Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ. ″ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ 5″-Ի ՀԱՂԹՈՂԸ ԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

    Դեռևս “Հայ Սուպերսթար 5” ն մասնակցելու ընթացքում Սոնա Ռուբենյանը, շնորհիվ իր հզոր ձայնի և աշխատասիրության,  արդեն հասցրել էր սիրվել հայ հեռուստադիտողի կողմից: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերին կհետաքրքրի, թե ինչով է այս պահին զբաղված երգչուհին և ինչ նորություններ կներկայացնի իր երկրպագուներին առաջիկայում: Սոնան armcatalog..ն պատմեց, որ երբեք չի մտածել, թե կմասնակցի “Հայ Սուպերսթար” նախագծին, թեև միշտ հետևել է մրցույթին: Սակայն 5-րդ եթերաշրջանի անոնսները դիտելիս` երգչուհին, ի վերջո, որոշեց մասնակցել և լրացրեց մասնակցության հայտը:  “Երգչի և երգչուհու կարիերայում շատ եմ կարևորում մրցույթները: Մրցույթի մասնակցելիս՝ երգիչը հենց ինքն է իր ուժերը փորձում և հասկանում է, թե ինչի է ընդունակ ինքը: Իսկ “Հայ Սուպերսթարը” ոչ միայն մրցույթ է, այլ նաև հայտնի դառնալու և հեռուստադիտողի կողմից սիրվելու հնարավորություն: Այդ նախագծից հետո երգչի հետագա գործունեությունն ավելի դյուրին է դառնում, որովհետև սկզբնական դժվարին ճանապարհն անցնելու հոգսն արդեն հոգացել է հեռուստաընկերությունը”,-նշում է Սոնան: Չնայած նախագիծը վերջերս է ավարտվել, բայց երգչուհին արդեն տարբեր երկրների հայ համայնքների կողմից համերգների առաջարկներ է ստացել: Ի դեպ, արդեն սեպտեմբերից երգչուհին կմասնակցի նոր նախագծերի: Մեր այն հարցին, թե, արդյոք, չի սպասվում նոր երգ կամ տեսահոլովակ, Սոնան պատասխանեց. “Հայ Սուպերսթար” նախագծում հաղթելով “Շանթ” հեռուստաընկերության կողմից նվեր ստացա երգ և տեսահոլովակ, որոնք շուտով կներկայացնեմ հեռուստադիտողին: Բացի դա ինքս ունեմ իմ կողմից գրված մի քանի երգ, որոնք նույնպես պատրաստվում եմ ձայնագրել”: “Հայ Սուպերսթար 5” հաղթող Սոնա Ռուբենյանն արդեն ունեցել է զուգերգ <> ռոք խմբի հետ: Երգչուհին կարծում է, որ հետագայում այդ երգը կձայնագրվի և կունենա տեսահոլովակ: “Շատ եմ հավանում իրենց աշխատանքը և սիրում եմ իրենց երգերը: Իսկ ընդհանրապես կուզեմ ելույթով հանդես գալ այն երգիչ-երգչուհիների հետ, ովքեր երգում և ներկայացնում են այնպիսի երաժշտություն, որն ինձ հոգեհարազատ է”,-նշեց Սոնան: Դե ինչ, “armcatalog..”-ը Սոնային նորանոր հաղթանակներ է մաղթում` հուսալով, որ մի օր նրա նման հզոր ձայնով երգչուհուն կտեսնենք աշխարհի խոշորագույն բեմերում:     Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ “ԱՐՄԵՆԻԱ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Արդեն  “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս “Երևան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ: Հոկտեմբերի 28ն ժամը 21:30ն բաց մի թողեք “Կարապի լճի” մասին հաղորդումը: “Կարապի լիճը” Երևանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը և ներկայացնում, որ մայրաքաղաքում հնի ու նորի պայքրը  արդիական էր նաև 60-ական թվականներին: 
Վանուշ Խանամիրյանն ընդդեմ պոռտերի.

  Այսօր մեր շատ սիրելի Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85 ամյակն է: Մենք շնորհավորում ենք անվանի պարուսույցին:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լիլիթ Հովհաննիսյանը վիրահատե՞լ է քիթը. Ֆոտո

  Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում դիտելով նրա լուսանկարները` մեծ զարմանք ապրեցինք: Լիլիթի նախկին և վերջին շրջանում արված լուսանկարներում նրա արտաքինում փոփոխություններ կան. մասնավորապես` նկատվում է, որ երգչուհու քթի ձևը փոփոխության է ենթարկվել և ավելի փոքրացել: Փոփոխությունը photoshopi արդյունք է, թե ոչ, ասել չենք կարող, բայց այն որ տարբերությունը կա` կարող եք դատել ինքներդ` դիտելով մեր ներկայացրած լուսանկարները:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

  Հայկական շոու-բիզնեսում շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, մենահամերգն էլ` տեսահոլովակից: Չնայած բոլորս անհամբեր սպասում էինք Սարգիս Ավետիսյանի նոր երգի և տեսահոլովակի մանրամասներին, երգիչը որոշեց էլ ավելի անկանխատեսելի լինել:  Արցախում բնակվող նրա երկրպագուները կարող են արդեն օրերը հաշվել մինչև հոկտեմբեր. հենց այս ամսին էլ կկայանան Սարգիս Ավետիսյանի հյուրախաղերը Արցախի մի քանի քաղաքներում: Սա կլինի նրա երկրորդ այցելությունը Արցախ աշխատանքային նպատակներով: Դեռ 2008թ. նա մասնակցեց այնտեղ կազմակերպված “Ընծա” փառատոնին:  Նախնական տվյալներով, Ավետիսյանը կայցելի Ստեփանակերտ և Հադրութ: Այլ քաղաքներ այցելելու հնարավորությունը որոշ չափով, իհարկե, կախված կլինի երկրպագուների ակտիվությունից:  Դե ինչ աղջիկնե՛ր, այսպիսի հնարավորությունն ամեն օր չի թակի ձեր դուռը: Ժամանակն է ցույց տալ, թե ինչպես է Արցախը դիմավորում արցախցիներին:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
«Հայ շոուբիզնեսի 98%-ը անտաղանդ է». Տեսանյութ

      ՝ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերիի ելույթը ապշեցնում է ժուրիին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :