստիկանությունը զբաղված է կողոպուտի հանգամանքների բացահայտմամբ և նշված ժամանակահատվածում երգչուհու տանը եղած անձանց ցուցակը կազմելով։   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայկական սիրո խոստովանությունները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամերիկուհին ընդհանրապես ցավ չի զգում

  ԱՄՆ Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան իր համադասարանցիները հաճախ անվանում են «սուպերմեն» : Բժիշկները, ուսումանսիրելով Էշլիի մարմնի զգայունության աստիճանը, եկել են այն եզրահանգման, որ նա ունակ է զգալու միայն բարձր ճնշումը: Փոքր հասակում, որպեսզի աղջիկը քնած ժամանակ պատահմամբ չվնասի իր մաշկը, նրա ձեռքերի վրա հատուկ ճկուն վիրակապ են փաթաթել: Այն, որ Էշլին ցավ չի զգում դա դեռ չի նշանակում, որ նա չի տխրում կամ առավել ևս չի հուզվում: Աղջկա ծնողների խոսքով` Էշլին բավական նուրբ ու զգայուն հոգեկան կառուցվածք ունի:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 'ՏՈՐՈՆՏՈ 2012' ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

  Օրերս սիրված դերասանուհի Գվինեթ Փելտրոուն ներկայացել է ''Շնորհակալ եմ փոխանակման համար'' ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել ''Տորոնտո 2012'' կինոփառատոնի ժամանակ: Գվինեթը վերոնշյալ ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Ֆիլմը պատմում է երեք անձանց մասին, ովքեր բուժվում են հատուկ կլինիկայում` սեքսուալ կախվածությունից: Այդ ֆիլմում նա մարմնավորում էր դերասան Մարկո Ռուֆֆալոյի սիրուհու դերը: Գվինեթը, ով վերջերս անընդհատ կիսվում էր իր գեղեցկության գաղտնիքներով, այդ նշանակալից օրվա համար ընտրել էր գայթակղիչ սև զգեստ, որի մեջքի հատվածն ամբողջովին բաց էր, իսկ դասական զգեստն ընդգծել էր կիսակոշիկներով, որոնց գունային գաման համապատասխանում էր սևի, սպիտակի և կարմիրի համադրությանը: Իսկ Մարկն ընտրել էր սև կոստյում և մուգ մոխրագույն փողկապ: Դերասաններն, ովքեր ֆիլմում նկարահանվել են շատ ռոմանտիկ և ինտիմ կադրերում, կարմիր գորգի վրա նույնպես շատ ներդաշնակ են դիտվել: Նրանք միջոցառման ողջ ընթացքում ժպտացել են և զրուցել են իրենց համակիրների հետ: Ի դեպ, ֆիմում երրորդ սեքսամոլի դերը խաղացել է երգչուհի Փինկը, ով ֆիլմում նկարահանվելու համար հատուկ փոխել է իր արտաքին տեսքն ու ոճը: Ծանրաբեռնվածության պատճառով երգչուհին ցավոք սրտի ֆիլմի պրեմիերային ներկա չի գտնվել:    Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Ո՞ր ծխախոտերն են առավել վտանգավոր

  Ինչպես գրում է «Здоровье.ру» ամսագիրը, «FDA» փորձագետները պնդում են, որ անանուխով ծխախոտերն առավել վտանգավոր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անանուխով ծխախոտ ավելի հաճախ նախընտրում են սկսնակ ծխողները, որովհետև այն ավելի փափուկ համ ունի, և որն էլ տարբերում է դրանք սովորական ծխախոտից։ Անանուխը ծխախոտին ավելի գայթակղիչ է դարձնում երեխաների և երիտասարդների համար և դրդում է նրանց ավելի վաղ սկսել ծխելը։ 2009թ.ն այդ նույն պատճառով արդեն արգելվում էր ծխախոտերի մեջ շոկոլադի, մեխակի և մրգային համային հավելումներ ավելացնել։    ՝ yerevaklur.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :