Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. “ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ’’

  “Կարգին հաղորդում”, “Կարգին կապ”, “Կարգին օպտիկս”, “Կարգին սերիալ”: Այս “կարգինների” կողքին ապագայում կավելանան նոր բառեր, որոնք, իհարկե, կներկայացվեն դերասաններ Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի կողմից: -ը զրուցեց Մկրտիչ Արզումանյանի հետ, ով էլ հայտնեց, որ նոր, հետաքրքիր նախագծեր կլինեն: Նոր եթերաշրջանում եթերում կրկին կլինի “Կարգին սերիալը”: Իսկ ինչ վերաբերվում է հումորային ներկայացումներին, դերասանը նշեց, որ “NO COMMENT’–ը կլինի շարունակական, իսկ ‘’7.5”–ի հետ կապված շարունակություն չի լինի. Տղաները զբաղված են:Հայկոյի և Մկոյի երկրպագուներին շտապենք ուրախացնել և նշենք, որ հումորային ֆիլմեր սպասվելու են. “Միայն թե, կլինեն փոքրնչ ուշ: Ամեն նախագծի վրա մենք երկար ենք աշխատում: Ոչինչ չենք անում ուղղակի անելու համար: Ամեն ինչ որակով պիտի լինի” նշում է Մկրտիչ Արզումանյանը:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյան
ՀՅՈՒՍԹՈՆԻ ԱՂՋԻԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԽՈՐԹ ԵՂԲՈՐ ՀԵՏ

  Դեռևս օգոստոսին հանգուցյալ ՈՒիթնի Հյուսթոնի աղջիկը` Բոբբի Կրիստինա Բրաունը, իր ընկերոջից` Նիք Գորդանից մատանի ստացավ: Մատանին հետաքրքիր կերպով հիշեցնում էր նշանադրություն, չնայած որ այդ ժամանակ նրանք հերքեցին այդ փաստը: Զույգն ուղղակի մեկնաբանեց որպես նվեր ընկերոջից ընկերուհուն: Բայց ինչպես պարզ դարձավ մատանին իրոք նախանշում էր նշանադրություն: Պատմությունը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Նիք Գորդանը Բոբբի Կրիստինի խորթ եղբայրն է: Նրանք ոչ մի արյունակցական կապ չունեն, բայց ՈՒիթնին նրան մեծացրել է որպես հարազատ որդու. Տղան Բոբբիի հետ է մեծացել: Նիքը Twitter-ում գրել էր «Անակնկալ» բառը և տեղադրել էր մատանիով նկար: “The Houstons: On our own” հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի երգչուհու 19-ամյա աղջիկը հաստատեց նշանադրության լուրը: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄԸ ԳՆԵԼ Է ՋԵԻՄՍ ԲՈՆԴԻ 'ԽԱՂԱԼԻՔԸ'

  Բոլոր համակիրներն էլ գիտեն, թե որքան է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը սիրում իր ''պատանեկան''  խաղալիքները, որոնցից երբեք չի պատրաստվում բաժանվել: Հայտնի ֆուտբոլիստը ունի տարատեսակ մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է տածում հնաոճ մոտոցիկլների հանդեպ: ''Բեկսա '' կայանատեղին համալրված է այնպիսի մեքենաներով, ինչպիսիք են` ''Cadillac'', ''Porsche'', ''Range Rover'', ''Bentley'' և ''Hummer'' ֆիրմայի մեքենաները: Բեքհեմն ունի երեք որդի, ովքեր, ինչպես հասկացանք մեքենաների պակաս երբեք չեն զգա: Իսկ այս անգամ Դևիդը ցանկացել է տեսականին համալրել գործակալ 007 ''խաղալիքով'': Դե, ցանկությունների շրջանակը միշտ էլ ընդլայնվում է, երբ դու հաջողակ ու հանրաճանաչ տղամարդ ես, ով ունի գեղեցկուհի կին, հրաշալի երեխաներ, շքեղ առանձնատներ, տարատեսակ մեքենաներ, խոստումնալից կարիերա: Այս անգամ Դևիդը վճարել է 100.000 ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 162.230 ամերիկյան դոլարի: Հարազատների մեկնաբանությունների համաձայն` 37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է երազել այդ մեքենայի մասին: Նշենք, որ Դեվիդ Բեքհեմը Ջեիմս Բոնդի մեծ երկրպագուն է և նա միշտ երազել է ձեռք բերել մի իր, որը պատկանել է գործակալ 007ն: Դե ինչ, ''մեծ երտասարդներ` մեծ խաղալիքներ'', հետևենք գործողությունների հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

  Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները։ Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։ Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԲՈՅԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼԸ

  "Թիվ հինգի" տղաներից Աբոն անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոր երգեր և տեսահոլովակ: Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, և միայն ասաց, որ երկու նոր երգերն արդեն պատրաստ են և մինչև սեպտեմբեր դրանք կհնչեն ռադիոեթերով, ապա կլինի նաև տեսահոլովակը:  -Մենահամերգը լուրջ գործ է,- ասաց երգիչը,- մենահամերգ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է¨: Վերջերս նա համերգների մասնակցելու հրավեր է ստացել զորամասերից: Դեռ չկան հրավերներ արտերկրից. ¨Բայց ես սպասում եմ, և եթե լինեն անպայման կգնամ¨,- ասաց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : :