Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քաղցր և թանկ. հայտնի մարդկանց դիմանկարները՝ հրուշակեղենից

  Նրանք նույնքան լավն են համով, որքան տեսքով. գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով հայտնի մարդկանց «դիմանկարներով» քաղցրավենիքին: Դրանց պատրաստման համար 5 000 կոնֆետ է օգտագործվում, այդ թվում՝ Gummy Bears, M&p;M's, լակրիցայից կոնֆետներ, ծամելի անանուխներ, ծամոններ: «Տեսականիում»՝ Մերիլին Մոնրո, Բեյոնսե, Լեդի Գագա, Նիկի Մինաժ, Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի, Ջասթին Բիբեր: Հայտնի և քաղցր մեկ ստեղծագործությունն արժենում է միջինը 18 000 ԱՄՆ դոլար: Հրուշակագործը 32-ամյա Կրիստիամ Ռամոսն է՝ Մեխիկոյից: Նա, աստղերից բացի, պատրաստել է նաև իրական չափերի մոտոցիկլ՝ 20 000 կոնֆետից:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ “ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ” ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՇՆՉՈՎ, ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ:

  Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Շիրվանզադեի “Մորգանի խնամին” ներկայացման պրեմիերան: Ներկայացմանը ներկա էին ինչպես շատ թատերասերներ, այնպես էլ անվանի ու սիրված դեմքեր տարբեր ոլորտներից: Պրեմիերան անցավ ջերմ միջավայրում, հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց դերասանների և թատրոնի ողջ ազնակազմի աշխատանքը: Դա էին վկայում, ներկայացման վերջում, անըդհատ հնչող, չդադարող ծափերը: Հիշեցնենք, որ ներկայացումը թեև խաղացվել է շատ անգամ, բայց այս անգամն իր տեսակի մեջ առաջինն էր, քանի որ ներկայացված էր մյուզիքլի ոճում: Առաջին հայացքից կատագերգություն թվացող ներկայացումը իրականում իր մեջ ավելի խորը գաղափար էր պարունակում` հայրենիքից հեռացած և իր երջանկությունը գումարի մեջ փնտրող մի ընտանիք, որը այդպես էլ չի գտնում իր որոնածը: Վերջում հանդիսատեսի երեսին ժպիտի հետ միասին միախառնվեց թախիծը, երբ հնչեց “Կռունկ” երգը, որը արտացոլում է հայ գաղթականների կարոտն ու վիճակը:         Պրեմիերայից առաջ խոսեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ, ով էլ մեզ պատմեց իրենց սպասելիքների, ապագա անելիքների մասին. “Թատրոնը շատ երկար ու լուրջ աշխատել է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Հանդիսատեսը ինքը պիտի գնահատի մեր աշխատանքը: Մենք շուտով կբեմադրենք Հովհաննես Թումանյան, այնուհետև Տիգրան Չուխաջյանի “Կարինե”-ն”:  Մենք նաև զրուցեցինք դերասաններից շատերի հետ. “Շատ երկար ենք աշխատել: Շատ բարդ աշխատանք էր: Արդեն գործը ձեռնարկելը, կարծում եմ, մեծ ռիսկ էր, որովհետև անցյալում ունենք մի շատ տպավորիչ ֆիլմ, որը մարդկանց մեջ շատ վառ տպավորություն է թողել: Բայց ներկայացման և ֆիլմի մեջ, ես կարծում եմ, հսկայական տարբերություն կա, որովհետև փորձել ենք արդիական հնչեղություն տալ ներկայացմանը: Շեշտել ենք, մեր ժամանակի, ավելի կարևոր մասերը:  Հուսանք, որ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը որովհետև մենք սիրով ենք արել, մենք շատ ջանք ենք ներդրել ներկայացման մեջ և ուզում ենք, որ հանդիսատեսը բավականություն ստացած հեռանա դահլիճից”- Նշում է դերասանուհի, Մագդաշի դերակատար Սաթենիկ Հախնազարյանը: Ներկայացումից հետո շատերը շտապում էին շնորհավորել դերասաններին, իրենց վառ տպավորություններով կիսվել նրանց հետ: Մեզ հաջողվեց խոսել դերասան Վիգեն Ստեփանյանի հետ, ով էլ մեծ սիրով պատմեց մեզ իր տպավորությունների մասին. “Վաղուց արդեն օպերետ հասկացողությունը Հայաստանում չի եղել: Համենայն դեպս սա մի ժանր է, որը իրավունք ունի ապրելու, և ինչքան բազմաոճ լինեն մեր ներկայացումները, այդքան օգուտ կլինի հայ հանդիսատեսին: Կարծում եմ` լավ ավանդույթների մեջ պահպանված ներկայացում էր թե’ երաժշտության, թե’ նկարչական ձևավորման առումներով: Այսինքն` շատ հաճելի էր, որ կար լավ աշխատանք”սկ մեր այն հարցին, թե ի՞նչ կասեք ներկայացման ժանրի մասին, այսինքն` կատագերգական ժանրի և դրամայի միախառնման մասին, դերասանը պատասխանեց. “Ես այն մարդն եմ, ով ապրել է 15 տարի արտերկրում, բայց վերադարձել եմ, որովհետև չեմ պատկերացրել, թե ինչպես կարելի է ընդմիշտ հեռանալ: Ես այդպես եմ կարծում:”   Ինչևէ, մաղթենք թատրոնի անձնակազմին նորանոր ներկայացումներ և լեփ-լեցուն դահլիճ:                           Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
20-ամյա Սելենա Գոմեսը մեծացրե՞լ է կուրծքը

  20-ամյա Սելենա Գոմեսը, որը հայտնի է իր ռոմանտիկ երգերով, “Disney” հեռուստաընկերության շոուներին մասնակցությամբ եւ հանդիսանում է թինեյջերների կուռք Ջասթին Բիբերի սիրելին, նոր ֆոտոշարք է ներկայացրել` ընդգծելով, որ այլեւս երեխա չէ:  Սելենան իրեն “Տարվա կին” տիտղոսը շնորհած “Glour” շապիկին “Zac Posen” բրենդի երեկոյան զգեստով է, որը թույլ է տալիս ցուցադրել փարթամ կուրծքը: Նշենք, որ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` երգչուհին կուրծքը մեծացնելու համար պլաստիկ վիրահատության է դիմել:  Ամսագրին տված հարցազրույցում նա “սիլիկոնների” թեմայով  չի խոսել, փոխարենը հետեւյալն է ասել. “Եթե ուշադրություն դարձնեի բացասական այն լիցքերի վրա, որ ուղղվում են դեպի ինձ, դժվար թե հիմա ինքնագոհ լինեի…Մայրս միշտ ասում էր, եթե նեղացնում են, մյուս այտդ դեմ տուր եւ շարունակիր առաջ ընթանալ: Այդպես էլ վարվում եմ”:  “Դժվար է ժամանակ գտնել սիրելիի եւ ընկերների համար: Նախորդ շաբաթ հանդիպել եմ ընկերուհուս` Թեյլոր Սվիֆթի հետ, եւ մենք եկանք այն եզրահանգման, որ չենք հիշում, թե վերջին անգամ երբ ենք հանդիպել: Դա ինձ տխրեցնում է: Ի դեպ, երբ տխուր եմ լինում, երկրի ցանկացած կետից գնում եմ Թեյլորի կամ Ջասթինի մոտ, կամ էլ` տուն”,-պատմել է Սելենան:    ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Որ տարիքում են զույգերն անտարբեր դառնում սեքսի նկատմամբ

  Ավստրալիացի սեքսոլոգ–փորձագետները եկել են այն եզրակացության, որ Տղամարդիկ և կանայք երեսուն տարեկանից հետո այլևս չեն ունենում սեքսով զբաղվելու այն անհագ ցանկությունը, ինչ որ մինչ այդ: Նրանց մտքերը սկսում են ավելի շատ զբաղեցնել ֆինանսական և կենցաղային խնդիրները:  Հարցումը, որն անցկացվել է փորձագետների կողմից, ցույց է տվել, որ երեսուն տարեկանից սկսած՝ ամուսինները մեծ էներգիա և ուժ են ծախսում երեխաների դաստիարակության, փող վաստակելու, այլ կենցաղային խնդիրներ լուծելու վրա: Այդ պատճառով էլ նրանք սիրային խաղերի ժամանակ չեն ունենում և միայն ժամանակ առ ժամանակ իրենց ֆիզիկական ցանկություններն են բավարարում:  Սակայն հետաքրքիրն այն է, որ 45 տարեկանից բարձր հարցվածների 52 %-ը հայտնել է, որ բավարարված է իր սեռական կյանքով:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

    Այս շաբաթ կարելի է ևս զարմանալ, քանի որ բացարձակ փոփոխություն չի եղել ԹՈՓ 10 մասնակիցների ցանկի միջև և կարելի է ենթադրել, թե մեր մասնակիցների ցանկը տասն է: Նշենք նախորդ շաբաթվա ԹՈՓ 10 մասնակիցներին՝ 1. Միհրան Ծառուկյան 2. Հայկ Ղուկասյան 3. Արթուր Պետրոսյան 4. Հայկ Չոմոյան 5. Ռաֆայել Երանոսյան 6. Արա Գևորգյան 7. Մարտին Մկրտչյան 8. Կամո Սեյրանյան 9. Դավիթ Ամալյան 10. Սուրեն Առուստամյան Միանգամից նշենք, որ այս շաբաթ առաջին 5 հորիզոնականներում և 8-րդ հորիզոնականում բացարձակ փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ Արա Գևորգյանը դիրքերը զիջել է Մարտին Մկրտչյանին և Դավիթ Ամալյանը՝ Սուրեն Առուստամյանին: Նշենք, որ մասնակիցների ԹՈՓ տասնյակը ձևավորվում է տվյալ մասնակցի էջ  ձեր այցելությունների հաշվին:  
օ՜հօ... Սոֆի Մխեյանը Նազենիի և Ֆելիքսի մասին. FOTO

  Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է լուսանկարով, որում Նազենի Հովհաննիսյանն է` Ֆելիքս Խաչատրյանի հետ: Նախկին սիրահարների մասին խոսակցությունները կրկին շարունակվում են: Ոմանց պնդմամբ` նրանք կրկին միասին են, ապացույցը` տարածված լուսանկարներն են: Լուսանկարը Սոֆին վերնագրել է Օ՜հօ...   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :