Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լրագրողը մերկացել է Ռիհանայի ինքնաթիռում.ֆոտո, վիդեո

    Ավստրալիացի լրագրող Թիմոթի Դորմերը, ով ուղեկցում էր բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանային 777 համաշխարհային շրջագայության ժամանակ, որոշել է նրա ուշադրությունը գրավել ինքնաթիռում մերկանալով։ Aceshowbiz - հայտնում է, որ երգչուհուն ուղեկցել են թիկնապահներն ու լրագրողների թիմը, սակայն նա այդպես էլ ոչ մի ասուլիս չի տվել եւ բառ չի փոխանակել նրանց հետ։ Այդ պատճառով էլ Թիմոթի Դորմերն իր վրայից դեն է նետել հագուստը եւ մերկ տեսքով վազել սրահով, ինչով էլ ծափահարությունների տարափ է վաստակել, սակայն նման անպարկեշտ տեսքով մտնել բիզնես-կլաս, որտեսղ Ռիհանան է եղել, լրագրողն, այնուամենայնիվ, չի համարձակվել՝ վախենալով թիկնապահներից։ «Ես որոշեցի չանել այդ, քանի որ նրա թիկնապահները կարող էին միանգամից թեւերս ոլորել, եւ դա արդեն ուրախ չէր լինի», - հայտարարել է «մերկապարողը»։  Երգչուհին, իր հերթին, հասարակության առջեւ ներողություն է խնդրել լրագրողի պահվացքի համար, եւ խոստացել է մամուլին ավելի շատ ժամանակ տրամադրել։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Պուգաչովայի դուստրն առանց ամուսնու չի մնա

  Քրիստինա Օրբակայտեի անձնական կյանքի մասին լուրերը նորից խիստ չափազանցված են: Ինչպես հաղորդում է «ЕвроСМИ»-ն, երգչուհին պատասխանել է լրագրողների հարցերին ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի հոբելյանի ժամանակ: Պարզվել է նրա որդին` Նիկիտան չի ամուսնանում իր ընկերուհու` Աիդայի հետ: Երկրորդը` Աիդան հղի չէ, եւ երրրոդը երգչուհին չի պատրաստվում ամուսնալուծվել Միխայիլ Զեմցեւից: «Մեր ընտանիքը մեկ միացնում, մեկ բաժանում են: Բայց Նիկիտան դեռ չի պատրաստվում ամուսնանալ, ես էլ չեմ պատրաստվում ամուսնալուծվել: Դստերս ցանկանում ենք մկրտել Մոսկվայում մեկ ամիս անց: Նա կընդունի իմ հավատքը` կաթոլիկություն»,-ասել է երգչուհին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

  Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:   Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:   Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:   ՝ emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գինեսի նոր ռեկորդ. MINI Cooper սրահում 28 աղջիկ է տեղավորվել.

  Բրիտանական Արևելյան Սասեքս դքսությունից մարզուհիների խումբը, որը բաղկացած էր 28 հոգուց, Գինեսի ռեկորդների Գրքում է հայտնվել, կարողանալով տեղավորվել ժամանակակից փոքրիկ MINI Cooper սրահում, հաղորդում է Motor.-ն: Այս անգամ աղջիկները մեկ մարդով բարելավել են իրենց նախորդ տարվա ռեկորդը: Ռեկորդի բարդությունը ավելի լավ պատկերացնելու համար պետք է նշել, որ օրինակ` MINI բեռնախցիկում 4 աղջիկ է տեղավորվել:     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ. “ՄԽՈՅԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՆՁ ԽՈՐԹ Է”

  Հաճախ սերիալային կերպարները նույնացվում են այն դերասանների հետ, ովքեր մարմնավորում են այդ կերպարը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք բացահայտել մեկ սերիալային կերպար, ում հայ հեռուստադիտողը ամենաշատն է նույնացնում:  Մենք կապ հաստատեցինք դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ով “Բանակում” հեռուստասերիալում մարմնավորում է Մխոյի կերպարը: հետ զրույցում դերասանը նշեց, որ ինքն առօրյա կյանքում բացարձակապես նման չէ իր կերպարին: Ինչպես գիտենք սերիալում նրա կերպարը զորացրվել է, մեզ հետաքրքրում էր արդյո՞ք նորից կվերադառնա շարքային Արշատյանը զորամաս, արդեն այլ կարգավիճակով. “Զորամաս չի վերադառնա, բայց նրան կտեսնեք նույն սերիալում, ուղղակի արդեն քաղաքացիական կյանքում”: Իսկ արդյո՞ք դերասան Հովհաննես Դավթյանին կտեսնենք ոչ  հումորային սերիալներում, դերասանը պատասխանեց. “Դե հիմա չեմ կարող ասել, հնարավոր է այո, հնարավոր է ոչ”:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
“Անծանոթը” սերիալից Արամն ու Ալիկը` քավոր եւ սանիկ :)

  “Շանթ”-ով հեռարձակվող “Անծանոթը” հեռուստասերիալի գլխավոր հերոսներ Ալիկն ու Արամը` Վահագն Գալստյանն ու Սարգիս Գրիգորյանը, այս աշնանից իրենց ընկերությունն ամրապնդել են սանիկի եւ քավորի կարգավիճակներով:  “Կինս կնքված է շատ վաղուց, ցանկություն ունեի ինքս էլ մկրտվելու: Երեխաներս նույնպես մկրտված չէին: Վերջապես վերջնական որոշեցինք ու կազմակերպեցինք արարողությունը: Մկրտությունը կատարվել է Սուրբ Սարգիս եկեղեցում”,-ասել է  դերասանը:  Եվ այսպես, Սարգիս Գրիգորյանի սանիկներն են ընկերը` Վահագնը` իր 7-ամյա դստեր` Լիլիի եւ 3 տարեկան որդու` Հայկի հետ:): Դերասանի ընտանիքը նշել է, որ շատ է կարեւորում կնքահոր դերը. “Այդ պատճառով ցանկանում էինք այնպիսի մեկին ընտրել, որը սրտացավ, ջերմ ու մտերիմ կլինի երեխաներիս ու մեր ընտանիքի հետ: Սարգիսն իմ վաղեմի ընկերն է, միասին ենք սովորել… Սիրով համաձայնեց”:  “Մկրտությունը ցանկացած քրիստոնյայի համար կարեւորագույն արարողություններից է: Փորձում ենք ապրել քրիստոնյային վայել”,-ասել է Վահագն Գալստյանի կինը` Շուշան Ղազարյանը:  Ինչպես նշել է Վահագնը, դեկտեմբերին էլ ինքն է լինլու կնքահոր դերում. “Շուտով մեզ հարազատ դարձած հարեւանի աղջիկների կնքահայրն եմ դառնալու: Մեծ պատասխանատվություն է: Անկեղծ ասած` հուզվում եմ”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :