Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներ

  Ընդունված է համարել, որ սեռական հարբերության ժամանակ կինը տնքում կամ գոռում է հաճույքից: Իսկապե՞ս դա այդպես է: Հնարավո՞ր է սա կառավարել: Բժիշկները հարցում են անցկացրել 18-48 տարեկան 71 ակտիվ հետերոսեքսուալ կանանց շրջանում՝ հարցնելով, թե ամենից հաճախ ինչո՞ւ են նրանք տնքում սեքսի ժամանակ, հայտնում է diapazon.kz-ը: Պարզվել է, որ ոչ միշտ և ոչ բոլոր կանայք են նույն կերպ տնքում սեքսի ժամանակ: 66% դեպքերում կինը տնքում է, որպեսզի արագացնի իր զուգընկերոջ կուլմինացիայի պատը: Կանանց 87%-ը խոստովանել է, որ առավել հաճախ տնքում է տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար: Հարցվածների գրեթե 100%-ն ասել է, որ իրենք թեկուզ մեկ անգամ տնքացել են ձանձրույթից, ցավից կամ սեքսի ժամանակ այլ տհաճ զգացողություններից ազատվելու համար: Հոգեբանների խոսքով` տնքոցները սեքսի ժամանակ կարևոր տարր են սեռերի հարաբերություններում, ինչն էվոլյուցիայի է ենթարկվել: Սկզբում կինն իսկապես տնքացել է հաճույքից՝ օրգազմի ժամանակ, և դա որոշիչ էր, թե որքանով է տղամարդն ունակ բավարարել իր զուգընկերուհու ցանկությունները: Ժամանակի ընթացքում տնքոցների սոցիալական գործառույթը վերածվել է կնոջ և տղամարդու հարաբերությունների պահպանման մեխանիզմի: Փորձագետների խոսքով` ի տարբերություն կանանց օրգազմի` բավական դժվար է գծել իրական և շինծու տնքոցների սահմանը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենք չեն կարողանա լիովին անկեղծորեն ասել, թե կոնկրետ այդ անգամ որքանով անկեղծ են եղել իրենց տնքոցները: Սեքսի ժամանակ տնքոցների բացայակայությունը կարող է խոսել կնոջ տարբեր բարդույթների մասին, և առաջին հերթին` անլիարժեքության բարդույթի, ինչպես նաև նրա փորձի բացակայության մասին: Տնքոցների տեսակն ու «ուժգնությունը» կարող են կախված լինել նաև զուգընկերոջից, նրա տրամադրվածությունից, վարվելաձևից, նաև հենց սեռական ակտի բնույթից:   ՝ resouse.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լեդի Գագան բացահայտել է իր ինտիմ կյանքի գաղտնիքները

    Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան խոստովանել է, որ սիրում է ենթարկվել տղամարդուն, հատկապես սեքսում: «Ես տարօրինակ նախապաշարումներ ունեմ սեքսի հանդեպ: Եթե դու սեքսով չես զբաղվում այն մարդու հետ, ով իսկապես հոգ է տանում քո մասին, ով իսկապես սիրում է քեզ, ապա դա կարող է վնասել քո էներգիային»,- ասել է նա: Երգչուհին ասել է, որ իքն իրեն թույլ է տալիս տալիս զգալ տղամարդու ուժը: Գագան խոստովանել է նաև, որ սիրում է մարիխուանա ծխել լոգարանում պառկած:    `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մոնիկա Բելուչին կնկարահանվի ռուսական կոմեդիայում. Ֆոտո

  Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին հաստատել է իր մասնակցությունը ռուսական հայտնի «Սերը մեծ քաղաքում» կատակերգության մեջ: Ֆիլմի ռեժիսորն ասել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ դեր է մարմնավորելու դերասանուհին, բայց ասել է, որ դեպքերը տեղի են ունենալու նախորդ սերիայից հինգ տարի անց, որտեղ Վերա Բրեժնեւան եւ նրա ամուսինը արդեն ծնողների դերում են հանդես գալու   `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Բրեդ Փիթն այսուհետ կահույք կթողարկի

  Հոդիվուդյան աստղ, սերունդների կուռք Բրեդ Փիթն այսուհետ կահույք կթողարկի։ Դերասանը հոգնել է կինեմատոգրաֆից եւ որոշել է իր կյանքում նորամուծություն մտցնել, ինչն էլ հանգեցրել է 12 առարկայից բաղկացած կահույքի գաղափարին։ Գծագրերը դերասանինն են, Փիթի հեղինակային կահույքը նուրբ գունային գամայի մեջ է. փղոսկրե գույնի եւ ոսկեզօծ երանգների համադրություն։  Դիզայնի մեջ օգտագործված են թեթեւ կառույցներ եւ մեծ քանակությամբ ապակի։  Փիթի նոր գործընկեր կլինի Ֆրանկո Պոլարոն, իսկ հավաքածուն կստանա «Փիթ-Պոլարո» անվանումը։ Ննջարանային կահույք, բազմոցներ, սեղանիկներ ու աթոռներ, բազկաթոռներ՝ հոլիվուդյան առասպելից։ Այս ամենն իրականություն կդառնան։ Ինչպես հաղորդում է Newsday.- ը, Բրեդը մատիտը ձեռքն էր առել դեռեւս 90-ականներին։ «Ես թղթին էի հանձնում գաղափարներ, ուրվանկարներ էի անում, ոգեւորվելով Չարլզ Ռենի Մաքինթոշի եւ Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքներով, - ասում է դերասանը։ - Բաց թողնելով ֆրանսերենի դասերը, գրադարանում գտել էի վարպետների աշխատանքներն ու ժամերով նկարում էի։ Դա ընդմիշտ փոխեց իմ կյանքը»։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դժվար Ապրուստի <<հորքուր>> Նինայենց տանը.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ադրբեջանցու և հայուհու պարը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Անակնկալ ամուսնության առաջարկ ջրի տակ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :