Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐՄՈ. ՆՈՐ ԴՈՒԵՏ….ԵՎ ՈՒ՞Մ ՀԵՏ

  armcatalog..-ը շատ հետաքրքիր և գաղտնիքներով լի զրույց ունեցավ երգիչ Արմոյի հետ: Երգիչը տեղեկացրեց, որ հիսուն օրից իր երկրպագուներին անակնկալ է սպասվում. նոր տեսահոլովակ, արտասովոր թեմայով: " Մենք անընդհատ երգում ենք սիրո մասին, հայրենիքի մասին: Իմ նոր երգով ես անդրադարձել եմ այն մարդկանց, ովքեր լսելով իմ այս երգը, հաստատ ավելի շատ կուզենան ապրել:" Արմոն նաև ավելացրեց, որ երգը դուետ է, բայց կրկին չասաց թե ում հետ..." Ուզում եմ հեռուստադիտողին մեծ անակնկալ մատուցել",- եզրափակեց երգիչը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԺ

  ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նադեժդա Սարգսյանը ներկայում հանգստանում է, սակայն մոտ ապագայում ունի ծրագրեր, սակայն դրանց մասին դեռ չի ցանկանում խոսել: Երգչուհու սաները ժամանակ առ ժամանակ մեր երկիրը ներկայացնում են տարբեր մրցույթներում:  Դրանցից վերջինը ''Մանկական Նոր ալիք 2012'' մրցույթն էր, որտեղ Հայաստանը ներկայացրեցին Սոնա Գյուլխասյանը և Արինա Մալխասյանը: Նշենք նաև, որ ԱԺ նախկին պատգամավորը մտադիր չէ կրկին վերադառնալ քաղաքականություն: Իսկ Շուշան Պետրոսյանի` պատգամավորական մանդատ ստանալու մասին  Նադեժդա Սարգսյանն ասել է, որ  Շուշանը հրաշալի մարդ է, գրագետ, արիստոկրատ: Նրա նմանները հիմա քիչ են: Նա խորհրդարանում ոչ միայն մշակութային, այլ նաև բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր կարող է լուծել:
Ցավազրկող հաբերը կրճատում են կյանքի տեւողությունը

Ցավազրկող դեղահաբերի չարաշահումը բերում է վաղաժամ մահվան. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ցավազրկողների հետևանքով առաջացած մահերը զբաղեցնում են 15-րդ տեղը: Հայտնաբերվել է, որ դեղահաբերի չարաշահումը 2-4 անգամ մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Անհրաժեշտ է գտնել այլ միջոցներ` ցավից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել ասեղնաբուժությունից:  Բացի այդ, մասնագետները պնդում են, որ ցավի պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ սննդակարգը   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Լեդի Գագան մա՞յր կդառնա

  Աղմկոտ Լեդի Գագան, թվում է շուտով վերջնականապես կկարգվի։ Ինչպես հաղորդում է «Sun» - ը, նրա զուգընկերը, Թեյլոր Քինին, խոստովանել է, որ անհամբեր սպասում է, թե երբ իրենք ընտանիք ու երեխաներ կունենան։ Պարզվել է՝ զույգը շատ հարգալից է վերաբերվում ամուր ընտանեկան կապերին։ «Իհարկե, ես ուզում եմ, որ մայրս թոռներով զբաղվի։ Կարծում եմ, լավ հայր կլինեմ։ Պարզապես հրաշալի կլիներ», - ասում է Քինին «Sun»ն տված հարցազրույցում։ Հետաքրքիր է, որ Թեյլորի մայրը նույնպես դեմ չէ իրադարձությունների նման ընթացքին. նա ծանոթ է Գագային, նրանց հանդիպումն արյունահեղ հետեւանքներ չի ունեցել։ «Ես իրոք երջանիկ եմ։ Իմ բախտը բերել է», - ասում է Թելորը Գագայի հետ հարաբերությունների իմասին։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կոսմետիկան վնասում է կանանց աչքերը

    Կանայք սովորաաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա  գրված զգուշացումներին, որտեղ գրված է` շրջանցել աչքերի շրջանի մաշկը: Դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները , դիմափոշին  ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը: Կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետեւանք են: Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև պետրուշկայի լուծույթ, որոնք շատ օգտակար են աչքերի համար: Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս , որ դեմքի եւ,  հատկապես, աչքերի մակիաժը մաքրելու համար` վերցնեն հատուկ նախատեսված նյութեր,  որպեսզի զերծ մնա աչքի բորբոքումից: Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով: Կոսմետոլոգները կարծում են, որ աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե: Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները: Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում:     ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԿԵՐՊԱՐԻՑ ԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ

  Ֆելիքս, Պաշ, Սոս Շառաֆյան. Սրանք նրա սերիալային անուններն են, իսկ իրական կյանքում նա Կոլյա Եղիազարյան է: Իհարկե, երիտասարդ դերասանը միայն սերիալներով չի սահմանափակվում: Կոլյայի հետ զրույցում հաստատվեցին այն լուրերը, որ վերջինս նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում: Ի դեպ, ֆիլմերից մեկում` “113-րդ օրը” ֆիլմում դերասանը կրկին մարմնավորում է բացասական կերպար: Պարզվում է` բացասական կերպարները ավելի հոգեհարազատ են նրան: Իսկ խանգարու՞մ են նման կերպարները Կոլյա Եղիազարյանին իրական կյանքում, վերջինս պատասխանեց. -Ոչ, փողոցում մարդիկ հիմնականում անվանում են կերպարների անուններով, բայց չեն նույնացնում: Դերասանը –ին հայտնեց նաև, որ կան սերիալների  նոր աառաջարկներ: Մաղթենք Կոլյա Եղիազարյանին նոր դերեր թե′ ֆիլմերում, թե′ սերիալներում և հույսով սպասենք, որ մի օր նրան կտեսնենք դրական կերպարում:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյան
Ինչպե՞ս են դիմավորում ուղևորներին Ֆրանսիայում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :