Ո՞ր նորածինն է համարվում առողջ
Մոր օրգանիզմից պտղի անջատման պահից, այսինքն՝ պորտալարը կտրելուց և երեխայի աոաջին շնչառությունից hետո, սկսվում է երեխայի կյանքի նոր ժամանակաhատվածը՝ նորածնային շրջանը։ Երեխան նորածին է hամարվում մինչև 4 շաբաթական տարիքը։ Այս շրջանի գլխավոր առանձնաhատկությունն այն է, որ նորածին երեխայի օրգանիզմը սկսում է hարմարվել արտաքին միջավայրի պայմաններին։ Առաջին ներշնչման hետ hաստատվում են նրա թոքերի շնչական ֆունկցիան և արյան ինքնուրույն շրջանառությունը, սկսում են գործել մարսողական և արտաթորական օրգանները։ Այս շրջանի hամար բնորոշ է նաև այն, որ երեխան hարմարվում է արտարգանդային գոյության պայմաններին այն դեպքում, երբ նրա օրգանիզմի hիմնական ֆունկցիաները դեռևս գտնվում են անկայուն hավասարակշռության վիճակում։ Նորածնի կենսական կարևոր օրգանների և hամակարգերի գործունեությունը hիմնականում կախված է նրա օրգանիզմի կազմաբանական և ֆունկցիոնալ hասունության մակարդակից։
Հասուն նորածնի մարմնի զանգվածը և հասակն անհատական են՝ կախված ծննդկանի առողջական վիճակից և տարիքից, սնուցման ռեժիմից, hղիության ընթացքից, ծննդաբերությունների թվից, երեխայի սեռից, ծնողների կառուցվածքային առանձնահատկություններից և այլ պատճառներից։
Նորածնի հասակը տատանվում է 45-56 սմ (միջինը՝ 48–52սմ), մարմնի զանգվածը՝ 2500-6000 գ (միջինը՝ 3200-3500 գ) սահմաններում (տե՚ս աղյուսակը)։
Նորածնի ընդհանուր վիճակի որոշման համար մեծ նշանակություն ունի նրա օրգան-համակարգերի գործունեության գնահատումը։ Այդ նպատակով լայնորեն օգտագործվում է Ապգարի սանդղակը (ըստ նիշերի), որը կլինիկական 5 հատկանիշ է ընդգրկում։ Հաշվի է առնվում սրտի կծկումների հաճախականությունը, շնչառության հաճախականությունն ու խորությունը, նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդելիությունը, մկանային տոնուսի վիճակը, մաշկային ծածկույթների գունավորումը։ Լավ արտահայտված հատկանիշը գնահատվում է 2 նիշով, անբավարարը՝ 1 նիշով, բացակայումը կամ շեղումը՝ 0 (տե՛ս աղյուսակը)։
Նորածինը համարվում է գործնականում առողջ, եթե ցուցանիշների գնահատման ընդհանուր գումարը կազմում է 7-10 նիշ։ Նորածինները, որոնք ունեն 4-6 նիշ, գնահատվում են որպես միջին ծանրության, իսկ 1-3 նիշով՝ ծանր վիճակում ծնվածներ։ 0 դեպքում արձանագրվում է կլինիկական մահ:
Նորածնի վիճակը գնահատվում է ծնվելուց 1 րոպե հետո, այնուհետև կրկնակի՝ 5 և 30 րոպե անց։
Հատկապես մեծ ուշադրությամբ պետք է զննել անհաս, շնչահեղձուկով (ասֆիքսիայով) ծնված, ծննդաբերական վնասվածքի նշաններ ունեցող նորածիններին։
Կրկնակի կատարվող գնահատումը հնարավորություն է տալիս հետևելու նշանակված բուժման արդյունավետությանը և բավարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում։
Հեղինակ: Վ.Ա. ԱստածատրյանՍկզբնաղբյուր:
Կլինիկական մանկաբուժություն:
med-practic.
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝