Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում

  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում:   Ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում մայրաքաղաքն է: Ամուսնալուծությունների առավել փոքր թիվ գրանցվել է Արմավիրում և Գեղարքունիքում:   2012թ. հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.6 տոկոսով նվազել են գրանցված ամուսնությունները, իսկ ահա ամուսնալուծության դեպքերն աճել են 3.1 տոկոսով:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ժյուրին կրկին շոկի մեջ է.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԸ ՉԻ ԲԱԺԱՆՎԵԼ

  Անի Երանյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում մի նկար էր տեղադրել, որում նա գեղեցիկ հարսանեկան զգեստով էր: Իսկ նկարի տակ գրել է հետևյալը`”հիմա կասեն թաքուն ամուսնացա)))))”: Դե իհարկե, հնարավոր չէր, որ երկրպագուները նման նորության հանդեպ անտարբեր մնային: Նկարի տակ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ: Շատերը փորձել են պարզել` նկարում ամուսնացողը Անին, թե Նարեն է: Սակայն հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել: Իսկ երեկ Գեներալի աղջիկն ամուսնացավ և շատերի հետաքրքրությունը բավարարվեց: Նշենք նաև, որ  թեև վերջին շրջանում խասակցություններ էին տարածվել, որ Անի Երանյանը և Մովսես Երեմյանը բաժանվել են, սակայն  զույգը, հոկտեմբերի 28ն միասին է ներկայացել նույն սերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանյաց հանդեսին:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մատերացին լուսանկարվել է Զիդանի եւ իր արձանի մոտ (ֆոտո)

  Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Փարիզում շրջագայելու ժամանակ լուսանկարվել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի եւ իր արձանի մոտ: Իտալացի պաշտպանը լուսանակարը տեղադրել է Twitter իր էջում: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի առջեւ տեղադրվել էր Զինեդին Զիդանի եւ Մարկո Մատերացիի արձանը: Հեղինակը պատկերել է այն դրվագը, երբ 2006 աշխարհի առաջնության եզրափակիչում Զիդանը գլխով հարվածում է Մարկո Մատերացիին:   ՝ News.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շուշան Պետրոսյանը թյուրիմացաբար կողմ է քվեարկել

  Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը, հավելելով, որ որքան էլ զարմանալի է, «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվերակել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը:   Պարբերականի հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասել է, որ դա միայն թյուրիմացության արդյունք է, և ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը:   ՝ emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Բացահայտում 2012 թվականի աշխարհի կործանման մասին.

  2012թ. դեկտեմբերի 21:Վերջին ժամանկներում այս թիվը դարձել է սարսափեցնող երևույթ,քանի որ ասոցացվում է աշխարհի կործանման և լույսի խավարման հետ:Հետազոտողներն ու գիտնականները առաջարկում և ներկայացնում են տարբեր վարկածներ այդ թեմայի վերաբերյալ:Իսկ հնագույն քաղաքակրթություններից մայաները պնդում են,որ այդ օրը աշխարհը կդադարի գոյություն ունենալ:Ի՞նչ կլինի իրականում.կիմանաք,դիտելով այս ֆիլմը:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար ապրուստի>> Ֆելոյի ծննդյան տոնի հյուրերը և նվերները

  “Դժվար ապրուստ” սերիալի դերասան Նիկոլայ Եղիազարյանը նոյեմբերի 6ն  “Լուսաբաց” ռեստորանում իր գործընկերների, բարեկամների, մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նրա 23-ամյակը լրացել է նոյեմբերի 4ն, բայց  գործընկերների` թատրոնում աշխատանքային զբաղվածության պատճառով հավաքույթը կազմակերպել է երեկ: “Միհրանը, Մերին, Նարեկը, Արմեն Մարությանը եւ եւս մի քանի հոգի զբաղվածության պատճառով մեզ հետ չէին: Շատ հպարտ եմ, որ իմ ավագ ընկեր, դերասան Մուրադ Ջանիբեկյանն էր եկել, որը մեր ընտանիքի լավ բարեկամն է”,- պատմել է Նիկոլայը:  Սերիալային դերասանի նշանածի` Աննայի մտահղացմամբ, տոնական տորթի գլխավոր բաղադրիչն է եղել Նիկոլայի քանդակը:). “Սկսել են անակնկալներ մատուցել դեռ նոյեմբերի 3 գիշերվանից, երբ զանգեցին, ասացին, որ սերիալի հորքուրն է վատացել: Ես, ամեն ինչ մոռացած, մայրիկիս հետ գնում եմ Նառա հորքուրի տուն ու տեսնում, որ նա իր ամուսնու հետ, նշանածս, Ժորիկը, Ստյոպիկը տորթով, փուչիկներով, ուրախ երաժշտությամբ ինձ են դիմավորում… Այսպես երեք օր ծնունդ ենք անում:)”:  Ճանաչելով հոբելյարին` մտերիմները նրան նվիրել են Խորեն Աբրահամյանի պատկերով նվերներ. “Բոլորը գիտեն` իրեն շատ եմ սիրում, իմ իդեալն է, դրա համար միշտ նվիրում են: Ստացել եմ նաեւ Աստվածաշունչ` իմ անվան տառերով գրվածքով, իսկ Գնել Ուլիխանյանը թատրոնը խորհրդանշող շատ հետաքրքիր դիմակ է նվիրել”:   Նիկոլայ Եղիազարյանն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Ռաֆայել Ջրբաշյանի կուրսում. “Ես արդեն յոթ տարի կապ ունեմ Թատերական ինստիտուտի հետ, քանի որ ինձ երկու անգամ հեռացրել են վարքիս պատճառով, բայց երեք անգամ ընդունելության քննություն եմ տվել ու երեք անգամ էլ ընդունվել: Չորրորդ կուրսն ավարտելուց հետ ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում. դեռ չորս տարի էլ կմնամ:)”: Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Որոշել եմ թատրոնում խաղալ: Այս մասնագիտությունն ընտրել եմ, երբ դեռ սերիալներ չէին նկարվում: Խաղացել եմ Համազգային թատրոնի բեմում` Լեւոն Շանթի “Հին Աստվածներ” ներկայացման մեջ կերտելով կույր վանականի կերպարը: Ինձ համար հպարտանալու առիթ էր, քանի որ այդ դերը Սունդուկյանի անվան թատրոնում խաղում է Մուրադ Ջանիբեկյանը”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :