ԴԵՄԻ ՄՈՒՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳԻՐՔԸ
Օրերս պարզ դարձավ, որ Դեմի Մուրը 2 մլն դոլարի դիմաց` հրապարակելու է իր և նախկին ամուսնու` Էիշթոն Քաթչերի անձնական կյանքից մանրամասներ: Նա որոշել է, որ իր դրամատիկ բաժանման շնորհիվ կարող է և' գումար վաստակել, և' վրեժ լուծել նախկին անհավատարիմ ամուսնուց: Ինչպես նշեցինք` դերասանուհուն աձաջարկել են գրել հիշողություններ իր և նախկին ամուսնու համատեղ կյանքից, իսկ գլխավոր նախապայմանը այն է, որ դերասանուհին պիտք է լինի չափազանց անկեղծ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դերասանուհուն կանխավճարն արդեն իսկ վճարել են, նա սկսել է աշխատել իր սկանդալային գրքի տեքստային աշխատանքների վրա` մատնանշելով գրքի հիմանական էությունը: Չնայած այն հանգամանքին, որ զույգը դեռ պաշտոնապես չի բաժանվել, դերասանուհին պատրաստ է առավել մանրամասն պատմել իրենց համատեղ ապրած 6 տարիների մասին` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Օրինակ` կարող է պատմել, թե ինչպես է նա սիրահարվել նախկին կողակցին, ով 15 տարով փոքր է իրենից, ինչպես նաև ամուսնու դավաճանությունների և հոգեցունց բաժանման մասին: Հետագայում Դեմի Մուրն իր հուշագրում առանձին գլուխ կտրամադրի դերասանուհի Մայլ Կունիշին, ով այժմ հանդիպում է իր նախկին ամուսնու հետ:
Նյութը պատրաստեց` Յուլյա Աբրահամյանը