Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչ է ուզում կինը տղամարդուց

  Տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ կանանց գրավող միակ գործոնը փողն է, սակայն բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հասարակ չէ: Փրինսթոնի Opinion Research Corporation փորձագետները 21-54 տարեկան ամերիկուհիների շրջանում ավելի քան 2 ուղիղ հարցում են կատարել: Պարզվեց, որ կանայք բնավորությունն ու անձնային տվյալներն ավելի բարձր են դասում, քան ֆիզիկական գրավչությունը Օրինակ` կանանց 13%-ը հայտարարել է, որ ծանոթանալիս ուշադրություն է դարձնում տղամարդկանց մկաններին, իսկ ազնվությունը հետաքրքրում է 66%ն: Ահա այն որակները, որոնք կինը ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ:     Հավատարմություն. 10ց 8 կին հայտնել է որ հավատարմությունը գլխավորն է, որ պետք է տղամարդն ունենա: Ցուցադրեք ձեր սերն ու կապվածությունը ձեր ընտրյալին:   Հուսալիություն. 4ց 3-ը գտնում են, որ փնտրում են տղամարդ, որը կատարում է իր պարտականությունները և հետևողական է այդ հարցում: Պարզվում է` կանայք  պատասխանատու տղամարդկանց համար խենթանում են:   Բարություն. երիտասարդ կանանց առաջվա պես գրավում են “վատ տղաները”, իսկ ավելի հասուն կանանց բարությունը, հատկապես բարությունն է հուզում, քանի որ այդ հատկությունը վստահություն է ներշնչում: Այլ խոսքով, եթե դուք մատուցողուհուն լավ եք վերաբերվում, ապա ձեր ընկերուհին կմտածի, որ իր հետ նույնպես բարի և ուշադիր կլինեք:   Հումորի զգացում. ցանկացած բարդությունների, խնդիրների վրա ծիծաղելու հատկությունը պարզապես անհրաժեշտ է: Եթե կարողանաք ծիծաղեցնել ձեր ընկերուհուն, ապա երկրորդ հանդիպումը հաստատ կկայանա:   Ինտելեկտ. պարզվում է, կանանց հետաքրքրում են հետաքրքիր, հարուստ ինտելեկտով տղամարդիկ, որոնց հետ ամոթ չէ մարդամեջ դուրս գալը: Բացի այդ, այն տղամարդիկ, որոնք խնդրի լուծումն իրենք են ստանձնում, օգնում են կանանց ապահով զգալու: Իսկ տղամարդիկ, որոնք անընդհատ կատարելագործվում են, երբեք ձանձրալի չեն լինում:   Ուշադրություն. ուշադիր եղեք, լսեք ձեր ընտրյալին: Կինն իրեն հարմարավետ ու ապահով է զգում, երբ գիտի, որ տղամարդն իր սմարթֆոնը մի կողմ է դրել իրեն լսելու համար: Կախարդական հնչողություն ունեն` “Ես քեզ լսում եմ: Պատմիր ինձ ամեն ինչ” խոսքերը:   Ռոմանտիկա. յուրաքանչյուր կին նուրբ զգացմունքերի մասին երևայական թռիչքներ ունենում է, որոնք նրան հնարավորություն են տալիս մոռանալու ամեն ինչ ու սիրելի մարդու հետ վայելելու այդ առանձնությունը:   Ոճի զգացողություն. տղամարդու հագնվելու կերպն անդրադառնում է կնոջ վրա: Կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք գիտեն հագնվել, չնայած այսօր այդ որակը Հայաստանում հետ է զարգանում:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը

Գրկախառնություններն ունեն թերապևտիկ էֆեկտ։ Այդ մասին վկայում են Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։ Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։ Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։ Յան Աստրոմի գլխավորությամբ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ դրական հույզերը, որոնք առաջանում են  գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը («կապվածության և վստահության հորմոն») և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը («սթրեսի հորմոն»)։ `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ալբերտ Էյնշտեյնը Նյու-Յորքում տաքսի է վարում

Նյու-Յորքի բնակիչներից մեկին հաջողվել է նկարահանել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիր` Ալբերտ Էյնշտեյնին չափազանց նման տաքսու վարորդին: Տաքսու ուղևորը նկատել է վարորդի նմանությունը, լուսանկարել նրան և լուսանկարը որպես ապացույց տեղադրել համացանցում: Լուսանկարում վարորդը նմանակում է Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտնի դեմքի արտահայտությունը` դուրս հանած լեզվով, ինչն ավելի է ընդգծել նրանց նմանությունը:  Լուսանկարը համացանցում դարձել է լայնածավալ քննարկումների թեմա:   `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մերկ Լեդի Գագան իր ավտոտնակում 35 երկրպագու է հայտնաբերել

  Այս տարի Լեդի Գագան Գոհաբանության տոնը նշել է Պերուի իր վարձակալած տանը` ընտանիքի հետ, հայտնում է Paparazzi-ն: Գիշերը երգչուհին մերկ և քաղցած գնում է խոհանոց` որևէ բան ուտելու և հանկարծ հսկող տեսախցիկներում նկատում է իր ավտոտնակում առկա մի խումբ երկրպագուների: Նա անմիջապես այդ մասին գրում է Twitter իր էջում:  Գագան վախենալու փոխարեն նույնիսկ փորձել է կերակրել 35 երկրպագուին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նոր առաջարկ՝ Facebookց

  Facebook-ը լողազգեստով աղջիկների լուսանկարներ որոնողների համար ծրագիր է ստեղծվել.  Badabing հավելվածը ոչ մի օրենք չի խախտում, քանի որ միայն ընկերների բաց ալբոմներում է որոնում: Օգտատերերին մնում է ուշադիր լինել հրապարակվող նկարների նկատմամբ:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Գյումրեցի ջազ դաշնակահարը ցնցել է բրիտանացիներին

    Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա գյումրեցի Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու է Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Նա ներկայացնում է ստեղծագործություններ իր Fable ալբոմից:   Ինչպես հունգար կոմպոզիտոր, դաշնակահար Բելլա Բարտոկը` Համասյանը նույնպես վերցնում է իր երկրի հին ազգագրական թեմաներն ու միախառնում ժամանակակից հնչյունների հետ: Պարբերականը նրան համեմատել է նաեւ հունգար մեկ այլ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով դաշնամուրային ռոմանտիկ ստեղծագործություններ էր գրում: Տիգրանին նմանեցրել են նաեւ ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթին`սեփական սոլոները հոգեւոր երաժշտության իմպրովիզային հնչյուններով ուղեկցելու ունակությամբ:   Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված է ավելի քան 300 համերգ եւ 50 հրապարակներում հանպատրաստից կատարումներ: Համասյանն արդեն հասցրել է բրիտանական հանրությանը ցնցել իր դաշնամուրային եւ ակապելա կատարումներով:       ՝ top-     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :