Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոն

  Կյանքի 69-րդ տարում մահացել է դերասան Ռոբերտ Մկրտչյանը, ով հայտնի էր «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարմամբ: Վերջին տարիներին դերասանը տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ նրա մահվան պատճառ հանդիսացավ:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանն իր նոր «Freak» երգի ու միջազգային առաջարկի մասին

  ‎"FREAK" երգը բացատրեմ` ինչու չեք կարող գտնել կայքում: Այս պահին դրսից արաջարկներ ենք քննարկում այդ երգի ու կլիպի հետ կապված. ավելի մեծ ֆորմատով թողարկելու համար Հայաստանից դուրս, արտասահմանյան լաբելների միջոցով: Այդ պրոցեսը երկար է տևում և մենք պետք է համբերատար լինենք: Ձեզ չսպասացնելու համար, ես իրավունք տվեցի ԳՈՆԵ հայկական ՏՎ-ներում արդեն ցուցադրել կլիպը: Եթե մենք արդեն տեղադրենք կլիպը Յութուբում, ուրեմն մեծ շանս բաց կթողնենք: Հուսով եմ, որ կհասկանաք...ամեն դեպքում դուք արաջինն եք իմանալու նրա` կայքում հայտնվելու մասին!...Իվա   ՝ blog   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վթարի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասաններից մեկը

  Նոյեմբերի 9 լույս 10 գիշերը, ժամը 03:30 սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 3 սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 24/3 հասցեի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, վարելով «Կրայսլեր» մակնիշի 60 QQ 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ վթարային իրավիճակով հայտնվել է անտառում:    Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:   Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:    Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, որոնք իրենց աշխատանքը կատարելուց հետո հեռացել են: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար ամբողջ աշխատանքը կատարվել է վարորդի և նրա ընկերների կողմից: Ի դեպ, ավտոմեքենան եղել է «Կասկո» ընկերության կողմից ապահովագրված:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, վարորդը «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասաններից է:    ՝ shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆՆ ԻՐ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ Է ԾԱԽՍԵԼ

  Վաղը՝ հոկտեմբորի 28ն, կայանալու է շատ հայ աղջիկների կուռք դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանեկան արարողությունը: Պսակադրությունը կատարվելու է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո զույգն իրենց հարազատների և մտերիմ ընկերների հետ ամուսնությունը կնշի “ԼԱԹԱՐ” ռեսորանային համալիրում: armcatalog.. հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ հյուրերի քանակը կգերազանցի 400-ը: Հրավրիվել են հարազատները և ընկերներ, իսկ շոու-բիզնեսից ներկա են լինելու “Արմենիա” հեռուստաընկերության ռեժիսորները, Հանրային հեռուստաընկերության մի քանի դերասաններ-“Աստղերից շատ շատերի հետ եմ շփվում գործնականում, սակայն դա չի նշանակում, որ նրանք ներկա կգտնվեն իմ հարսանեկան արարողությանը, լինելու է միայն ընկերական շրջապատս: 2-3 սենյականոց բնակարանի արժեքի չափով գումար եմ ծախսել, ում էլ հրավիրեյի մեծ հաճույքով կցանկանար ներկա գտնվել, սակայն դա իմ հարսանիքն է և հրավիրել եմ նրանց ում հետ բացի գործնականից շփվում եմ նաև առօրիայում”: Դերասանը տեղեկացրեց, որ կայանալու է մեծ շոու, անակնկալներ-“ Ամբողջ ռեստորանի և եկեղեցու շուի հետ կապված աշխատանքները կատարել է քաղաքի լավագույն դիզայները: Հայկական ավանդական ավանդույթները իհարկե պահպանվելու են, սակայն դրա հետ մեկտեղ լինելու է բարձր մակարդակի Եվրոպական մոտեցումներով շքեղ հարսանիք: Ես գրեթե ամեն շաբաթ մասնակցում եմ հարսանիքների, սակայն նմանատիպը դեռ չեմ տեսել Երևանում, հաստատ”: Հարսնացուի հարսանեկան զգեստը պատվիրված է Իտալիայից-“Ամբողջ աշխարհում միակն է լինելու այդ զգեստը, որովհետև փաստաթղթերով և անձնագրով զգեստ է”-նշեց դերասանը: Զույգը մեղրամիսը վայելելու է կամ Բոռա-Բոռա կղզում և կամ էլ Դոմինիկներում, դեռ ընտրության առաջ են կանգնած: Դերասանն անկեղծանալով պատմեց, որ շատ դժվար էր գտնել իր նման ժամանակակից հայացքներ ունեցող զուգընկերուհի,-“ Իրականում շատ դժվար էր գտնել այն միակին, ով կունենա նույն հայացքները կյանքի հանդեպ, այդ պատճառով էլ 30 տարեկան եմ, նոր եմ ամուսնանում: Լիլիթն ինձ նման բարձրաճաշակ, կրթված, գրագետ աղջիկ է”-եզրափակեց դերասանը:  Նշենք նաև, որ -ը ևս ստացել է հրավեր ներկա գտնվեու հարսանյաց հանդեսին: Նախապես շնորհավորում ենք զույգին և ցանկանում ենք երջանկություն:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Վաղը կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 4-րդ փառատոնը

    Երևանում նոյեմբերի 3ն կմեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 4-րդ փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ՝ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում ժամը 16։30ն։Բացմանը կհաջորդի պրեմիերա` «Նկարը» ֆրանսիական անիմացիոն ֆիլմը։   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել Իսպանիայում

      Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Կրասնոդարն» առանց Յուրա Մովսիսյանի պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից»: Հանդիպումից հետո կրասնոդարցիների գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է իր թիմի խաղից, ինչպես նաև անդրադարձել վնասվածք ստացած հայ հարձակվողի առողջական վիճակին: «Նա Իսպանիայում հետազոտում է անցել: Առաջիկա օրերին կիմանանք բուժզննման արդյունքները: Ամեն դեպքում, նա այժմ իրեն ավելի լավ է զգում»,-հայտարարել է Մուսլինը:   `hay     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝             
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :