Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած հեռուստաալիքը 3-րդն է Մեծ Բրիտանիայում

  Հայազգի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած Russia Today՝ անգլերենով հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքը 2012 3-րդ եռամսյակի տվյալներով 3-րդն է Միացյալ Թագավորության լրատվական ալիքների շարքում՝ BBC Newsց և Sky Newsց հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ BARB՝ Հեռուստաալիքների վարկանիշի համազգային համակարգի զեկույցի հիման վրա: Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիայում շաբաթական Russia Today է նայում 555 հազար մարդ՝ 4 տարեկանից սկսած: Ռուսաստանյան անգլալեզու ալիքի ամսական լսարանը գերազանցում է 1,3 մլն մարդը, իսկ եռամսյակայինը՝ 2,5 մլն: Այս ցուցանիշով Russia Today-ն առաջ է անցել Բրիտանիայում հեռարձակվող արտասահմանյան այնպիսի լրատվականներից, ինչպիսիք են կատարական Al Jazeera English-ը, ամերիկյան Fox News-ը, Euronews-ը: Վերջինիս լսարանին Russia Today լսարանը գերազանցում է գրեթե կրկնակի: BARB-ը Russia Todayն իր վարկանիշում առաջին անգամ ներառել է այս տարվա հունիսին:    `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ 2012”-Ի ՀԱՂԹՈՂ` ԱՆԻՏԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

  Գեղեցկուհի Անիտա Գաբրիելյանը մասնակցելով  “Միսս Հայաստան 2012” մրցույթին` առաջին տեղը զբաղեցրեց: Կարող ենք ասել, որ նա այն եզակիներից է, ով ունի բոլոր չափանիշները` Հայաստանը պատվով ներկայացնելու միջազգային գեղեցկության մրցույթներին: Հիշեցնենք, որ Անիտան այս տարվա “վիցցե միսս Հայաստան” մրցութին կրկին հաղթող էր ճանաչվել, իսկ Էրիկի “Անիրական սեր” տեսահոլովակում հանդես էր եկել, որպես գլխավոր հերոսուհի:
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան 169-ամյակն է

  Այսօր հայ մեծ գրող-երգիծաբան՝ Հակոբ Պարոնյանի ծննդյան 169 ամյակն է: Հակոբ Պարոնյանը ծնվել է Թուրքիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել «Եփրատ» թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:  Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա «Մեղու» հանդեսի հետ: Կարճ ժամանակ աշխատակցելով «Մեղու»ն՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ուղղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:  Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: Դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:  Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանին ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը, արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում է 1891թ. մայիսի 27ն՝ սերունդներին թողնելով իր անմահ ստեղծագործությունները՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» և այլն, որոնք այսօր էլ ընթերցվում են որպես ժամանակակից գործեր և զարդարում են հայ բեմը:    ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարօրինակ հարսանեկան պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՆՆԻՖԵՐ ԼՈՈՒՐԵՆՍԸ «ԼՔԵԼ Է» ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ

  Օգոստոսի 22ն հանրահայտ դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսին նկատել են Լոս-Անջելեսի օդանավակայանում: Զարմանալի էր, բայց դերասանուհին ուղևորվում էր Վրաստան: Ջեննիֆերի հագուկապից երևում էր, որ դրանց ընտրությանը երկար ժամանակ չի հատկացրել. նա հագել էր նեղ ջինսե տաբատ, սպիտակ տոպանման վերնաշապիկ, կրել էր արևային ակնոցներ, որոնց միջոցով քողարկել էր անհարդար դեմքը: Ի դեպ վերջերս տված իր հարցազրույցներից մեկում Լոուրենսը նշել է, որ չի հարմարվում մոդայիկ կամ օֆիցիալ հագուստներին, և դրանք հագնում է միայն աշխատանքի գնալիս:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :