Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նստակյաց կյանք վարելը վտանգավոր է երիկամների համար

  Գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանք վարելը հանգեցնում է երիկամների հիվանդության: Համաձայն հետազոտությունների արդյունքների` նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի: Վերջերս գիտնականներն ապացուցել են նաև, որ մարդիկ, ովքեր երկար նստած են լինում օրվա ընթացքում, հակված են ունենալու նաև երիկամների հիվանդություն, որը բնորոշվում է դրանց գործառույթների շարունակական նվազմամբ: Կանանց մոտ այս հիվանդության առաջացման սպառնալիքը նստակյաց կենսակերպի պատճառով հասնում է 30 տոկոսի:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
"Հայաստանի ձայնը" նախագծում շատ անարդար բաներ են կատարվում. Լիլի Էլբակյան .

  ''Հայաստանի ձայնը'' նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում իմ քույր Էվան և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ այդ նախագծից,- ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել դերասանուհի Լիլի Էլբակյանը:     `mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

  Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները։ Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։ Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

  Դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ զրույցի ժամանակ armcatalog..-ը պարզեց, որ Կամերային թատրոնի դերասանները "Աշխարհի թատրոններ" փառատոնով մեկնում են Լոս Անջելես` սեպտեմբերի 30ն ''Ալեքս" թատրոնում ներկայացնելու "Նազար-Նազար մինչև վերջ" կատակերգությունը: Գլխավոր դերերում են Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Զրույցի ընթացքում դերասանուհին ասաց, որ նոր հրավեր է ստացել նկարահանվելու մեկ այլ հեռուստասերիալում, սակայն մերժել է առաջարկը, քանի որ արդեն պայմանագիր ունի Արմենիա հեռուստաընկերության հետ:  Քեթրին Մանասյանի կարծիքով թե ֆիլմում նկարահանվելը, թե թատրոնում խաղալը ունեն իրենց բարդությունը, իսկ հեռուստասերալը մեկ այլ ասպարեզ է, այն պատճառով, որ պահանջում է առավել մեծ արագություն:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
Ինչպես է Ջենիֆեր Լոպեսը դեմքը ձգում բնական ճանապարհով

  Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը կիսվել է մաշկի ձգության իր գաղտնիքով: Նա խոստովանել է, որ երբեք չի համաձայնի պառկել վիրահատական սեղանին ու գտել է մաշկը ձգելու իր տարբերակը: Պարզվում է՝ խոսքը մազերը ձիգ կապելու մասին է: Ի դեպ, նման ձևով է հարթեցնում դեմքը նաև Քեյթ Մոսը: Դա անգամ կատակով անվանում են «դեմքի կրոյդոնյան ձգում» (Կրոյդոնը Մոսի ծննդավայրն է):   Աղղբյուր` lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :