Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Renault-ն ու Nissan-ը կսկսեն արտադրել 5 հազար եվրոյից ոչ թանկ մեքենաներ

  Ֆրանսիական Renault և ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունները մտադիր են 2014թ.ց 5 հազար եվրո արժեքը չգերազանցող մեքենաներ արտադրել, հայտնում է Euromag-ը։ Նախատեսվում է արտադրությունը սկսել Հնդկաստանի հարավում ՝ Dacia գործարանում։ Սակայն մասնագետները նշում են, որ նման էժան մեքենաները չեն կարող  հուսալի անվտանգություն ապահովել։ Ինչպես նշում է Challenges-ը, նման մատչելի մեքենաների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեքենաշինական ընկերությունների դեպքում պայմանավորված է արտադրանքի գների անկման հետ, իսկ սպառողների դեպքում՝ տնտեսական ճգնաժամի։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչ նվիրել ամանորյա տոներին (հուշում են աստղերը)

  Խոյերը ակտիվ, խիզախ, ազարտային և անկեղծ մարդիկ են: Նրանց կյանքը մշտական շարժում է: Պետք է հաշվի առնել դա: Կանանց համար ավելի հաճելի նվերներ կլինեն նվագարկիչները, բջջային հեռախոսները, մետաղից կամ սև կաշվից պատրաստված զարդերն ու աքսեսուարները: Կարելի է նվիրել նաև հագուստի վառ և աչքի ընկնող աքսեսուարներ: Տղամարդկանց դուր կգա սպորտային որևէ իր: Նրանց կողմից սպասված նվերեր կարող են դառնալ նաև դանակները, ատրճանակները, տարբեր կրակայրիչներն ու դրամապանակները և նմանատիպ այլ իրեր: Ցուլերը շատ պրակտիկ և տնտեսվար մարդիկ են, սիրում են իրեր, որոնք հարմարավետ են: Նրանք հարգում են առողջությանն օգտակար առարկաներ: Շատ են սիրում քաղցրավենիք: Կանայք ուրախ կլինեն ստանալ բնական ծաղիկ իր ամանով, սրտիկներով զարդարված տորթ: Կարելի է նվիրել նաև կրեմներ և մազերի խնամքի համար նախատեսված պարագաներ: Տղամարդկանց կարելի է նվիրել լավ, թանկարժեք գինի կամ կոնյակ: Նրանք դեմ չեն լինի նաև սափրվելու պարագաներ կամ օծանելիք: Երկվորյակները շարժուն են, շփվող և հեշտ բնավորության տեր: Նրանք սիրում են տեղեկատվություն՝ ցանկացած տեսքով: Ուստի նրանց համար լավագույն նվեր կարող է լինել գիրքը: Կարելի է անգամ նվիրել ոչ թե գեղարվեստական գիրք, այլ որևէ տեղեկատու կամ հանրագիտարան: Հումորի զգացումը կօգնի երկվորյակներին հասկանալ և գնահատել նվերը: Կանանց կարող են դուր գալ ձեռնոցները, պայուսակները, հովանոցները կամ գոտիները: Տղամարդկանց համար հիանալի տարբերակ կլինի համակարգչային տեխնիկայի որևէ նորամուծություն: Խեցգետինները շատ զգացմունքային են, ինքնանփոփ: Նրանց զգացմունքները ուժեղ են և խորը: Կանայք նախընտրում են սենտիմենտալ նվերներ, որոնք կխոսեն ձեր կապվածության և վերաբերմունքի մասին: Կարելի է ընտրել դեկորատիվ բարձեր, փափուկ խաղալիքներ, հուշանվերներ, հողաթափեր և նմանատիպ նվերներ: Տղամարդկանց կարելի է նվիրել մեծ անվանական բաժակ, կամ հնաոճ հուշանվեր: Առյուծները նվերների հանդեպ չափազանց բծախնդիր են: Սխալ ընտրված նվերը կարող է նրանց վիրավորել: Այս նշանի տակ ծնվածները խենթանում են ցանկացած մեծ և աչքի ընկնող նվերի համար: Կանայք նախընտրում են զարդեր և օծանելիք: Կարելի է նվիրել աչքի ընկնող ծաղկեփունջ կամ գեղեցիկ ծաղկաման: Տղամարդիկ չեն հրաժարվի իրերից: Կգնահատեն այն ամենը, ինչը կընդգծի իրենց ազարտային և աշխույժ բնավորությունը: Որպես օրինակ կարող է հանդիսանալ գեղեցիկ և բացառիկ խաղաթղթերի տուփը: Կույսերը սիրում են կարգուկանոն և մաքրություն: Նվերի ընտրության հարցում նրանք շատ ուշադիր են, իսկ նվեր ստանալիս պահանջում են այդ ուշադրությունը դիմացինից: Նրանք սիրում են փոքր առարկաներ: Պետք չէ նվիրել անհասկանալի իրեր: Կանանց կարելի է նվիրել գեղեցիկ և բացառիկ նոթատետր, զարդատուփ կամ հարդարանքի հավաքածու: Կարելի է ընտրել նաև նոթբուքի համար նախատեսված փոքրիկ և գեղեցիկ մկնիկ, ֆլեշ հիշողության քարտ կամ շատ գրպաններով փոքրիկ պայուսակ: Տղամարդիկ չեն հրաժարվի բջջային հեռախոսից, նավիգացիոն համակարգից կամ գրասենյակային որևէ իրից: Կշեռքները հիանալի զգում են նորաձևության շունչը: Հետևաբար կշեռքների համար նվեր ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Ինտերիերի զարդարման պարագաները հաճելի կլինեն թե կանանց, թե տղամարդկանց համար: Կանանց համար կարելի է ընտրել թանկարժեք և մոդայիկ բիժուտերիա: Հաջողված ընտրություն կլինի նաև սիրո մասին ֆիլմը կամ սիրային երգերի հավաքածուն: Տղամարդկանց նվիրեք հարդարման ջուր հատուկ ընտրված բույրով կամ ֆիրմային փողկապ: Կարելի է նվիրել նաև թատրոնի կամ համերգի տոմս: Կարիճները ունեն բարդ բնավորություն: Նրանք խորաթափանց են և ձեր նվերից կարող են որոշել ձեր զգացմունքները և վերաբերմունքն իրենց մասին: Կանանց համար հաճելի նվեր կարող է հանդիսանալ օծանելիքը, ներքնազգեստը, կամ որևէ այլ ինտիմ իր: Եթե նա ծխում է, կարող եք նվիրել նարգիլե կամ ծխախոտային աքսեսուարներ: Տղամարդկանց կարելի է նվիրել էկզոտիկ, թաքնված ուժով օժտված ինչ-որ առարկա, օրինակ ամուլետ: Շատ հաճելի նվեր կլինի օրիգինալ և հատուկ նրա համար պատրաստված նվերը, օրինակ սառած լավայի կտոր: Աղեղնավորները ունեն լավատեսական և կենսախինդ բնավորություն: Նրանց դուր է գալիս այն ամենը, ինչը մատնանշում է կյանքի ակտիվ ընթացքը և արթնացնում է կիրք դեպի նոր զբաղմունք: Աղեղնավորներին կուրախացնի նաև փաթեթավորված որևէ սեղանի խաղը, օրինակ՝ նարդի, շախմատը և այլն: Կանայք կուրախանան ֆիտնես-ակումբի տոմսեր կամ բոուլինգ խաղալու հրավեր ստանալուց: Կարելի է նվիրել նաև բջջային հեռախոս, նվագարկիչ կամ ֆոտոապարատ: Տղամարդկանց նվիրեք հուշանվեր՝ բերված հեռու վայրերից կամ սպորտի, որսորդության, ձկնորսության հետ կապված որևէ իր: Այծեղջյուրները լուրջ են, և երբեք չեն մոռանում իրենց գլխավոր նպատակի մասին: Նրանց դուր կգա նվեր, որը կարող է օգնել նրանց իրականացնելու իրենց նպատակը: Նվերը պարտադիր չէ, որ լինի թանկարժեք, կարող է լինել ուղղակի որակյալ իր: Կանայք կուրախանան թանկարժեք օծանելիքից, պայուսակից, մանիկյուրների հավաքածուից: Իհարկե, նրանք չեն հրաժարվի նաև աշխատանքի համար անհրաժեշտ իրերից: Տղամարդկանց կարելի է նվիրել նոթատետր, ժամացույց, գործնական պայուսակ, աշխատանքային գործիքներ: Ջրհոսները շռայլ մարդիկ են և հետևաբար սիրում են նաև շռայլ նվերներ: Նրանց գոհացնելը հեշտ գործ չէ: Պետք է իմանալ, թե ինչի մասին են նրանք մտածում հենց այդ պահին: Կանանց կարող եք նվիրել թեյի, սուրճի համար նախատեսված որևէ հետաքրքիր հավաքածու կամ որևէ արվեստի գործ: Տղամարդկանց կարելի է նվիրել էլեկտրոնիկական որևէ սարք կամ երաժշտական գործիք: Ձկները ռոմանտիկ և երազող են: Ահա նրանց կարելի է համարձակ նվիրել փափուկ խաղալիքներ, սրտիկներ և այլ սենտիմենտալ հուշանվերներ: Ուղղակի նվիրելիս պետք է ցուցադրել իրական զգացմունքները: Բոլոր ձկները կգնահատեն գեղեցիկ ներքնազգեստը: Կանայք սիրում են տարբեր թալիսմաններ, կուլոններ, ծաղկամաններ, մոխրամաններ և, իհարկե, գեղեցիկ ծաղիկներ: Տղամարդկանց կարելի է նվիրել ձեռագործ շարֆ, լավ գիրք կամ հիասքանչ գինի:   ՝ erkusov.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ԹՌՉԵԼ ՍՏՅՈՒԱՐՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

  Ռոբերտ Փաթթինսոնի և Քրիստիան Ստյուարտի բաժանումը բարդացրել է ոչ միայն նախկին սիրեցյալների հարաբերությունները, այլ նաև ''Summit Entertainment'' ըկերության հետ համագործակցության հարցերում անընդհատ խնդիրներ է առաջացնում: Հանգամանքների բերումով հենց ''Summit Entertainment'' գովազդային ընկերությունն է զբաղվում ''Մթնխաղեր. Սագա. Լուսաբաց. Մաս 2'' ֆիլմի գովազդմամբ: Ի դեպ ֆիլմի պրիմիերայից հետո, այն կտեղադրվի համապատասխան ցանցերում: Անդրադառնալով ֆիլմի գովազգային արշավի որոշակի նրբություններին` նշեմ, որ գովազդային գործակալները որոշել էին, որ դերասանները հանդես կգան պրոմո-շրջագայությունների միջոցով` խուսափելով ավելորդ վիճաբանություններից:  Բայց արի ու տես` Ռոբերտ Փաթթինսոնը հրաժարվել է նմանատիպ շրջագայությունից` ցուցաբերելով իրական ջենտլմենին վայել պահվածք: Դերասանը համաձայնվել է ուղեկցել Քրիստիան Ստյուարտին կարմիր գորգի վրայով քայլելիս, ինչպես նաև խոստացել է պաշտպանել աղջկան խելակորույս համակիրներից: Հետագայում պարզվեց, որ Ռոբերտը համաձայնվել է միայն աղջկան կարմիր գորգի վրայով ուղեկցելու գաղափարին, իսկ համատեղ թռիչքների և շրջագայությունների մասին խոսք գնալ չի կարող: Այս հանգամանքը ստուդիայի համար նորանոր խնդիրներ է ստեղծում. նրանք պետք է տարբեր թռիչքներ պատվիրեն` առանձին շրջագայություններ կատարելու համար և տարբեր հյուրանոցներում բարձրակարգ համարներ պատվիրեն: Չնայաց հիմա աշխատակազմը  պատրաստ է գնալ ամեն ինչի, որպեսզի ֆիլմի պրիմիերան կայանա: Նրանք հույս ունեն, որ ֆիլմի 5-րդ մասը իրենց վարկանիշը կհասցնի ռեկորդային ցուցանիշի: Հիշենցնենք, որ վերջերս տարածվել էին լուրեր, որ Ռոբերտ Փաթթինսոնը համակրում է երգչուհի Ռիհաննային: Դե, շոու բիզնեսում լուրերը տարատեսակ են, անկայուն ու բազբաբնույթ: Մեզ մնում է զատել իրականը անիրականից` հետևելով ամենօրյա թարմ նորություններին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
ԳՏՆՎԱԾ ՊԱՊԱՐԱՑՈՒՆ ԿԱՄ ԿՏՈՒԳԱՆԵՆ ԵՎ ԿԱՄ ԷԼ ԿԲԱՆՏԱՐԿԵՆ

  Երկար ժամանակ է, ինչ ֆրանսիայի ոստիկանությունը մի լուսանկարչի անձնական տվյալների մասին հետաքննություն է անցկացնում: Լուսանկարիչը Closer ամսագրին վաճառել է Քեյթ Մադդլտոնի լուսանկարների շարքը: Հիշեցնենք, որ ոմն լուսանկարիչ հրապարակել է Քեմբրիջի հերցոգուհու սադրիչ լուսանկարները, ինչը` փոթորիկ է առաջացրել: Ըստ դատավարության, ամսագիրը պետք է դադարեցնի լուսանկարների տարածումը: Նաև պետք է վճարի Քեյթ Մադդլտոնին և Ուիլյամին: Պապարացին, ում անունն արդեն հայտնի է ոստիկանությունում է, հնարավոր է բանտարկվի մեկ տարով, կամ էլ ստիպված լինի վճարել 36,000£: Հատկանշական է, որ ամսագրի խմբագիրը հրաժարվում էր լուսանկարչի անունը տալ ` նույնիսկ սպառնալիքից հետո: Հիշեցնենք, որ պապարացին Քեյթին լուսանկարել էր  Chateau d'Autet-ում հանգստի ժամանակ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամենաարտասովոր հավաքածուները

    Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անսովոր իրերի հավաքածուներ ունեն: Նույնիսկ միջազգային մամուլում կազմվել էր արտասովոր հավաքածուների թոփ-տասնյակը: Այդպիսի հավաքածուների տերերից է, օրինակ, Դիմիտրիս Պիստոլաս Աֆինսը, ով աշխարհում կինոտեսախցիկների ամենամեծ հավաքածուն ունի` թվով 937 հին մոդել:   2003 թվականից սկսած չինացի կոլեկցիոներ Վանգ Գուոհուան ծխախոտների տուփեր է հավաքում: Նա արդեն ունի ավելի քան 100 արտադրողների 30.000 ծխախոտների տուփեր:       21-ամյա Լայզա Քորթնին իր 12.113 կտորից բաղկացած Pokemon-ների հավաքածուով 2010թ. Գինեսի ռեկորդակիր է դարձել:   Գերմանացի ֆերմեր Հենրի Կատը 1997 թվականից սկսած գարեջրի բաժակներ է հավաքում: Նա ունի մոտ 20.000 բաժակ:   Իսկ Ռոն Հուդը հավաքում է PEZ կոնֆետներ: Նա ունի ավելի քանի 3000 կոնֆետ-խաղալիքներ: Վալլի Համմերը ռետինե՝ թվով 2470 բադիկների հավաքածու ունի:   Պեմ Բարկերը 18.000 բու-խաղալիքներ է հավաքել: Ռոն Թիլերը բրելոկներ է հավաքում: Շերոն Բեդգլին թվով 6000 տիկնիկ Սանտա Կլաուսներ է հավաքել:   Այսպիսի մարդիկ կան նաև Հայաստանում: Օրինակ` Արսեն Եղիազարյանը մանկուց հետաքրքրվել է նամականիշերով. «Նամականիշեր մորեղբայրս էր հավաքում և ամեն անգամ նրա տուն գնալուց, բացում և նայում էի նրա հավաքածուն: Հետո որոշեցի սեփական հավաքածուն ունենալ: Հայաստանում նամականիշեր հավաքելն այնքան էլ տարածված չէ»: Նա դժվարանում է ասել` կդադարի՞ հավաքել նամականիշեր, թե՞ ոչ, բայց նույնիսկ դադարեցնելու դեպքում, նա վստահ է, որ դրանք ոչ մի դեպքում չի վաճառի:   Մարիաննա Աճեմյանը մոտ 250 հատ տարբեր երկրներից բերված գրիչներ ունի` ԱՄՆց, Եգիպտոսից, Սոչիից և այլ տեղերից: Նա գրիչներ սկսել է հավաքել դպրոցական տարիներից, երբ ծնողները ԱՄՆց հետաքրքիր գրիչներ էին բերում: «Դա 1996-1997 թվականներն էին: Ինձ դուր էր գալիս այն, որ ես տարբերվում էի դպրոցական իմ ընկերներից. նրանց գրիչները միանման էին»,- պատմեց Մարիաննան:   Դպրոցական տարիներին նա սիրում էր մի քանի հատ գրիչ դպրոց տանել: Նա և իր գրիչները դասարանցիների կողմից արժանանում էին գովասանքի. «Հետաքրքրություն կար նաև ինստիտուտի տարիներին: Անգամ եղբայրս, երբ զինծառայության մեջ էր, ինձ բանակից գրիչ էր նվեր ուղարկել: Հետո, ցավոք, այդ գրիչս գողացան: Երևի դա էր պատճառը, որ մեջս մի տեսակ դատարկությամբ լցվեց: Բացի դրանից` գրիչ հավաքողները շատացան, իսկ ես չեմ սիրում, երբ մի բան եմ անում, սկսում են բոլորն անել: Ժամանակները փոխվեցին, հետաքրքրություններս նույնպես»:   Գրիչների մեծ հավաքածու ունի նաև Սեգ Կիրակոսյանը: Նա սկսել է գրիչներ հավաքել 2004 թվականից. «Տանը հին ժամանակներից մնացած մի քանի գրիչ կար. շատ էի սիրում, բայց հին էին` չգրող ու մոռացված էին: Անգլիայից ընկերներիցս մեկն այդ ժամանակ ուղարկեց Աֆրիկայի բնական փայտից պատրաստած գրիչ: Հավանաբար այդ գրիչը պատճառ հանդիսացավ, որ միացնեմ մեր տան մի քանի հին գրիչներին ու դարձնեմ հավաքածու»,- ասաց Սեգը:   Սկզբում նա հավաքում էր ամեն ինչ, բացի, ինչպես ինքն է ասում` «ճտիկով գրիչից»: «Շուրջ 2 տարի անց հասկացա, որ եթե գրիչի խանութ բացեմ ու ունեցածս գրիչները 20 դրամով վաճառեմ`առանձնապես չեմ տխրի: Քանակը շատ էր, ու կարող էի արդեն աշխատել որակի վրա: Բաժանեցի նրանց 3 խմբի` «արտասովոր տեսքով, բայց շատ տարածված», «խորհրդանիշեր» ու «ձեռագործ»: Վերջինը հատկապես կարևորում եմ, որովհետև հավաքածուի արժեքը հենց նրանք են որոշում, իսկ գործարանում արտադրվածները ով էլ ուզի՝ կունենա: Արժեք ասելով, իհարկե, նկատի չունեմ փողը:   Օրինակ, մի ձեռագործ գրիչ ունեմ, որը պատրաստել է Արցախյան կռվում զոհված ազատամարտիկը: Որդին կուրսեցիս էր ու շատ երկար մտածելուց հետո որոշեց գրիչը նվիրել ինձ: Մի գրիչն էլ պատրաստել է ինչ-որ բանտարկյալ`1960-ականներին: Մանրամասները չգիտեմ, բայց շատ բարդ աշխատանք է, զարմանում եմ, թե ոնց են կալանավայրում ձեռքով նման բան պատրաստել»,- պատմեց Սեգը: Նա ասում է` եթե որևէ տարածքում դրանք ցուցադրելու հնարավորություն ունենա և կարողանան ապահովել գրիչների անվտանգությունը, ապա սիրով դրանք կցուցադրի. «Տանը դրած` շատ մարդ չի տեսնում»:   Մեր մյուս զրուցակիցը`Ռիտա Ղազարյանը, անձեռոցիկների մեծ հավաքածու ունի, որոնց թիվն անցնում է 200-ը. «Անձեռոցիկներ սկսել եմ հավաքել ութ տարեկանից; Քույրս հավաքում էր: Նրա հավաքածուից մի քանի անձեռոցիկներ հավանեցի, նա նվիրեց ինձ, և հենց դրանք էլ եղան իմ առաջին անձեռոցիկները: Ընկերներս և ծանոթներս արդեն տեղեկացված են, որ ես ունեմ նման հոբբի, ու ամեն առիթին նվիրում են: Նույնիսկ դասախոսներս գիտեն, որ սիրում եմ անձեռոցիկներ հավաքել, և մի անգամ էլ նրանցից մեկը Իսպանիայից բերված մի շատ գեղեցիկ անձեռոցիկ նվիրեց: Փոքր ժամանակ մտածում էի` այնքան հավաքեմ, որ հարսանիքիս բոլոր հյուրերին բաժին հասնի, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել և չեմ կարողանում հրաժարվել դրանից»:   Ռիտան ունի նաև գրիչների և պատկերազարդ մագնիսների հավաքածու:   Դժվար է ասել, թե ինչն է մարդկանց դրդում տարիներ շարունակ հավաքել ինչ-որ իրերի հավաքածուներ` տվյալ առարկայի նկատմամբ սե՞րը, կապվածությու՞նը, թե՞ շրջապատի մարդկանցից տարբերվելու ցանկությունը: Ամեն դեպքում հետաքրքիր է, որ կան այսպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրվում են այս գործին և հավաքում են հետաքրքիր առարկաների հավաքածուներ:   ՝ 168.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

    Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Որտե՞ղ է սովորել Հրանտ Թոխատյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նոնա Հովհաննիսյանի պատասխանը՝ 1976 – 1981 թթ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: Հարց 2. Ո՞վ է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Այս հարցին ճիշտ է պատասխանել Կարինե Խաչատրյանը: Հարց 3. Ե՞րբ է ծնվել Սոս Ջանիբեկյանը և ի՞նչ մասնագիտություն ունի: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի պատասխանը՝ ծնվել է 1988թ. ապրիլի 8ն, Երևանում, մասնագիտությամբ կինոօպերատոր: Հարց 4. Ե՞րբ է հիմնադրվել Գեղավեստաթաթերական ինստիտուտը: Այս հարցին չի հնչել ոչ  մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ 1944 թվականին, տնօրեն Վավիկ Վարդանյան: 1994 թվականին Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը բաժանվել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի:  Հարց 5. Ու՞մ թոռնուհին է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը և ի՞նչ հաղորդում է վարել ռադիոյկայանով: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝ դերասան Իշխան Ղարիբյանի թոռնուհին է, «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը: Հարց 6. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Շուշաննա Թովմասյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել նորից Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝  ծնվել է 1992թ. նոյեմբերի 14ն, Ծաղկաձոր քաղաքում: Հարց 7. Սոֆի Դևոյանը ե՞րբ է ստեղծել  «Պարի և հոգու թատրոնը»: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի  պատասխանը՝ 1992 թվական: Հարց 8. . Ի՞նչ սպորտով է զբաղվել Միշա Գալուստյանը: Այս հարցին ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ ձյուդո: Հարց 9. Ռաբիզ երգիչներից ի՞նչ է  Վարդանիկի իրական անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Արա Սրապյանի  պատասխանը՝ Վարդան Եղիազարյան: Հարց 10. Ի՞նչ մասնագիտություն է ունեցել  Հարութ Փամբուկչյանի մայրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Անժելա Եղիազարյանի պատասխանը՝ երգչուհի: Այս շաբաթվա Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :